Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստում ներկայացրեց իր գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը: Այդ «դարակազմիկ» փաստաթղթի և օրվա գլխավոր հռետորի կրքոտ ու ոչ այնքան կրքոտ դրսևորումներին դեռ առիթ կլինի անդրադառնալ մանրամասնորեն: Իսկ մինչ այդ, կարծում ենք, կարիք կա մի քանի առանցքային հարցերի ուշադրություն դարձնել:

Նախ՝ ինչն է հատկանշական երեկվա ծրագրաներկայացման հետ կապված. թե՛ նախանախընտրական շրջանում, թե՛ բուն ընտրապայքարի ընթացքում, նաև՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն, այսպես ասենք, առանձնացել է կոշտ, վիրավորական, այդ թվում՝ գռեհիկ արտահայտություններով, ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիքներով: Բայց նրա գլխավորած ՔՊ-ն, ինչը շատերն են արդեն արձանագրել, նորակազմ ԱԺ-ում ձև է բռնել, թե բարեկիրթ, քաղաքակիրթ վարք են դրսևորում:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագորեն ցրեց այդ ձևական պատրանքները, մանավանդ, երբ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանը, ինչպես և բնորոշ է իրեն, գործածեց վիրավորական, արգահատելի և որևէ քրիստոնյայի համար անընդունելի բառապաշար, բնորոշումներ, որոնք մենք այստեղ չենք կրկնի կամ մեջբերի, թեպետ երեկ դա բոլորն էլ լսեցին:

Հիմա՝ բուն ծրագրի ու ծրագրային ելույթի մի քանի առանցքային կետերի մասին՝ զուտ բովանդակային առումով, եթե ընդհանրապես բովանդակության մասին խոսելն այս կառավարության դեպքում ճիշտ է: Փաշինյանը նախ ազդարարեց, թե այլևս «չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է, Զինված ուժերում վերջին 11 օրվա մեջ 4-րդ զինծառայողի մահվան (սպանության կամ ինքնասպանության) խորապատկերում հայտարարեց, թե «բանակը դինամիկ զարգանում է»: Նաև ասաց, որ «նոր Սահմանադրության» (որը դեռ մի քանի ամիս պիտի գրվի) նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղում չի լինի: Բայց դա արդեն զարմանալի էլ չէ՝ հաշվի առնելով ինչպես Ալիևի հրապարակային պահանջը նաև այդ մասով, այնպես էլ՝ Փաշինյանի կողմից գործնականում այն ընդունելն ու ավելի վաղ հնչեցնելը:

Այսուհանդերձ, հիմնական պահերից մեկը Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ի առաջնորդի ոտնձգությունները շարունակելու մղումն ու դրան ինստիտուցիոնալիզացված փաթեթավորում տալն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի մղումներն ու դրսևորումները այլևս բարձրացված են «կառավարության ծրագրի» մակարդակ: Մի բան, որ ոչ միայն աբսուրդ է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգի ու հինականում այդ ազգը ներկայացնող պետության պարագայում, այլև տիեզերական մասշտաբի խայտառակություն է և անջնջելի խարան:

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ծրագրում նշում է. «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար. 1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն: 2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր: 3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»:

Պարզ ասած՝ Փաշինյանը կառավարության ծրագիր է կազմել այն մասին, որ հեռացնի Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա ամենացինիկ և ուղիղ միջամտություն է Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ինքնավար գործունեությանը: Հանգամանքներ, որ ուղղակիորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությունը: Չունի որևէ աշխարհիկ մարմին, թեկուզ տասնապատիկ վարչապետ կամ սուպերվարչապետ կոչվի, Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք: Անկախ այն բանից՝ նման անիրավության դիմողը քանի՞ սաղմոս անգիր կարտասանի, թե չի արտասանի:

Մյուս կողմից՝ կառավարության ծրագրում բացահայտ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական դրույթներ ներառելը գալիս է ամբողջացնելու այն բռնաճնշումները և հալածանքները, որոնք արդեն շուրջ 2 տարի փաշինյանական իշխանությունը վարում է ՀԱԵ-ի, Վեհափառի և բարձրաստիճան հոգևորականության դեմ:

Դա ևս ունի իր խորքային պատճառները. Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ամենից ազդեցիկ ու վստահություն վայելող կառույցը (բոլոր հարցումներն են դա վկայում), ՀԱԵ-ն, ցանցային կառույց լինելով, շարունակում է ունենալ իր ազդեցությունը ազգային կյանքի ու հարցերի վրա: Հիմնականներից մեկը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրա առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցին չեն ընկրկում ահաբեկումների և բռնաճնշումների առաջ, շարունակում են հետամուտ լինել ազգային շահերին, շարունակում են բարձրացնել Արցախի հայության իրավունքի և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Իսկ «Ղարաբաղյան շարժման» էջը փակած հռչակող, Արցախ բառն այլևս արգելված ճանաչող (առնվազն՝ ՔՊ շրջանակում) Փաշինյանի համար դա անընդունելի է:

Մի խոսքով, Եկեղեցին խանգարում է, ու այն պետք է քանդել:

Այդ խորապատկերում, ի դեպ, «չորրորդ հանրապետության» մասին ազդարարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «երրորդ հանրապետության» պատմաքաղաքական ժառանգության զրոյացում, ուրացում և թաղում: Այսինքն, ավիրման հետևողական շղթայի ևս մեկ օղակ:

Բայց...

«Երրորդ Հանրապետությունը» հռչակվել ու ազդարարվել է հենց Անկախության հռչակագրով, 1990 թվականի այս օրերին, ի դեպ: Իսկ «չորրո՞րդը»... 49 տոկոս ձայն ստացած Փաշինյանի ելույթով: Դրանք կամընտրական տարբեր երևույթներ են:

Պարզ է մեկ բան. առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվում են փաշինյանական իշխանության կողմից նոր հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան նաև քաղաքական դաշտում այդ հարձակումներին դիմակայելու ավելի արդյունավետ տարբերակներ գտնել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը