Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»
Միջազգային«Փաստ» օրաթերթը գրում է.
bloknot.ru–ն գրում է, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում վերջերս կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հասկացրել է, որ «բավական է նստել երկու աթոռի վրա», Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Դա անխուսափելիորեն սրել է քննարկումները Շիրակի 102-րդ ռուսական ռազմաբազայի շուրջ։ Հայերն ակնարկում են, որ դա իրենց պետք չէ, իսկ Պուտինը պատրաստ է ձեռքերը լվանալ դրանից։ Փաշինյանը, ակնհայտորեն գործելով ԵՄ «Բրյուսելի տարածաշրջանային կոմիտեի» հրամանով, դեռևս, իհարկե, չի որոշել ուղղակիորեն դեպի դուռը ցույց տալ ռուս զինվորականներին։ Բայց նա իսկապես մտել է չափազանց վտանգավոր խաղի մեջ, որը սպառնում է Հայաստանի լիակատար ոչնչացմամբ։ Դեռևս 2020 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցույց տվեց, որ ունակ է հաղթել հայկական բանակին, այո, գուցե ոչ թե երեք օրում, այլ երկար և ինտենսիվ ռազմական գործողությունից հետո, բայց դա երաշխավորված է։ Այդ առումով հենց դեռ 2020 թվականից է Ադրբեջանը սկսել սպառնալ Հայաստանին՝ հայտարարելով, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ «ադրբեջանական պատմական տարածք է», որը (այդ թվում՝ Երևանը) մի ժամանակ «օկուպացվել է» հայերի կողմից: «Օկուպացված հողերի», «հայրենիք վերադառնալու» սպառնալիքները խառնվում են ավելի մեղմ պահանջների հետ, օրինակ՝ Ադրբեջանին Զանգեզուրի միջանցք տրամադրելու։ Իլհամ Ալիևը սահմանափակվա՞ծ է ռուսական բազայով: Անշուշտ, չնայած Փաշինյանը և նրա՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մերձավորները պնդում են հակառակը՝ վրդովված, որ Ռուսաստանը չի կռվել Ադրբեջանի դեմ Ղարաբաղի համար: Սակայն հայերն իրենք երբեք չեն էլ ճանաչել պատմական Լեռնային Ղարաբաղը՝ որպես իրենց տարածք: Հետո Փաշինյանը, իշխանության գալով, բացահայտ հայտարարել է, որ դա Ադրբեջան է: Այսպիսով, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ը որևէ իրավական հիմք չեն ունեցել միջամտելու համար, իսկ ահա Հայաստանի վրա հարձակումը առայժմ (մինչև Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից) կհավասարեցվի Ռուսաստանի վրա հարձակման, այսինքն և՛ 102-րդ ավիաբազան, և՛ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները կպաշտպանեին հայերին: Ադրբեջանը մեծ ցավ կզգա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նրա ամբողջ նավթարդյունաբերությունը Կասպից ծովի շելֆում և ափամերձ տարածքներում կարող է ոչնչացվել, եթե լինի անգամ մեկ... հարված։
Սակայն, եթե Հայաստանը «կոշտանա», և Կրեմլը ձեռքերը լվանա նրանից, ինչպես Պուտինն է հստակեցրել, ապա Ադրբեջանի հետ Հայաստանի հնարավոր հակամարտությունը կդառնա զուտ երկկողմանի հարց։ Եվ Հայաստանը կընկնի։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի հասարակական կարծիքը, հավանաբար, դա չի ընկալի որպես ինչ-որ աշխարհաքաղաքական ձախողում։ Նա վաղուց է ներշնչված այն մտքով, որ պետք չէ պաշտպանել նրանց, ովքեր չեն ցանկանում պաշտպանվել: Ըստ էության, եթե Փաշինյանը հետապնդում է Հայաստանը քանդելու ուղին, և հայերը քվեարկում են նրա օգտին, դա նրանց սեփական մեղքն է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում