Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» պատրաստվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկին։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում հայկական ակումբը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, ուստի հաջորդ խաղում պայքարը գրեթե ամբողջությամբ բաց է։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի խոսքով՝ վճռորոշ խաղում առանցքային նշանակություն կունենան ոչ միայն տակտիկական լուծումները, այլև ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությունը։

«Թիմն ունի իր ինքնությունը, ու դա օգնում է «Արարատ-Արմենիային» խաղի ընթացքում։ Մեզ համար բարդ էր այն ժամանակ, երբ մրցակիցը բարձր պրեսինգի էր դիմում։ Թիմից պահանջել եմ, որ պրեսինգը հաղթահարելու ժամանակ բոլորը լինեն իրենց տեղերում։ Նրանց ուժեղ կողմը մենապայքարում հաղթելու ունակությունն է։ Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք ու արագ գործենք։ Պետք է կարողանանք օգտագործել նրանց սխալները»,– ասել է Տուլիպան։

Մարզիչը շեշտել է, որ նման հանդիպումներում առանձնահատուկ դեր կարող է ունենալ հոգեբանական պատրաստվածությունը։ Նրա գնահատմամբ՝ իր թիմն այդ առումով պատրաստ է և պետք է խաղադաշտում հանդես գա առավելագույն ջանասիրությամբ։

Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյուն նույնպես վստահ է իր ֆուտբոլիստների հնարավորություններին։ 45-ամյա պորտուգալացին նշել է, որ «Կրայովան» վերլուծել է առաջին հանդիպումը և պատասխան խաղում պատրաստվում է ռազմավարական փոփոխությունների։

«Գիտակցում ենք, որ բախվելու ենք ուժեղ մրցակցի, որը խաղում է տանը, բայց ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ։ Մենք պետք է ավելի լավ հանդես գանք, քան մեր մրցակիցը։ Խաղը լինելու է հավասար, և տարբերությունը կարող են ստեղծել դետալներն ու կենտրոնացվածությունը։ Մեզ համար սա ակումբի պատմությունը կերտելու հիանալի հնարավորություն է»,– ասել է Կոելյուն։

Նա անդրադարձել է նաև կադրային խնդիրներին՝ ընդգծելով, որ չի ցանկանում կենտրոնանալ բացակայությունների վրա։

«Ես այն մարզիչներից եմ, ովքեր սիրում են լուծումներ գտնել, ոչ թե կենտրոնանալ խնդիրների վրա։ Վստահ եմ՝ այն տղաները, ովքեր դուրս կգան խաղադաշտ, կպայքարեն ու կապահովեն որակավորումը»։

Իր հերթին «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Միշել Այվազյանը վստահեցրել է, որ թիմը հանդիպմանը պատրաստ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։

«Բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ կարևոր խաղ է մեր թիմի համար, մեր ազգի համար։ Բոլորս, նաև ես, անելու ենք ամեն ինչ դաշտում, որպեսզի կարողանանք բոլորով կերտել պատմություն»,– ասել է Այվազյանը։

Երիտասարդ կիսապաշտպանը խոստովանել է, որ Մանուել Տուլիպայի գլխավորությամբ իր խաղում բազմաթիվ փոփոխություններ է զգում։ Նրա խոսքով՝ մարզչի և մյուս մասնագետների շնորհիվ սկսել է ավելի վստահ գործել խաղադաշտում և դեռ մեծ տեղ ունի կատարելագործվելու համար։

Այվազյանը նաև բացահայտել է իր գլխավոր ֆուտբոլային նպատակը՝ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում և կարիերան շարունակել Եվրոպայում։

«Ես ունեմ մեծ նպատակներ, մեծ երազանքներ, որոնց հետևից գնում եմ։ Ամեն օր նվիրվում եմ մաքսիմում, աշխատում եմ առանձին, և նպատակն է՝ խաղալ ազգային հավաքականում և գնալ Եվրոպա»,– նշել է նա։

Այվազյանը խոսել է նաև Արմեն Համբարձումյանի հետ իր խաղային նմանությունների մասին։ Կիսապաշտպանի խոսքով՝ դեռ «Արարատ-Արմենիայի» հիմնական թիմում իր առաջին քայլերից Համբարձումյանը եղել է իր կողքին, օգնել է և մարզումների ու խաղերի ընթացքում շատ բան է սովորեցրել իրեն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիայի» համար առաջիկա հանդիպումը պարզապես հերթական եվրագավաթային խաղ չէ։ Հայկական ակումբը մեկ հաղթանակով կարող է մեկ քայլ ավելի մոտենալ Եվրոպա լիգայի հիմնական փուլին և պատմական արդյունք գրանցել հայկական ֆուտբոլի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվել