Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի հերթական գոտեմարտը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։ Real American Freestyle (RAF) պրոֆեսիոնալ լիգան պաշտոնապես հայտարարել է, որ 29-ամյա Ծառուկյանը հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարում կգոտեմարտի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։
Մարզիկները կվիճարկեն միջին քաշային կարգում RAF Crossover-ի չեմպիոնական տիտղոսը։
Հատկանշական է, որ ըմբշամարտի այս կարևոր մրցավեճը կկայանա Ծառուկյանի՝ UFC-ում սպասվող ելույթից ընդամենը շաբաթներ անց։ Սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում (UFC 331) հայ մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ՝ չեմպիոնական գոտու պոտենցիալ հավակնորդի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ օկտագոնում Արմանը հաղթանակներով է ավարտել իր վերջին մենամարտերը՝ պարտության մատնելով Չարլզ Օլիվեյրային և Դեն Հուկերին։
Այս տարի RAF-ի շրջանակում Ծառուկյանն արդեն հասցրել է անցկացնել 8 գոտեմարտ՝ տոնելով 7 հաղթանակ և դառնալով նորաստեղծ պրոմոուշենի գլխավոր աստղերից մեկը։ Այս հարթակում նա իր միակ պարտությունը կրել է հուլիսի 18-ին Միլուոկիում կայացած RAF 11 մրցաշարում, որտեղ ծանր քաշային կարգի տիտղոսային գոտեմարտում 3:5 հաշվով զիջել է Քոլբի Քովինգթոնին։
Ինչ վերաբերում է 32-ամյա Դիլոն Դենիսին, ապա նա այժմ Misfits MMA-ի չեմպիոնն է (մինչև 79 կգ քաշային կարգում), սակայն RAF-ում առայժմ անհաջող է հանդես գալիս։ Ամերիկացին անցկացրել է երկու գոտեմարտ և երկուսում էլ պարտվել է՝ նախ ժամկետից շուտ զիջելով նույն Քոլբի Քովինգթոնին, ապա՝ Խամզատ Չիմաևին։ Ընդ որում, Չիմաևի հետ մրցավեճից անմիջապես հետո մարզիկների միջև գորգի վրա ծավալվել էր զանգվածային ծեծկռտուք։
Հետևեք մեզ՝ այստեղ