Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
ՔաղաքականՊարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին։
Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե անվերջանալի զիջումների շղթան։ Կառավարության վարած հակահայկական քաղաքականությունը վկայում է բացառապես միակողմանի զիջողականության մասին, սեփական իրավունքներից ու անվտանգությունից հրաժարվելը հանրությանը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհ»։
Փաշինյանը ժողովրդին խոստանում էր բարեկեցություն, սակայն երկիրը թողեց մարզերում ահագնացող աղքատության մեջ, Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, սակայն բերեց անվերջանալի թվացող միակողմանի զիջումներ։
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը, իսկ փոխարենը չի ստանում ոչ մի իրական երաշխիք, ոչ մի կայունություն և ոչ մի փոխադարձ դրսևորվող հարգանք։
Երբ Ադրբեջանի ապօրինի պահանջներն ու քմահաճույքները վեր են դասվում Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, դա այլևս դիվանագիտություն կամ խաղաղության քաղաքականություն մասին չէ։ Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է։
Պայքարելու ենք մինչև վերջ և մեր ժողովրդին բերելու ենք իրական փոփոխություններ։