Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա Սողոմոնյան
ՔաղաքականԱրման Եղոյանից ու քպ-ից բացի է՞լ ովքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին։ Ճիշտ է, թուրք-ադրբեջանական ազգայնամոլական ու հակահայկական կազմակերպությունները։
Իսկ ինչու՞ են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. շատ պատճառներով, ես մեկը ասեմ. որովհետև Դաշնակցության գործը կապված է եղել մեր հայրենիքում պետություն ունենալու հետ, պետությունից դուրս հայ մնալու հետ, ազգային իրավունքների համար պայքարի հետ (թույլ տրված սխալները, այդ թվում կոպիտ, վերհանվել են, վերհանվում են ու դեռ կվերհանվեն)։ Քպ-ի խնդիրը մեծ հաշվով ՀՅԴ կուսակցության հետ չէ, այլ հայկականության հետ է։ Չլինի ՀՅԴ-ն, արմատախիլ անելու օրակարգը իրենց համար ակտուալ է լինելու այլ քաղաքական ուժերի, այլ կառույցների, այլ միավորների, այլ գաղափարների վերաբերյալ...Սփյուռք, Համալսարան, Եկեղեցի, Ակադեմիա... բոլոր դեպքերում նրանց ուզածը մեկին մեկ բռնում է հակահայ ուժային կենտրոնների ուզածի հետ։ Ու հիմա չդատապարտել հակազգային ու հակաժողովրդավարական այս տեռորը՝ ցույց տալու համար, որ կապ չունես ՀՅԴ-ի հետ, վաղը բերելու է նրան, որ երբ հերթը քեզ հասնի, էլ դատապարտող մնացած չլինի։