Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ժամկետները դեռևս որոշված չեն։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ», - պատասխանել է նա, երբ հարցրել են, թե արդյոք այցի ժամկետները պարզ են։
Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցը կկայանա մոտ ապագայում։
Սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումից հետո նա հրավիրել է Փաշինյանին Մոսկվա՝ երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ