Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան


Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը» երեկ ներկայացրեց «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» փաստահավաք զեկույցը հունիս-հուլիսի համար: Ընթացիկ հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում կարելի է ասել, որ այս հանգամանալի, մասնագիտական առումով՝ օրինակելի, ծավալուն (ավելի քան 22 էջանոց) զեկույցը ինքնին իրադարձություն է:

Ըստ որում, նկատենք, որ զեկույցը կազմվել է տասնյակից ավելի հանրային, հասարակական, իրավապաշտպան գործիչների համատեղ ջանքերով: Հատկանշական է և այն, որ հանձնաժողովը, ավելի ճիշտ՝ հրատապ հիմնախնդիրը համախմբել է մարդկանց, որոնցից շատերին այլ իրավիճակում դժվար կլիներ պատկերացնել միասին աշխատելիս:

Ինչ վերաբերում է բուն զեկույցին, ապա այն բաց է, զետեղված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում, ոչ իշխանական (հասկանալի է) լրատվամիջոցներում, ու կարելի է առանց կողմնակի օգնության բացել ու ծանոթանալ բովանդակությանը: Ինչպես նշեցինք, այն ծավալուն է, ինչը ևս բնութագրական է, քանի որ եթե միայն 2 ամսվա ընթացքում հրապարակայնորեն արձանագրված փաստերի խտացված հանրագումարը նման ծավալ է կազմում, արդեն իսկ ցուցիչ է, թե երկրում ինչ մասշտաբների հասնող ռեպրեսիաներ են ծավալվել: Ինչպես դիպուկ նկատեց հանձնաժողովի նախաձեռնողներից քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, եթե փաստահավաք աշխատանքը ներառեր նաև 2025 թվականը, նաև՝ այս տարվա օգոստոսը, ապա զեկույցը երևի մի քանի հատորանոց կստացվեր:

Մյուսը, ինչ հարկ է ընդգծել, այն է, որ զեկույցը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի պետական պատկան մարմիններին, հանրությանը, այլև արտաքին գործընկեր կառույցների ու կազմակերպությունների:

Ի դեպ արտաքինի մասին: Եթե նախքան 2018 թվականը որևէ իշխանություն իրեն թույլ տար թեկուզ 1 տոկոսը այն «բեսպրեդելի», որ ներկայումս կատարվում է Հայաստանում, ապա արևմտյան դեսպանները, դեպսանատները, ԵՄ, ԵԽ և այլ «դեմոկրատական, առաջադեմների» ներկայացուցիչներն ուղղակի օրնիբուն մեղադրական հայտարարություններ ու սաստող կոչեր կանեին իշխանություններին: Ու եղել են դրվագներ անցյալում, երբ տեսել ենք նման դրսևորումներ: Իսկ հիմա՞: Զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր դեսպանատներին, հատկապես՝ Արևմտյան (ԱՄՆ, ԵՄ անդամ-երկրների, ԵՄ ներկայացուցչություն): Բայց ո՛չ մեկը, պատկերացնո՞ւմ եք, բացարձակապես ո՛չ մեկը նույնիսկ դեսպանության շարքային ներկայացուցիչ չէր «գործուղել» մարդու իրավունքների լրջագույն խնդիրներին ու այդ իրավունքների զանգվածային ոտնահարման հետ կապված խայտառակ վիճակին նվիրված մասնագիտական հավաքին: Սա ավելին է, քան զուտ փաստը, ու հավել յալ մեկնաբանության կարիք չկա:

Հնչած ելույթների շարքում առանձնապես ուշադրություն գրավեց հարգված իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկումը, որ մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումները, բռնաճնշումները կրում են համակարգված բնույթ և, ըստ այդմ՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքականության բնորոշում են ստանում:

Տպավորվեց նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթը, որի առանցքային շեշտադրումը հանգում էր այն մտքին, որ չնայած նախկինում ունեցած, նաև ներկայում՝ գաղափարական առումով առկա տարաձայնություններին, բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները պետք է համախմբվեն՝ պաշտպանելու համար քաղհալածյալների իրավունքները, դիմագրավելու համար ծավալվող ռեպրեսիաներին: Դժվար է չհամաձայնել այն դիտարկման հետ, որ պաշտպանելով այս կամ այն քաղաքական բանտարկյալի իրավունքները, պաշտպանելով իշխանության կողմից հալածվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականությանը՝ մենք նախ պաշտպանում ենք մե՛ր իրավունքները: Ուրիշի իրավունք չկա. պաշտպանելով իշխանության կողմից հալածվողներին՝ պաշտպանում ենք մեր իրավունքները: Ավելին, կարելի է ասել, պաշտպանում ենք մեր՝ որևէ իրավունք ունենալու իրավունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում