Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»

«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Շաքիում տեղի ունեցածը շատերի համար երկու խնդիր վերհանեց։ Նախ՝ շատերը փաստեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անհնար է, որքան էլ փաստաթղթեր ստորագրվեն, հանդիպումներ տեղի ունենան, և երկրորդ՝ ունենք սահմանային պաշտպանության խնդիր։

Հայաստանի ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ տարբեր շրջանակներից, ընդ որում՝ տեսանելի է, որ դրանք ուղղորդված են իշխանական ոչ պաշտոնական շրջանակներից, թիրախավորվում է այն կինը, ով ինքնապաշտպանության նպատակով նաև դանակի հարվածներ է հասցրել ադրբեջանցուն։ «Անկախ նրանից, թե ինչպես այդ հանցագործությունը վերջնական կորակվի, ակնհայտորեն այդ ադրբեջանցին պատանդի կարգավիճակում է պահել հայ ընտանիքի երեխաներին, այդ թվում՝ անչափահասներին, փորձել են նաև կյանքի համար սպառնալիք ստեղծել այդ երեխաների մոր նկատմամբ, և այն, ինչն այդ տանը իրականացվել է, ոչ միայն պարզ ինքնապաշտպանություն է, այլ նաև հայ մարդու իրականացրած սխրանք։ Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ թեման, վստահ եմ՝ իշխանության ուղղորդմամբ, տեղափոխվել է այն հարթություն, թե տվյալ իրավիճակում ինչ պետք է աներ կամ չաներ այդ կինը։ Կարծում եմ՝ դա շատ արհեստական քննարկում է, և դրանով նպատակ են ունեցել շեղելու այն հիմնական վտանգավոր հանցագործությունից, որը գործել է տվյալ ադրբեջանցին։ Վերջինիս գործողությունները մի քանի աստիճանով պետք է իրավական գնահատականի արժանանան։ Առաջինը սահմանային հատումն է, երկրորդը՝ հարձակումը քաղաքացիական անձանց նկատմամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչ այլ հանցանքներ է արել կամ փորձել անել տվյալ ադրբեջանցին։ Ինչ վերաբերում է նրա՝ սահմանի անցմամբ ի հայտ եկած խնդիրներին։ Դրանք երկու հարթության մեջ են՝ և՛ ներքին, և՛ արտաքին։ Առաջինն արտաքին պաշտպանությունն է։ Դա սահմանային այն հատվածն է, որով մուտք է գործել, շրջանցել է ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև տեսադիտարկման համակարգերը, ենթադրաբար, նաև ականապատ դաշտը և այն բոլոր խոչընդոտները, որոնք ստեղծում են այդպիսի անցումները թույլ չտալու համար։ Եվ երկրորդը՝ վերջինիս քաղաքացիական բնակավայրում կամ քաղաքացիական բնակչության շրջանում հայտնվելն է, ինչն արդեն ներսում անվտանգություն իրականացնող համակարգերի՝ ոստիկանության, ազգային անվտանգության գլոբալ տապալման հետևանքն է, հատկապես որ պաշտոնական տեղեկատվություն եղավ, որ ադրբեջանցիները Շաքի գյուղում տեղի ունեցածից երկու օր առաջ փաստացի տեղեկացրել են, որ իրենց զինվորը կարող է և հատած լինել սահմանը։ Դա նշանակում է, որ սա հանկարծակիության գործոն չպետք է ունենար, այն հատվածը, որով անցել էր նա, պետք է հաշվարկվեր, մոտավորապես հնարավոր շրջանակը հասկանալ այն բնակավայրի, որտեղ վերջինս կարող էր հայտնվել, ի դեպ, այդ հատվածում ռելիեֆն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս շատ ավելի հեշտ որոնողական աշխատանք իրականացնել, լրացուցիչ բարդացման որևէ գործոն գոյություն չուներ։ Եվ այս պարագայում՝ տեղեկատվության առկայության պայմաններում, թույլ տա՞լ, որ վերջինս մուտք գործի բնակավայր, բնակելի տուն, պատանդի կարգավիճակում պահի հայ ընտանիքի երեխաներին, հարձակում գործի նրանց ծնողի նկատմամբ և այլն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ, ի վերջո, ադրբեջանցուն վնասազերծել են ոչ թե իրավապահները, այլ, ըստ էության, այդ ընտանիքի մայրը, որը դիմադրություն է ցույց տվել և դանակի հարվածներով փորձել կանխել ադրբեջանցու կողմից իր երեխաներին ուղղված սպառնալիքը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը։

Նման իրավիճակում է շարունակվում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին խոսույթը։ Միևնույն ժամանակ շտապողականություն է նկատվում Ադրբեջանի գործողություններում: Հաճախ դա կապվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քվեների մեծամասնություն չստացան։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ Հայաստանի իշխանություններից՝ գուցե ունենալով մտավախություն, որ կարող է իրավիճակ փոխվել։ «Նախ՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է փնտրում, ապա խաղաղություն չի լինում նոր թշնամությամբ, հրահրմամբ կամ ատելությամբ։ Եթե դիտարկում ես այն, ինչն իրականացրել է ադրբեջանցի այդ զինծառայողը, չնայած չկան շատ մանրամասներ, բայց մեկ բան ակնհայտ է՝ նրա մեջ կա ատելություն հայերի նկատմամբ, և այդ ատելությունը դրսևորվել է։ Երբ հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում, այն էլ, եթե ցանկությունների տակ իրական գործիքակազմ չկա, ապա այդ խաղաղությանը հասնելը պարզապես հնարավոր չի լինելու։ Ադրբեջանի շտապողականության հետ կապված։ Հայաստանում գործում է մի իշխանություն, որի պայմաններում Ադրբեջանը կարող է առավելագույնը պահանջել և ստանալ։ Ադրբեջանցիներն իսկապես շտապում են շատ ավելին քաղելու, քան սովորական պրակտիկ պայմաններում հնարավոր էր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հետաքրքիր է, որ այս օրերին, երբ հիշատակում ենք 44-օրյա պատերազմի վեցերորդ, Արցախի հայաթափման երրորդ տարելիցը, իր մասին հիշեցնում է Թուրքիան՝ շեշտելով, թե ինչ դերակատարություն է ունեցել այս երկու գործողություններում։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահն Արցախում իր «հաղթանակի» մասին խոսելիս ընդգծում է պատերազմում իր միանձնյա առաջնորդությունը։ «Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի առաջնորդները քաղաքական առումով բավականին մեծ հավակնություններ ունեն, և այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է իր ձևով դրսևորվել։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ միայնակ է գործել, և այդ հաջողությունը, «հաղթանակն» իրենն է. դրանով փորձում է նաև առաջին հերթին Թուրքիային ցույց տալ, որ նրա հանդեպ պարտավորություն չունի։ Երկրորդ՝ Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում տարածաշրջանային տերության վերածվելու, ավելին՝ փորձում է ցույց տալ, որ արդեն իսկ այդ կարգավիճակն ունի, բայց այս իրավիճակում բնական է, որ ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող էր ստվեր նետել Ադրբեջանի՝ միայնակ հաղթանակ գրանցելու վրա, բնականաբար, նրանց համար ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ի սկզբանե շատ ավելի մեծ հավակնություններ ունի մեծ տարածաշրջանում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, և 44-օրյա պատերազմին իսկապես ունեցել է իր գործուն մասնակցությունը և՛ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման, և՛ դիվանագիտական - քարոզչական ճակատում, և՛ նաև մարտադաշտում։ Թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գործել են ոչ միայն 2020 թվականին, այլ դրանից հետո, այդ թվում՝ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացման օրերին: Թուրքիայի հայտարարությունները բխում են իրենց այդ մասնակցությունից։ Ավելին՝ Թուրքիան փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանն ուրանա այն ամենը, ինչը նա արել է վերջինիս համար, և այս տեսանկյունից, հատկապես լիդերների մակարդակով, որոշակի հակասություններ, այնուամենայնիվ, կան»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են