Մխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
ՍպորտՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի մեկնարկային տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 1։2 հաշվով զիջել էր Մադրիդի «Ռեալին»։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել 82-րդ րոպեին՝ փոխարինելով Կառլոս Աուգուստոյին։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն որոշել էր վճռորոշ հատվածում վստահել հայ ֆուտբոլիստի փորձին, և Մխիթարյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց սրել խաղը։ Հանդիպման վերջնամասում նրա վտանգավոր հեռահար հարվածից հետո Տիբո Կուրտուան հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Լաուտարո Մարտինեսը չկարողացավ եզրափակել գրոհը։
Այս դրվագն աննկատ չի մնացել իտալական մամուլի կողմից։
La Gazzetta dello Sport պարբերականն այս դրվագն առանձնացրել է որպես միլանյան թիմի ամենավտանգավոր գրոհներից մեկը։
Ընդհանուր առմամբ, իտալական մամուլի ուշադրության կենտրոնում հենց Մխիթարյանի ստեղծած գոլային պահն է։ Նշվում է, որ սահմանափակ խաղաժամանակի պայմաններում հայ ֆուտբոլիստը կարող էր դառնալ «Ինտերի» փրկիչը, և միայն Կուրտուայի վստահ խաղը թույլ չտվեց, որպեսզի հարվածը վերածվի գոլի:
Հետևեք մեզ՝ այստեղ