Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»


Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես ընթացիկ լրահոսին, կարող է թվալ, թե մեր երկրում սովորական, ընթացիկ ներքաղաքական գործընթացներ են, ինչ-որ քաղաքական, ներքին, արտաքին հարցեր են քննարկվում: Ավելին, լրջորեն քննարկման թեմա են դառնում այս կամ այն քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումները և այլն: Բայց այդ ամենը, այդ քննարկումները, առերևույթ բուռն գործունեությունն անիմաստ են դառնում, երբ հաշվի ենք առնում փաստացի իրողությունը, որ ընդդիմադիր 3-4 հիմնական ուժերի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են կարված, արհեստականորեն սահմանափակված է նրանց քաղաքական գործունեությունը:

Ընդդիմադիր լիդերներից մեկը «տնային կալանքի» տակ է՝ այնպիսի տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանի այդ կալանքը կվերանա միայն ՔՊ-ի քաղաքական իշխանության վերանալու հետ: Մյուս ընդդիմադիր լիդերը՝ Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է, ավելին՝ Փաշինյանի ՔՊ-ն ու ԿԸՀ-ն փաստացի գողացան ԲՀԿ-ի ձայները՝ թույլ չտալով, որ կուսակցությունը մտնի ԱԺ: Ի լրումն, իրականացվում է Ծառուկյանին պատկանող սեփականության ապօրինի խլում:

Վերջապես՝ հանիրավի, ի դեպ, վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ, կալանավորված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր պետության գոյության 35 տարիների ընթացքում երկրի ամենից արդյունավետ և ամենից կայուն, անվտանգ ու խաղաղ վիճակն ապահոված նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսօր գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում»: Ի լրումն, փաշինյանական ռեպրեսիվ մարմինները փաստացի պատանդ են վերցրել նախագահ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Ավելին, երբ նայում ես, թե ինչի մեջ են մեղադրվում ընդդիմության կալանավորված առաջնորդները, ապա խայտառակությունն ավելի ակնհայտ է դառնում: Սամվել Կարապետյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հայ է, դեռ մի բան էլ՝ մեծահարուստ է, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ է հանդես գալիս, ազգային դիրքերից է հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հարուստ է, դեռ մի բան էլ հազարավոր աշխատատեղեր է ապահովել, մարզիկներին է աջակցում, մշտապես հայ մարդկանց կողքին է, էլի՝ ազգայինի, պետականության դիրքերից է հանդես գալիս, իշխանության «թելը չի թելում»:

Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ «մեղքն» այն է, որ ինքը... Ռոբերտ Քոչարյանն է: Անուն-ազգանուն, որից այսահարվում և ջղակծկումներ են ունենում մե՛կ քպականները, մե՛կ քպամերձ սատելիտները, մե՛կ էլ՝ ադրբեջանական հայատյաց ղեկավարները: Դե, ոնց երևում է, «քոչարյանացավն» անբուժելի հիվանդություն է: Սեդրակ Քոչարյանն ընդդիմադիր գործիչ չէ, բայց նրա ամբողջ «մեղքն» էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է: Եվ վերջ: Մնացածը ջուր է՝ ներառյալ քրեական «գործերը»:

Եթե մեկ բառով բնորոշենք, ապա այս աննորմալ վիճակը բռնապետություն է, կամ այլ կերպ ասած՝ «մարտ առանց կանոնների»:

Բայց էլ ավելի տարակուսելի է մեկ այլ բան: Նկարագրված իրողությունները հաշվի առնելով՝ այսօր քաղաքական դաշտի և հասարակության ակտիվ հատվածի թիվ մեկ օրակարգը հենց սա պետք է լիներ: Ամենօրյա ռեժիմով, ամեն հարցազրույց, զրույց, հայտարարություն, հանդիպում՝ օտարերկրյա դեսպանների հետ, միջազգային այլ գործընկերների հետ, ամեն հանրային քննարկում պետք է սկսվի ու ավարտվի մոլեգնող բռնատիրության ու նշված վայրագ ռեպրեսիաների մասին շեշտումներով:

Այսինքն, այս հարցերը պետք է դառնան ներքին ու արտաքին օրակարգի առաջնային հարցերից մեկը՝ չստվերելով, անշուշտ, այլ կարևոր հարցերը ևս, առավել ևս՝ անվտանգային խնդիրները:

Սա է հիմնական խնդիրը: Ու մինչև լուծված չէ այս հիմնական խնդիրը, քանի դեռ ազատազրկված ու հանիրավի բանտարկված են ընդդիմադիր առաջնորդներն ու գործիչները, քանի դեռ կան քաղաքական պատանդներ, մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները դառնում են «թեթև զբաղմունք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան