Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»


Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա Շուշանյան

Բլոգ
Օրերս «#Սաղմոսերգու» և «#Գեղարդ» երգչախմբերը, #ՄխիթարյանՄիաբանության հրավերով և «#Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ, մասնակցեցին Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին նվիրված տոնական արարողություններին՝ առաջին անգամ հենց Սուրբ Պատարագի ընթացքում կատարելով #Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար մշակած Պատարագի երգեցողությունները։

Սուրբ Պատարագին պատիվ ունեցա ներկա լինելու նաև ես։ Օրեր անց՝ արդեն Վատիկանում, որպես Տավուշի թեմի պատգամավորական ժողովի անդամ, Վատիկանի ռադիոյի եթերում զրույց ունեցա Հայկական ծառայության ղեկավար Ռոպէր Աթթարեանի հետ։

Կարճ հարցազրույցի ընթացքում կարևոր համարեցի ընդգծել հայկական հոգևոր ժառանգության պահպանման առաջնահերթությունը։ Քրիստոնյա Հայաստանը եվրոպական և համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության անբաժանելի մասն է և իր աշխարհագրական դիրքով դարեր շարունակ եղել է նրա «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ»։ Հետևաբար հայկական եկեղեցիների, խաչքարերի և հոգևոր-մշակութային մյուս ժառանգության պահպանումը չի կարող լինել միայն հայկական խնդիր։ Դա այդ մեծ՝ եվրոպական և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի ընդհանուր պատասխանատվության հարցն է։

Այո՛, Արցախի կորստից հետո այդ քրիստոնեական արևելյան սահմանը նահանջեց։ Բայց Արցախում մնացած հայկական վանքերն ու եկեղեցիները պարզապես քարե կառույցներ չեն։ Դրանք այդ հողի վրա քրիստոնեական բազմադարյա ներկայության նյութական վկայություններն են։ Հարցազրույցի պահին թերևս կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ վկայությունները վերացնելու, դրանց ինքնությունը փոխելու կամ խեղաթյուրելու ուղղությամբ՝ անգամ Գանձասարին «աղվանական» կամ որևէ այլ ծագում վերագրելու գնով։ Սակայն դժվար էր պատկերացնել, որ նման պատումների ներկայացմանը ներկա կլինեն նաև միջազգային կառույցների և եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ՝ իրենց ներկայությամբ կամ լռությամբ նպաստելով ադրբեջանական հակահայկական, և, ըստ էության, նաև եվրոպական քրիստոնեական ժառանգության դեմ ուղղված պատումների լեգիտիմացմանը։

Մյուս կողմից՝ դժվար է նրանցից ակնկալել մեր ժառանգության պաշտպանության ավելի հստակ դիրքորոշում, եթե Հայաստանի համապատասխան պետական մարմիններն իրենք պատշաճ հետևողականությամբ միջազգային օրակարգ չեն բերում եվրոպացիների՝ նաև իրենց ընդհանուր քրիստոնեական ժառանգության պահպանման մարտահրավերը։

Փոխարենը մեր ԱԳՆ-ն, մշակույթի ոլորտի պատասխանատուները և մյուս պետական մարմինները լռել են ու շարունակում են լռել, երբ ինչպես 2020-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, Քաշաթաղի Թանձատափի եկեղեցին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին, ինչպես նաև հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության բազմաթիվ այլ հուշարձաններ։

Եվ հենց այստեղ լռությունն այլևս պարզապես անգործություն չէ։
-------------------
Տեղեկություններ Վատիկանի ռադիոյի և Հայկական խմբագրության մասին
Վատիկանի ռադիոն աշխարհի հնագույն միջազգային ռադիոկայաններից է․ այն հիմնադրվել է 1931 թվականին։ Դեռևս 1967 թվականին, ժամանակակից թվային և թարգմանչական տեխնոլոգիաներից տասնամյակներ առաջ, ռադիոն կանոնավոր հաղորդումներ էր հեռարձակում տասնյակ լեզուներով։ Այդ բազմալեզու ընտանիքում իր առանձնահատուկ տեղն ունի նաև Հայկական ծառայությունը, որն արդեն շուրջ վեց տասնամյակ Սուրբ Աթոռի և հայախոս աշխարհի միջև հաղորդակցության կարևոր կամուրջներից է։ Հայկական ծառայության լսարանը միայն Հայաստանը չէ։ Այն հասանելի է աշխարհասփյուռ հայությանը և միաժամանակ միջազգային հարթակում հնարավորություն է տալիս խոսելու հայկական քրիստոնեական ժառանգության, Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելության և հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ինքնության մասին։ Հայկական ներկայության ևս մեկ խորհրդանշական դրսևորում է Վատիկանի ռադիոյի շենքում գործող Ավետման մատուռը՝ Cappella dell’Annunciazione-ն։ Այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, իսկ հայկական ծեսով մատուցվող Պատարագը Վատիկանի ռադիոյի միջոցով հասնում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հավատացյալներին։
ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»