«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ
Քաղաքական«Համահայկական ճակատ» շարժման տելեգրամյան ալիքը գրում է․
Վեհափառ Տեր,
Ձերդ Սրբություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Ձեր կյանքը Եկեղեցուն և Հայրենիքին անմնացորդ ծառայության վառ օրինակ է։ Հետևողականորեն անցնելով եկեղեցական աստիճանակարգի բոլոր աստիճաններով՝ Դուք երկար տարիներ հանդիսանում եք Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս՝ անփոփոխ կերպով դրսևորելով Ձեզ որպես ականավոր հոգևոր գործիչ, որը հոգևորապես միավորում է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու բնակվող հինավուրց հայ ժողովրդին, հանդիսանալով եկեղեցական գիտնական, միջկրոնական երկխոսության առաջնորդներից մեկը։
Ձեր գահակալության շրջանը նշանավորվել է Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում կարևոր ձեռքբերումներով։ Ձեր գործուն մասնակցությամբ Հայաստանի և աշխարհի շատ ժողովուրդների միջև ավանդաբար եղբայրական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել և նոր բովանդակություն ստանալ։
Այս նշանակալից օրը աղոթքով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժերի ամրություն և Աստծո առատաձեռն օգնությունը՝ Ձեր բազմամիլիոն հոտի և ողջ քրիստոնյա աշխարհի բարօրության համար կատարվող Ձեր աշխատանքներում և ձեռքբերումներում։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան