Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»


Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում միշտ էլ, մեղմ ասած, երկրորդային չեն եղել վիճակագրական ցուցանիշները: Սակայն վերջին ութ տարում դրանք գերիշխող նշանակություն են ձեռք բերել, ինչի արդյունքում որակական չափանիշներն ու երկարաժամկետ գործընթացներն իջեցվում են երկրորդական պլան։ Դրա ֆոնին հատկապես առաջնային նշանակություն է տրվում պարզունակ PR-ին՝ խորքային բարեփոխումներն ու կենսական ոլորտներում քաղաքացիների՝ համակարգային փոփոխությունների զգացումը թողնելով ստվերում:

Այս ամենը կարելի է դիտարկել Գուդհարթի օրենքի համատեքստում, որը հակիրճ ասում է. «Երբ չափանիշը դառնում է նպատակ, այն դադարում է լինել լավ չափանիշ»: Եվ պատահական չէ, որ այս սկզբունքն ամենից հաճախ հիշատակվում է հանրային կառավարման, մակրոտնտեսական, դրամավարկային ոլորտների շրջանակում, թեպետ այլ բնագավառներին էլ այն վերագրելի է, այդ թվում՝ քաղաքականության: Այդ օրենքը նշում է, որ երբ թվային ինչ-որ ցուցանիշ ընտրվում է որպես հաջողության վկայություն, հենց այդ չափանիշի կատարողականը սկսում է չարաշահվել, արդյունքում տվյալ ցուցիչը սկսում է այլևս չարտացոլել իրար առնչվող քաղաքականության իրական և հավասարակշռված արդյունքները: Օրինակ՝ երբ տնտեսությունում միայն ՀՆԱ-ի աճն է դառնում առաջնային թիրախ, շատ հաճախ այդ աճը հնարավոր է ապահովել ոչ թե սոցիալական բարելավման միջոցով, այլ կապիտալի գերկենտրոնացման, հաշվապահական մանիպուլ յացիաներով, ցուցիչների փաթեթավորմամբ, անկախ նրանից, թե որքանով են բնակչության մեծամասնության կենսամակարդակը, կրթության որակը, արդարադատությունը կամ առողջապահական ծառայությունները բարելավվել: Երբ չափանիշի տոկոսները դառնում են իշխանությունների համար պաշտպանիչ վահան ու PR գործոն, իսկ հասարակության համար՝ ստվերային իրականություն կամ, այսպես ասած, «կուտ», հանրությունը դառնում է ընդամենը սպառող՝ պատշաճ հանրային սպասումներ ներկայացնելու իրազեկության և հնարավորության սահմանափակմամբ:

Հայաստանում նույնատիպ օրինաչափությունը արտահայտվում է պետական կառավարման գրեթե բոլոր մակարդակներում. կառավարության ներկայացուցիչները հաճախակի շեշտում են, օրինակ՝ թե քանի մետր ճանապարհ է վերանորոգվել, հանրային ինչքան հաստատություն է թվայնացվել, քանի մարդ է համալրել ապահովագրության ոլորտը և այսպես շարունակ: Սակայն դրանց ներքո բացակայում է որակական վերլուծությունը. բուն ասֆալտի որակը, այդ ճանապարհը սպասարկելու կայունությունը, ապահովագրական ոլորտի իրական հասանելիությունն ու արդարացիությունը, կրթական միջավայրի արդյունավետությունը անտեսվում են կամ միայն որպես հետևանքային հավելվածներ են ներկայացվում: Ավելին, եթե նպատակը ճոխ թվեր ներկայացնելն է, պարզ է, որ «էն գլխից» որակի մասին խոսելն անիմաստ է դառնում: Հանրությանն էլ մատուցվում է «կենսական բարելավումների» թվային պատրանք, մինչդեռ քաղաքացու առօրյայում այդ փոփոխությունները հաճախ աննկատ են լինում կամ նույնիսկ երբեմն հակառակ ազդեցությունն ունեն:

Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ գործունեությունն ամփոփում է հենց այսպիսի մոտեցումներով՝ ամուր կառչած միայն ցուցանիշներից։ Գրեթե չի լինում որևէ կառավարության նիստ, որտեղ հատուկ ինչոր ցուցանիշներ չշեշտվեն։ Հասկանալի է՝ այնպիսիք, որ ազդեցիկ լինեն, տպավորեն: Կառավարության համար առանցքային են ոչ թե իրական փոփոխությունները, ոչ թե արդյունքները, որակը, այլ միայն ցուցանիշները, որ կարողանան հանրությանը «թվախեղդ անել»։ Դե, միշտ էլ կարելի է որոշակի դրական ցուցանիշներ գտնել։ Վերջապես կարելի է, օրինակ՝ թանգարաններ այցելությունների թիվը ներկայացնել որպես կառավարության գործունեության մեծ արդյունք։

Պատահական չէ, որ իշխանական հաղորդագրություններում գերիշխում են տոկոսներն ու թվերը՝ գրեթե չարտացոլելով քաղաքացիների առօրյայում էական, երկարաժամկետ, որակական բարելավումներ: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե իրական կյանքն է փոփոխվում ցուցանիշների շնորհիվ, այլ թվերն են փոխվում՝ կյանքի հետընթացի հաշվին: Նման իրավիճակը աստիճանաբար ձևավորում է հանրային ինքնախաբեություն ու կառավարման պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում ձևավորվում է նաև փակ շղթա, երբ պետական համակարգի պաշտոնյաներն իրենք դառնում են ինքնարդարացման փակ համակարգի անդամներ՝ ամեն անգամ «որսալով» կամ ապահովելով թվերը և անտեսելով որակը, իրական արդյունքը:

Քաղաքականության իրական արժեքն ու նպատակը քողարկվում են, երբ սկզբնական նպատակը, ասենք՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, առողջապահական համակարգի մատչելիություն, կրթության ժամանակակից լրամշակում, փոխարինվում է միայն հաշվետու թվանկարչությամբ: Երբ որոշիչ է դառնում չոր ցուցանիշը՝ թիվը, այն դառնում է կեղծ չափանիշ: Իսկ դրա ֆոնին գործը հաճախ «գլխառադ» է արվում։ Կարևորը ծրագիրն ընթացքի մեջ է, թղթի վրա կա կատարված աշխատանք, սակայն գործի խորքային արժեքը, արդյունքահենությունը, երկարաժամկետ ազդեցությունը մղվում են ստվերային դաշտ:

Եթե կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն թվերի «արտադրությանը», ապա այն դառնում է ոչ միայն կառավարման անարդյունավետության, այլև հանրային արժեհամակարգի ճգնաժամի ցուցիչ: Մարդիկ աստիճանաբար չեն հավատում պետական ծրագրերի իրական արդյունքներին, իսկ համընդհանուր անվստահությունը դառնում է համատարած (դեռ չենք խոսում այն մասին, որ մարդիկ շոշափելիորեն զգում ու տեսնում են գլոբալ առումով ձախողված կառավարություն)։ Եվ նույնիսկ իսկապես չափելի ձեռքբերումների պարագայում հանրության մոտ աճում է կասկածը՝ արդյո՞ք իրապես մի բան արվել է, թե՞ պարզապես նոր թիվն է ավելացվել պաշտոնական հայտարարություններին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը