Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան

Նիկոլ Փաշինյանի այն որոշումը, որով Հայաստանը պարտավորվում է նոր ատոմակայան կառուցել ոչ թե Արևմուտքի, այլ Ռուսաստանի հետ, պարտավոր են ողջունել բոլոր նրանք, ովքեր մտածում են հայ-ռուսական հարաբերությունների, այսինքն՝ հայոց պետականության և ժողովրդի անվտանգության մասին։

 Սա աշխարհաքաղաքական կարևոր որոշում է, և միանշանակ ուրախալի է, որ Հայաստանը կայացրել է նման որոշում։

Բայց քանի որ Հայաստանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, հիմա Արևմուտքը պահանջելու է դեպի Արևմուտք ուղղված և հակառուսական քայլեր։ Եվ երկու լարի վրա խաղալու պարագայում Հայաստանի իշխանությունը ստիպված է լինելու՝ Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանելու և Արևմուտքի ժպիտներին արժանանալու համար, կատարել մի քայլ, որն արդեն կլինի հակառուսական։

Սա է խնդիրը․ երկու լարի վրա խաղալ նշանակում է սեփական պետության և ժողովրդի անվտանգության հաշվին զիջումների գնալ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանելու համար։

 Բայց այստեղ կա մի կարևոր «բայց»։

Հայաստանում այն ուժերը, որոնք իրենց համարում են հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից, պետք է խրախուսեն և աջակցեն իշխանության կողմից հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդող քայլերը և քննադատեն հայ-ռուսական հարաբերությունների դեմ արվող քայլերը։ Այլ ոչ թե քննադատեն բոլոր այն քայլերը, որոնք անում է Նիկոլ Փաշինյանը։

Այս տրամաբանությամբ՝ արևմտյան և պրոարևմտյան ուժերը փաստացի գերի են վերցնում Հայաստանի իշխանություններին, քանի որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունների դաշտում իրենք այսպես թե այնպես պաշտպանություն և աջակցություն չունեն։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ արվող քայլերը միանշանակ քննադատվում են հակառուսական գրանտակերների կողմից, մինչդեռ վերջիններս իշխանությանն աջակցում են միայն հակառուսական քայլերի դեպքում։

 Ուզում եմ ասել, որ Հայաստանում հակառուսական, պրոարևմտյան գրանտակերների շարժումը միասնական է, կազմակերպված և գիտի իր անելիքը։ Իր անելիքն է՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից և տանել կործանման։

Իսկ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, շատ են թե քիչ, ամեն դեպքում կազմակերպված չեն, մեկ ընդհանուր գծի մեջ չեն և միմյանց հետ համագործակցությամբ չեն առաջնորդվում։

Եվ սա մեծագույն բաց է, որից օգտվում են Հայաստանի արևմտյան թշնամիները և փաստացի Հայաստանում ձևավորում հակառուսական օրակարգ։

Սա է նաև պատճառը, որ ես տարիներ շարունակ ասում էի՝ իշխանության համար մղվող պայքարից ավելի կարևոր է Հայաստանում ձևավորել հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից մարդկանց և ուժերի միասնական խումբ՝ միավոր։
Այդ միավորը չպետք է նպատակ դնի ամեն գնով Հայաստանում իշխանափոխության հասնել։ Այն պետք է խնդիր դնի, որպեսզի Հայաստանում հակառուսականություն չլինի։ Պետք է խնդիր դնի Հայաստանի իշխանություններին համոզելու, խնդրելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքական ճանապարհով պարտադրելու, որպեսզի Հայաստանի իշխանությունները, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության ղեկին, չկարողանան Հայաստանը տանել հակառուսականության ճանապարհով։

 Սա նուրբ հարց է։ Թվում էր, թե դրա մասին պետք է խոսեին մեծ փորձ և քաղաքական երկարամյա գործունեության պրակտիկա ունեցող գործիչները։ Բայց, ցավոք սրտի, դրա մասին ոչ ոք չի խոսում և չի էլ մտածում։

 Եթե մենք իսկապես ուզում ենք փրկել մեր պետականությունն ու ժողովրդին, պետք է Հայաստանում ձևավորենք կազմակերպված, կուռ շարժում՝ միավորելով հայ-ռուսական հարաբերությունները կարևորող մարդկանց և ուժերին։

Այնպիսի միասնական ուժ, ինչպիսին արևմտյան ուժերին հաջողվել է ձևավորել Հայաստանում՝ գրանտների, ստի, անհայրենիք մարդկանց միավորելու և արևմտյան այլ տեխնոլոգիաների շնորհիվ։
 
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...