Առաքել Մովսիսյանը կրկին վիրավորանքներ է շռայլում
Բլոգ
Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար ձայն խնդրեց, սակայն Գալուստ Սահակյանը մերժեց ասելով, որ ձախողումներ պահանջողներին ձայն չի տալու: Փոստանջյանը այս լսելով տեղից ինչ որ բան ասեց, որը դուր չեկավ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին, ով էլ տեղից վիրավորեց նրան: Վիճաբանությանը միացավ Նիկոլ Փաշինյանը, ով Շմայսին ասեց «Բառերդ ընտրի»: Դե իհարկե այսպիսի նկատողությանը <<տակ չմնալով>> Մովսիսյանը ասեց «Վեր ընգի տեղդ, արա»:
Տեսնենք գոնե այս անգամ էթիկայի հանձնաժողովը քայլեր կձեռնարկի նմանատիպ ժառգոնային խոսակցությունների դեմ:
Անուշիկ Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը