Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի իշխանության ղեկավար, հայտնվել է բավականին բարդ խաղի մեջ։ Հիմա ստիպված է աշխարհաքաղաքական «շպագատի» մեջ մնալ։ Այս 8 տարվա ընթացքում, առավել ևս՝ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ պարտավորություններ կան Հայաստանի այսօրվա փաստացի ղեկավարի առջև, որոնք նա ստանձնել է գրեթե բոլոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների առջև։ Բոլորին ինչ-որ բան խոսք տալու քաղաքականությունը, ամեն տեղ ասել այն, ինչ ուզում են լսել, երբեմն բանավոր, երբեմն գրավոր, երբ գործընկերը հասկանում է, որ բանավոր խոսքն առանձնապես արժեք չունի, նաև ստիպում է ինչ-որ բան ստորագրել, ուշ թե շուտ բերելու էր մի իրավիճակի, երբ ընտրության առջև էին դնելու, որովհետև այսօրվա աշխարհի վիճակն է այլ։ Հակամարտող, ոչ թե համագործակցող աշխարհում ենք ապրում, ինչպես, օրինակ՝ 2000-ականների սկզբին էր, երբ աշխարհի ուժային, տնտեսական և այլ հիմնական կենտրոններն ավելի հակված էին համագործակցել, և այդ պարագայում բավականին էֆեկտիվ էր լինում կոմպլեմենտար քաղաքականությունը փոքր երկրների կողմից, ինչը Հայաստանը կիրառում էր, մինչև սկսվեց աշխարհի նոր վերաբաժանման գործընթացը՝ հակամարտության փուլը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանը հայտ է ներկայացրել ԵՄ մտնելու այն օրենքի հիման վրա, որը ժամանակին ընդունվել էր։ «Նախկինում այդ հայտարարություններն արվում էին ոչ պաշտոնական մակարդակով՝ իշխանությանը կից հասարակական սեգմենտի ներկայացուցիչների կամ ոչ կարևոր ստատուս ունեցող պատգամավորների, նախարարների միջոցով։ Այս իրավիճակում Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, որի և՛ ռազմական բլոկում՝ ՀԱՊԿ-ում, և՛ տնտեսական միության մեջ՝ ԵԱՏՄ-ում, Հայաստանն իր տեղն ունի, ասում է՝ Հայաստանի հայտարարությունները, ձգտումները և որոշ գործողություններ հակասում են այն պարտավորություններին, որն ունի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ երկիրը։ Եթե Ռուսաստանի իշխանությունները բավականին երկար ժամանակ երկընտրանքի առջև չէին դնում Հայաստանի ղեկավարությանը, ապա ապրիլի 1-ի հայտնի հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանն այլևս «կա՛մ, կա՛մ»-ի հարց է դնում։ Ասում են՝ ստացվում է, որ պետք է ֆինանսավորենք քո եվրաինտեգրման գործընթացը, այսինքն՝ մնաս ԵԱՏՄ-ում, և՛ գնային, և՛ ռեժիմային առավելություններից օգտվես, ուժեղանաս տնտեսապես, անվտանգայինը դեռ մի կողմ դնենք, դրա էֆեկտիվությունն այդքան բարձր չէր։ Ռուսաստանը նաև ասում է՝ նախկինում կարող էի աչք փակել շատ հարցերի վրա, ինչպես աչք փակեցի, երբ 2017 թվականին ստորագրեցիք CEPA-ն, որովհետև այն ժամանակ ԵՄ-ն, որպես արևմտյան աշխարհի բլոկներից մեկը, չէր համարվում Ռուսաստանի ռազմաքաղաքական հակառակորդը, այլ ընդամենն աշխարհաքաղաքական մի բևեռ էր, հիմնականում՝ տնտեսական. մրցակից կարող էր լինել, բայց թշնամի չէր։ Ուկրաինական պատերազմի հետ կապված՝ ԵՄ-ն դարձել է Ռուսաստանի թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդը, որն ուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմում։ Ռուսաստանում Հայաստանի՝ դեպի Եվրոպա ֆլիրտները և գործողությունները դիտարկում են որպես ճամբարափոխության ակտ, ինչը Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը համարում է բավականին ծանր մեղք իր հանդեպ, այլ կերպ ասած՝ դավաճանություն, այդ թվում՝ ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո Պուտինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ուզում էր ասել, համենայնդեպս, Ռուսաստանին չի դավաճանել։ Եվ հիմա համարում են, որ Հայաստանը, գնալով դեպի Ռուսաստանի թշնամի համարվող ԵՄ, ճամբարափոխություն է անում և փորձում է դա անել Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Ասում են՝ հայտարարում ես, որ ԵՄ ես ուզում գնալ, դա ընդունում ենք որպես փաստ, որ ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս։ Կարճ ժամանակում պետք է հստակ պատասխան տաս»,նկատում է մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով, Ռուսաստանը տարանջատում է կատարում Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև։ «Դրա համար է առաջարկում հանրաքվե իրականացնել։ Նշում է՝ հետո ժողովուրդը պետք է պատասխանատվություն կրի իր որոշումների հետևանքների համար, իսկ դրանք բավականին լուրջ են։ Կիրառվող տնտեսական պատժամիջոցները վերաբերում են դեռևս Հայաստանի արտահանմանը դեպի Ռուսաստան։ Ըստ էության, դրանք չեն վերաբերում Ռուսաստանից ապրանքների ներմուծմանը Հայաստան, իսկ Հայաստանը կենսական մակարդակով կախվածության մեջ է Ռուսաստանից՝ էներգակիրների, գազի, ատոմային էներգետիկայի, վառելիքի, ցորենի մատակարարման առումով և այլն։ Ժողովուրդը համաձա՞յն է այն հետևանքների հետ, որոնք հետո կարող են լինել։ Հստակ ասում են՝ անելու ենք բաներ, որոնք ուղղակիորեն ազդելու են Հայաստանի կենսունակության վրա։ Հիմա մեր երկրի իշխանությունների ձայնը, կարծես, «տաք տեղից է գալիս», իրենց ապահովագրել են այս առումով, իսկ ժողովո՞ւրդը։ Ի սկզբանե ասում են նաև՝ ռուսական 102-րդ բազայի հարցը սակարկության թեմա մի դարձրու, ուզում ես, դա էլ կհանենք Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, եթե ուզում են, թող մեզ հանեն։ ԵԱՏՄ-ից էլ դուրս չենք գալու, ԵԱՏՄ-ի մեխանիզմը չի աշխատում։ Նույն կերպ են արձագանքում ռազմաբազայի դուրսբերմանը։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, նա իլ յուզիաներ ունի, որ եթե կարողանա ամիսների տեսքով ժամանակ շահել, ԵՄ գնալով օգտվի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի «բարեմասնություններից», այդ ընթացքում նոր շուկաներ կգտնի։ Բայց սա հասկանում են նաև Ռուսաստանում։ Փաշինյանը ևս հասկանում է, որ տնտեսությունը բավականին լուրջ անկում է ապրում։ Եթե գյուղացին փողոցում չի, դա դեռ չի նշանակում, որ լավ է ապրում։ Գյուղացին սոված չի մնա, գոնե իր աճեցրածով կսնվի, բայց ֆերմերները, որոնք բիզնեսով են զբաղվում, շուկաներ են կորցրել։ Նիկոլ Փաշինյանը հիմա չի կարող հրաժարվել նաև ԵՄ-ից, որովհետև այն իր իշխանության մեջ «փայատեր» է։ Այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դե յուրե հաղթանակը գրանցվեց լեգիտիմության ծայրահեղ դեֆիցիտով։ Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, ԵՄ մեղսակցության արդյունք է նաև, որովհետև աչք փակվեց նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում տեղի ունեցած բոլոր ապօրինությունների, բռնությունների վրա։ Պրոցեսը հեռու էր ժողովրդավարության ստանդարտներից, ավելի հյուսիսկորեական, քան որևէ ժողովրդավարական երկրի սցենարի էր նման։ Իրենք մեղսակից են, ներդրում են արել այս ամենի մեջ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական, և՛ քարոզչական։ Երբ ասում եմ՝ ներդրում են արել, նշանակում է՝ ոտքով-գլխով «կապել» են Փաշինյանին։ Հաշվի առնելով, որ առանձնապես չեն էլ հավատում նրա կայունությանը, այդ թվում՝ իրենց հետ հարաբերություններում, անընդհատ փորձում են նրա մանևրելու աստիճանն էլ նվազեցնել։ Հենց տեսնում են, որ Ռուսաստանի հետ կապված հարցերում կարող է թուլանալ, կա՛մ իրեն են կանչում եվրոպական երկրներից, կա՛մ այնտեղից են ինչ-որ պաշտոնյաներ Հայաստան գալիս, կա՛մ էլ ինչ-որ «ճ» կլասի մրցանակ են տալիս։ Մեր երկիրը փոքր է, արտաքին կառավարման ներքո է, իսկ Փաշինյանն էլ արտաքին կառավարման գործիք է։ Կամ այն, որ ԵՄ-ն մեղմացրել է մաքսային ռեժիմը։ Դա զուտ քարոզչական նպատակ ունի։ Մաքսային ռեժիմը կարող են մեղմացնել, բայց եթե քո գյուղատնտեսական ապրանքները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին ո՛չ որակով, ո՛չ սանիտարական խիստ նորմերով, ուրեմն՝ արդեն իսկ մրցունակ չեն։ Էլ չենք խոսում լոգիստիկայի մասին։ Փաշինյանն էլ է հասկանում, որ, բացի քարոզչական գործոնից, այստեղ ոչինչ չկա։ Մյուս կողմից՝ նա չի կարող հավերժ սուբսիդավորում իրականացնել։ Տնտեսագետների տարբեր գնահատականներով, ռուսական շուկան կորցնելով՝ տարեկան մինչև 1,5 միլիարդ ես կորցնում։ Իսկ Հայաստանին որևէ մեկն այդքան գումար տալո՞ւ է, որպեսզի նա սուբսիդավորի գյուղացիների կամ արտադրողների վնասները»։

Անվտանգային, սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանք կարո՞ղ են ընդդիմության մատնանշած խթանները լինել իշխանափոխության համար։ «Թե որ խթանը կաշխատի, շատ դժվար է ասել, հատկապես Հայաստանի պարագայում, երբ գործողություններում ռացիոնալիզմը շատ դեպքերում բացակայում է, շատ դեպքերում առաջնային ու երրորդականն իրար են խառնված։ Քաղաքական դասի կարծիքով, կարող է երրորդական մի խթան առաջացնել ալիք։ Կարծում եմ՝ Հայաստանում ամեն շաբաթ երկու-երեք խթան, ազդակ է լինում, որոնք այլ երկրներում կհանգեցնեին փողոցային դժգոհությունների և անգամ հեղափոխությունների։ Մեր երկրում ամեն անգամ խթան առաջացնում են իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը։ Այլ հարց է, որ նա կարող է դրանից օգտվել, երբ սկսի կառավարել այն»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿ