Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»


Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Փաստ չէ, որ եթե ԱՄՆ-ը Հայաստանում ռազմակայան բացի, ռուսները կհեռանան» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի, ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները, ինչպես նաև հետախուզական և այլ ենթակառուցվածքներ կարող են հայտնվել Հայաստանում «Թրամփի երթուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության շրջանակներում։ Նա նաև նշել է, որ «Թրամփի երթուղու» գործում հայկական կողմի մասնաբաժինը կազմելու է ընդամենը 26 %, ինչը նշանակում է, որ Երևանն, անշուշտ, չի ունենա վերահսկիչ փաթեթ (թեև կարող է ունենալ արգելափակող փաթեթ)։ Այս գործոնը, բնականաբար, «կասկածի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով տեղափոխվող բեռների անվտանգությունը»։ Շևցովը նաև կարծիք է հայտնել, որ վերահսկելով երթուղին՝ Վաշինգտոնը հանրապետության տարածքում ստեղծում է «պետություն պետության ներսում»։ «Փաստացի, Հայաստանում ստեղծվում է նոր «պետություն պետության ներսում»՝ հետգաղութային դասական մոդելներով, ինչպիսիք արևմտյան ուժերը նախկինում մեծ քանակությամբ ստեղծել են նախկին խորհրդային հանրապետություններում»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ կան լուրջ հիմքեր մտավախություն ունենալու նման սցենարի իրականացման վերաբերյալ։ Այսօր ՄՌԸ-ներ, վաղը ամերիկյան ռազմակայան, իսկ ի՞նչ կլինի ռուսական ռազմակայանի հետ։ «Նման սցենարի իրականացման հավանականությունը բավականին մեծ է,պնդում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Դմիտրի Եժովը, -ԱՄՆ-ը խաղադրույք է կատարում համաշխարհային ռեսուրսների նկատմամբ լիակատար վերահսկողության վրա, և, այսպես կոչված, «Թրամփի երթուղին» ստեղծվում է հիմնականում հենց դրան հասնելու նպատակով։ Ակնհայտ է, որ նման նախագծերում ներգրավված պետությունները կլինեն այն երկրները, որոնց հնարավոր է վերահսկել, և այս համատեքստում Հայաստանը դրա վառ օրինակն է։ «Պետություն պետության ներսում» ստեղծելու հեռանկարը միջազգային անվտանգության տեսանկյունից խիստ խնդրահարույց է թվում, բայց այդ սցենարի իրականացման ընթացքում մասնավոր ռազմական ընկերությունների և ենթակառուցվածքային որոշակի տարրերի ի հայտ գալը թվում է գրեթե անխուսափելի, նույնիսկ եթե մանրամասները կարող են տարբերվել։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ ռազմակայանի հայտնվելու հնարավորությանը, ապա նման սցենարը հիպոթետիկորեն հնարավոր է, եթե Փաշինյանը վերջնականապես շրջադարձ կատարի դեպի Արևմուտք և հրաժարվի Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունից։ Սակայն պետք է խոստովանել, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խզումից հայկական պետությունն ավելի շատ կկորցնի, քան կշահի»:

«Ամերիկյան ՄՌԸ-ների հայտնվելու հավանականությունը Հայաստանում այն բանից հետո, երբ «Թրամփի երթուղին» գործարկվի, մոտ է 100 %-ի, - կարծում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Վլադիմիր Սապունովը, - ամենուր, որտեղ առկա է ամերիկյան լոգիստիկ բիզնես, այդ թվում՝ երթուղու անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ, անպայման հայտնվում է ամերիկյան ՄՌԸ։ Հետևաբար, քննարկումը պետք է վերաբերի ոչ թե դրանց ժամանման հավանականությանը, այլ նրան, թե կոնկրետ ո՞ր ՄՌԸ-ները կարող են ներգրավվել այդ խնդրի իրականացման համար»։

Նախ՝ իհարկե, գրեթե երաշխավորված է Constellis Holdings-ի մասնակցությունը։ Այնտեղ հավանաբար կհայտնվի նաև երկրորդ մասնավոր ռազմական ընկերությունը՝ RTX-ը (նախկինում DynCorp): Այն մասնագիտացած է լայնածավալ նյութատեխնիկական ապահովման, ենթակառուցվածքների սպասարկման և մշտադիտարկման համակարգերի ներդրման ոլորտում: Այն փաստացի հանդիսանում է ԱՄՆ կառավարության հիմնական կապալառուն արտերկրում թիկունքային անվտանգության ենթակառուցվածքների տեղակայման գործում: Երրորդ ընկերությունը, որի ներգրավումը ևս գրեթե կանխորոշված է, MPRI-ն է: Այս ընկերությունը մասնագիտացած է ռազմական խորհրդատվության, ինչպես նաև ռազմավարական պլանավորման և հրամանատարական-կառավարման համակարգերի ինտեգրման ոլորտում: Հարկ է նշել, որ այս ընկերության ղեկավար կազմը ավանդաբար ձևավորվում է բարձրաստիճան պաշտոնաթող գեներալների և այլ սպաների շարքերից: Նախնական փուլում կկարևորվի ոչ թե գրոհային կամ բացառապես մարտական ուղղվածությունը, այլ վերլուծության և ուսուցման, ինչպես նաև հրամանատարական կետերի և բեռների տեղաշարժի մշտադիտարկման համակարգերի տեղակայումը»։

svpressa.ru.– Այսինքն, Հայաստանն իրականում կորցնո՞ւմ է վերահսկողությունն իր տարածքի մի մասի, իր ինքնիշխանության մի մասի նկատմամբ։ Թուրքիան և Ադրբեջանը չեն առարկի՞։ Նրանք համաձա՞յն են դրան։

— Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի առարկի, այլ նաև կողջունի ամերիկյան ՄՌԸ-ների ժամանումը: Ի վերջո, Հայաստանից ռուսական ուժերը դուրս մղելու համատեքստում ամերիկացիները կծառայեն որպես յուրօրինակ հակակշիռ։ Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ նրանք շատ գոհ կլինեն։ Նրանց համար գլխավորն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հնարավորություն է տալիս բեռների անխափան տեղափոխում իրականացնել՝ շրջանցելով թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը։

svpressa.ru.– Որքա՞ն է հավանականությունը, որ ՄՌԸ-ներից հետո կհայտնվի նաև ամերիկյան ռազմակայան։

— Դե, ԱՄՆ-ի համար հատկապես Հայաստանում ռազմակայան տեղակայելու հրատապ անհրաժեշտություն չկա (քանի որ դա հեշտությամբ կարելի է անել Ադրբեջանում), սակայն հաշվի առնելով այն, որ միջանցքն ունի 49 կմ երկարություն, իսկ ԱՄՆ-ը ծրագրում ունի մեծ մասնաբաժին, միանգամայն հնարավոր է, որ նրանք ցանկանան այնտեղ բազա հիմնել։ Դա թույլ կտա նրանց ճնշում գործադրել Գյումրու ռազմակայանի և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» ավիաբազայի վրա։ Վաշինգտոնի և Բրյուսելի բարեհաճությանն արժանանալու՝ Փաշինյանի հիվանդագին ձգտումը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանում տեղակայված մեր ռազմակայանի համար։ Բնականաբար, մենք չենք կարող դուրս գալ այնտեղից՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է մեր պատմական և աշխարհաքաղաքական շահերի գոտում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այս իրավիճակը կբարդացնի այնտեղ տեղակայված մեր զորքերի գործը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե»