Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ֆորմուլա-1»-ն ավտոսպորտի ամենաբարձր մակարդակի միջազգային առաջնություններից է։ Այն պաշտոնապես ձևավորվել է 1950 թվականին, երբ FIA-ն (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) ստեղծել է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը։ Աշխարհի առաջին առաջնության մրցարշավը տեղի է ունեցել 1950 թվականի մայիսի 13-ին՝ Անգլիայի Սիլվերսթոուն ավտոդրոմում։ Հաղթող է դարձել իտալացի Նինո Ֆարինան Alfa Romeo-ով, և նույն տարում էլ նա նաև դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը։

Սակայն «Ֆորմուլա-1»-ի նախապատմությունն իրականում սկսվել էր ավելի վաղ։ Եվրոպայում բարձրակարգ ավտոմրցարշավները զարգանում էին դեռևս XX դարի սկզբից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էին միասնական տեխնիկական և սպորտային կանոններ, որոնք էլ հիմք են դարձել նոր առաջնության համար։

Իսկ ինչո՞ւ է այդ ավտոարշավը կոչվում «Ֆորմուլա-1»: «Formula» բառը վերաբերում է այն կանոնների ամբողջությանը, որոնց պետք է համապատասխանեն մրցարշավային մեքենաները, իսկ «1»-ը ցույց է տալիս, որ խոսքը FIA-ի կողմից սահմանված ամենաբարձր դասի մեկտեղանոց մրցարշավային մեքենաների մասին է։

«Ֆորմուլա-1»-ը սկզբում զգալիորեն տարբերվում էր այսօրվա առաջնությունից, մեքենաները շատ ավելի քիչ էին տեխնոլոգիական, իսկ անվտանգության համակարգերը սահմանափակ էին։ Ժամանակի ընթացքում «Ֆորմուլա-1»-ը վերածվել է ոչ միայն սպորտային, այլ նաև տեխնոլոգիական լաբորատորիայի. մրցարշավներում փորձարկված լուծումների որոշ մասը հետագայում հայտնվել է սովորական ավտոմեքենաներում։ Ընդ որում, մրցարշավի ընթացքում մեքենաները կարող են հասնել շատ բարձր արագությունների, իսկ վարորդները՝ ենթարկվել զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության։

Ferrari-ն է «Ֆորմուլա-1»-ի ամենահայտնի և պատմականորեն ամենաերկարակյաց թիմը։ «Ֆորմուլա-1»-ի մրցաշարերը ժամանակի ընթացքում ավելացել են. նշենք, որ 2026 թվականի առաջնությունը ներառում է 24 «Գրան Պրի» 21 երկրում և 5 մայրցամաքում։

Հայաստանը երբևէ չի ունեցել «Ֆորմուլա1»-ի պաշտոնական «Գրան Պրի», և հիմա էլ «Ֆորմուլա-1»-ի օրացույցում հայկական հետք չկա։ Հայաստանում «Ֆորմուլա-1»-ի նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում արտահայտվում է հեռարձակումների, սոցիալական ցանցերի և ավտոսպորտի երկրպագուների համայնքների միջոցով։ Տեսականորեն կարող է լինել այնպես, որ լինի նաև հայկական «Ֆորմուլա-1»-ի պաշտոնական «Գրան Պրի», բայց դրա համար անհրաժեշտ կլիներ ստեղծել FIA-ի համապատասխան բարձրակարգ սերտիֆիկացում ունեցող ավտոդրոմ, զարգացնել ենթակառուցվածքներ, անվտանգության համակարգեր, տրիբունաներ, թիմերի սպասարկման ենթակառուցվածքներ և ապահովել առաջնության կազմակերպիչների հետ երկարաժամկետ պայմանագրեր։ Ո՞վ գիտի, գուցե մի օր էլ «մեր բակում հարսանիք լինի», չէ՞ որ «Ֆորմուլա-1»-ը ներկայում շարունակում է ընդլայնվել տարբեր տարածաշրջաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես