Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կվերականգնվի վնասվածքից և պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին։
Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան մամուլի ասուլիսում հայտնել է, որ ֆուտբոլիստը դեռևս չի մարզվում ընդհանուր խմբի հետ, սակայն պատրաստ կլինի Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը։ Այնուհետև «Ռուբինը» սեպտեմբերի 16-ին կմրցի «Ռոդինայի» հետ, որից հետո Իվուն կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Ռուբինի» կազմում 4 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին երկու խաղերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայի նոր խաղարկությունը կսկսի Լատվիայի ընտրանու դեմ տնային հանդիպումով։
Հետևեք մեզ՝ այստեղ