Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»


Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հայաստանյան քաղաքական դաշտում արձանագրվեց մի ուշագրավ, սակայն խորքային առումով վնասակար իրողություն։ Մի շարք քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավի ընթացքում հանդես էին գալիս վճռական խոստումներով ու հանրային ակտիվությամբ, ընտրատեղամասերի փակվելուն պես պարզապես գոլորշիացան քաղաքական ասպարեզից։

Խոսքը մասնավորապես Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման և Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության մասին է, որոնց վարքագիծն ընտրություններից հետո ավելի շատ հիշեցնում է սեզոնային քաղաքական սպեկուլյացիա։

Թեև ընտրությունների արդյունքներով այս միավորումները չհաղթահարեցին Ազգային ժողով անցնելու անհրաժեշտ շեմը, սակայն հատեցին 2 տոկոսի սահմանագիծը։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժերն իրավունք են ստանում պետական բյուջեից ստանալ տարեկան ուղղակի ֆինանսավորում։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարկատուների գրպանից միջինը մոտ 30 միլիոն դրամի չափով պետական միջոցներ են հատկացվելու այս կառույցներին՝ իբրև թե կուսակցական ու հանրային գործունեություն ծավալելու համար։ Սակայն քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ այս ուժերի առաքելությունը սահմանափակվեց ընդդիմադիր ուժերի ձայները փոշիացնելով և բյուջետային ֆինանսավորումն ապահովելով։ Խորհրդարան չանցնելով՝ նրանք, ըստ էության, ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին՝ տասնյակ հազարավոր քվեներ դուրս թողնելով քաղաքական որոշումների կայացման գործընթացից, իսկ դրանից հետո ուղղակի անհետացան քաղաքական քարտեզից։

Հատկանշական է Արման Թաթոյանի պարագան։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որն իր նախկին պաշտոնի բերումով ու հանրային կերպարով հավակնում էր լինել իրավական ու քաղաքական լուրջ այլընտրանք, ընտրություններից հետո պահպանում է բացարձակ լռություն։ Երկրում ծավալվող աղմկահարույց ձերբակալությունների, քաղաքական աստառ ունեցող քրեական գործերի, իրավապահների չարաշահումների և քաղբանտարկյալների վերաբերյալ ահազանգերի ֆոնին Թաթոյանից որևէ արձագանք չկա։ Անգամ «Միասնության թևեր» շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում Արման Թաթոյանի անունը կամ գործունեությունը փաստացի չի հիշատակվում, իսկ էջի բովանդակությունը կրում է լիակատար ձևական բնույթ։

Էլ ավելի տարօրինակ է Գուրգեն Սիմոնյանի և նրա «Շնորհապետական» կուսակցության պահվածքը։ Լինելով ամենաշատ ձայն հավաքած արևմտամետ ուժերից մեկի ղեկավարը՝ Սիմոնյանը, որ քարոզարշավի ընթացքում աչքի էր ընկնում ակտիվությամբ ու արտաքին քաղաքական կոշտ հայտարարություններով, ընտրություններից հետո առհասարակ չի երևում հանրային ու քաղաքական տիրույթում։

Ու ընդհանրապես, ձևավորվել է մի արատավոր մոդել. քաղաքական գործիչները հայտնվում են ընտրությունից ընտրություն, փոշիացնում ընտրողների քվեները, 2 տոկոսի շեմը հաղթահարելու շնորհիվ ապահովում տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների պետական ֆինանսավորում հարկատուների հաշվին, իսկ հետո անցնում «ստվերային թոշակի»։ Հանրությունը զրկված է իր վստահած քվեների ներկայացվածությունից, իսկ պետական բյուջեն շարունակում է վճարել ուժերի, որոնք, այսպես ասած, «անունը կա, ամանում չկա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն