Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Երևանում ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից

Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում Է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն «Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի ևս համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձևավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձևավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգևատրվեն քաղաքապետի կողմից»,- մայրաքաղաքում Ամանորի տոնական գլխավոր միջոցառումներն ու ծրագրերը ներկայացնելով՝ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին։ «Միջոցառմանը մասնակցելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցելու են հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Բոլորին հրավիրում ենք Ամանորն սկսել հենց այս միջոցառումով»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին` ժամը 17։00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։ Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժամը 02։00-ն։ Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։ Սուրբծննդյան տոնին այս տարի ևս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։ Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև Ամանորին ավանդական դարձած՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագիրը։ 24 հազար 300 ընտանիք տոնի նախօրեին քաղաքապետարանի կողմից սննդային փաթեթներ կստանա։ «Ամանորյա միջոցառումների սոցիալական բաղադրիչով կարծում եմ որոշ չափով օգտակար եղած կլինենք անապահով ընտանիքներին»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Երևանի քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38.500 փոքրիկների՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար։ 4000 երեխաների տրվելու են նաև ամանորյա ներկայացումների տոմսեր։ Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ ամանորյա մանկական ներկայացումներ են բեմադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։
Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին