Գոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալով
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ծանրամարտի Բահրեյնի հավաքականի կազմում դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայում կայացած մրցաշարում 31-ամյա ծանրորդը գերծանր քաշային կարգում (+110 կգ) գրանցել է երկամարտի 440 կգ (205+235) արդյունք ու գրավել երրորդ տեղը:
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է իրանցի Ալի Դավունդին, որը երկամարտում հավաքել է 466 կգ (206+260): Երկրորդ տեղը գրաված իրաքցի Ալի Ամարի երկամարտի արդյունքը 465 կգ (219+246) էր:
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը 2022 թվականին է փոխել մարզական քաղաքացիությունը: Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր: Բահրեյնի հավաքականի կազմում Մինասյանը դարձել է Ասիայի առաջնության եռակի չեմպիոն։
Հետևեք մեզ՝ այստեղ