Այս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասին
ՔաղաքականՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կորցրել է իր գործնական նշանակությունը և այլևս հետաքրքրություն չի ներկայացնում համաշխարհային հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի համար։ Օգոստոսի 19-ին այս մասին «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի կազմակերպած «Ինչպիսի՞ ռազմավարություն է անհրաժեշտ փոքր և միջին պետություններին համաշխարհային քաոսի պայմաններում» տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան, աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Շկոլնիկովը։
Փորձագետի դիտարկմամբ՝ նախկինում TRIPP-ի հիմնական շահառուն Պեկինն էր, որն այս միջանցքով նախատեսում էր իր ապրանքները հասցնել եվրոպական շուկա։ Այսօր, սակայն, Չինաստանի հետաքրքրվածությունն իսպառ մարել է։
«Չինաստանի հետաքրքրվածությունը նվազել է եվրոպական շուկայում պահանջարկի անկման և տրանսպորտալոգիստիկ շղթաներում մշտական խափանումների ռիսկերի պատճառով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, որոշումներ կայացնող Վաշինգտոնը հետևողականորեն նվազեցնում է իր ներկայությունը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ուստի Հարավային Կովկասի նկատմամբ նրա հատուկ հետաքրքրվածության վրա հույս դնելու որևէ հիմք չկա», — նշել է Անդրեյ Շկոլնիկովը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում գերտերությունների ակտիվության նվազումից օգտվում են բացառապես թյուրքական պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք ամրապնդում են իրենց դիրքերը միջազգային լոգիստիկ ուղիների վերաձևավորման պայմաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ