Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»


Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամբողջ աշխարհում բնապահպանական և էկոլոգիական խնդիրները շարունակում են մնալ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլև պետությունների երկարաժամկետ անվտանգության օրակարգի առաջնագծում։ Այս իմաստով անտառը ցանկացած երկրի կենսական համակարգերից մեկն է, որը պահպանում է ջուրը, ամրացնում հողը, մեղմում կլիմայական ծայրահեղությունները, պահպանում կենսաբազմազանությունը, զսպում սելավներն ու սողանքները, նվազեցնում է էրոզիան, մաքրում օդը, կլանում ածխածինը և միաժամանակ ապահովում մարդու հոգեբանական, առողջապահական և տնտեսական բարեկեցության կարևոր պայմաններ։ Հենց այդ պատճառով էլ աշխարհի բազմաթիվ երկրներում անտառների վերականգնումը վերածվել է պետական ռազմավարության, կլիմայական քաղաքականության առանցքի և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչի։

Անտառի կորուստը կամ չվերականգնումը հատկապես վտանգավոր է փոքր, լեռնային, կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող երկրների համար, որտեղ յուրաքանչյուր հեկտար կանաչ ծածկույթ ունի բազմապատիկ նշանակություն։ Հայաստանը հենց այդպիսի երկիր է՝ սահմանափակ տարածք, բարձր լեռնային ռելիեֆ, ջրային ռեսուրսների նկատմամբ աճող ճնշում, հողերի դեգրադացիայի և անապատացման վտանգ, կլիմայական փոփոխությունների ուժեղացող ազդեցություն, սելավների և էրոզիայի ռիսկեր, ինչպես նաև անտառային ծածկույթի չափազանց փոքր մասնաբաժին։

Անտառների վերականգնման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ չափազանց բարդ բնապահպանական պայմաններում հնարավոր է շրջել բացասական միտումները, եթե կա պետական կամք, գիտականորեն հիմնավորված ռազմավարություն, ֆինանսական հետևողականություն, տեղական համայնքների ներգրավվածություն և երկարաժամկետ վերահսկողություն։

Չինաստանի օրինակն այս առումով ամենահաճախ հիշատակվողներից է։ «Չինական կանաչ պատ» անվամբ հայտնի ծրագիրը մեկնարկել է դեռևս 1978 թվականին և նախատեսվում է շարունակել մինչև մոտ 2050 թվականը։ Խոսքը մարդկության պատմության ամենածավալուն անտառավերականգնման և անապատացման դեմ պայքարի ծրագրերից մեկի մասին է, որի նպատակն է զսպել անապատների տարածումը, պաշտպանել գյուղատնտեսական հողերը, նվազեցնել փոշու փոթորիկները և ստեղծել կանաչ պաշտպանիչ գոտիներ։

Հնդկաստանի փորձը նույնպես կարևոր է, որովհետև այնտեղ էկոլոգիական վերականգնման լայն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի անտառային և ծառածածկ տարածքները հասել են ընդհանուր տարածքի զգալի մասնաբաժնի՝ նշվող տվյալներով շուրջ 25,17 տոկոսի կամ մոտ 82,74 միլիոն հեկտարի։

Իհարկե, մեծ երկրներում նման ցուցանիշները պայմանավորված են նաև աշխարհագրական բազմազանությամբ, հսկայական տարածքներով և տարբեր կլիմայական գոտիներով, բայց կարևորն այն է, որ անտառային քաղաքականությունը դարձել է պետական կառավարման կարևոր ուղղություն։

Մյուս կողմից էլ, սակայն, Կոստա Ռիկայի օրինակն ապացուցում է, որ հաջողությունը հնարավոր է ոչ միայն մեծ և ռեսուրսներով հարուստ պետություններում։ Այդ փոքր արևադարձային երկիրը համաշխարհային մակարդակով դարձավ այն օրինակներից մեկը, որը կարողացավ շրջել անտառահատման միտումը և մտնել անտառների վերականգնման փուլ՝ բնապահպանական ծառայությունների վճարման, պահպանվող տարածքների զարգացման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության վերակառուցման և պետական նպատակային քաղաքականության միջոցով։

Այս փորձերը տարբեր են, դրանցից ոչ մեկը մեխանիկորեն չի կարելի տեղափոխել Հայաստան, բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր դաս՝ անտառի վերականգնումը հաջողվում է այն երկրներում, որտեղ խոսքը վերածվում է կոնկրետ արդյունքների։ Հայաստանի դեպքում անտառածածկույթի խնդիրը հատկապես սուր է, որովհետև մեր երկրի անտառները կազմում են տարածքի մոտավորապես 9-11 տոկոսը, ինչը չափազանց փոքր ցուցանիշ է այնպիսի պետության համար, որտեղ հողերի զգալի մասը ենթարկվում է էրոզիայի, չորացման, դեգրադացիայի և անապատացման ռիսկերի։

Հայաստանի պատմական անտառային պատկերը տարբեր ժամանակներում ավելի հարուստ է եղել, իսկ հետագա նվազումը պայմանավորված է եղել ինչպես բնական, այնպես էլ մարդկային գործոններով՝ վառելափայտի պահանջարկ, սոցիալ-տնտեսական ճգնաժամեր, ապօրինի ծառահատումներ, արոտավայրերի ճնշում, հրդեհներ, անբավարար վերահսկողություն, թույլ անտառկառավարում, ոչ արդյունավետ վերականգնման ծրագրեր և երբեմն պարզապես պետական անտարբերություն։ Հայաստանում անտառը հաճախ ընկալվել է որպես ռեսուրս, բայց բավարար չափով չի ընկալվել որպես հանրային կենսական համակարգ, որի պահպանումը ավելի կարևոր է, քան կարճաժամկետ սպառումը։

Մեր երկրում անտառների կրճատման կամ չվերականգնման ամենավտանգավոր հետևանքներից մեկը անապատացման ռիսկի խորացումն է։ Անապատացման գործընթացը ենթադրում է նաև հողի կենսունակության կորուստ, բերրիության նվազում, բուսածածկույթի նոսրացում, ջրի պահպանման կարողության անկում և էկոհամակարգերի աստիճանական աղքատացում։ Լեռնային երկրում դա կարող է արտահայտվել լանջերի լվացմամբ, հողաշերտի կորստով, արոտավայրերի դեգրադացիայով, աղբյուրների նվազումով և գյուղատնտեսական արտադրողականության անկմամբ։ Անտառը այս գործընթացների դեմ բնական պաշտպանական համակարգերից մեկն է։

Ծառարմատները պահում են հողը, անտառային շերտը կլանում է անձրևաջուրը և թույլ չեն տալիս, որ այն արագ սահի լանջերով՝ վերածվելով սելավային հոսքերի, իսկ ծառածածկը պահպանում է խոնավությունը և մեղմում ջերմաստիճանային ծայրահեղությունները։ Երբ անտառները պակասում են, հողը մնում է բաց, խոցելի, արևի և քամու ազդեցության տակ արագ չորացող, իսկ ուժեղ տեղումների դեպքում հեշտությամբ քայքայվող։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում այս ռիսկերն ավելի են մեծանում, որովհետև երկարատև չոր շրջաններին կարող են հաջորդել կտրուկ և ինտենսիվ տեղումներ, որոնք անպաշտպան լանջերին մեծ վնաս են պատճառում։ Այս համատեքստում Հայաստանի համար անտառածածկույթի վերականգնումը ուղղակի կենսական նշանակություն ունեցող հարց է։

Այդ պատճառով 2019 թվականին իշխանությունների կողմից հայտարարված 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը սկզբում կարող էր ընկալվել որպես կարևոր, խորհրդանշական և անհրաժեշտ քայլ։ Փոքր Հայաստանի համար 10 միլիոն ծառի խոստումը, եթե այն լիներ ճիշտ պլանավորված և հետևողականորեն իրականացված, կարող էր դառնալ շատ կարևոր բնապահպանական ծրագիր։ Նման նախաձեռնությունը կարող էր միավորել հանրության տարբեր հատվածներին, որի արդյունքում մարդիկ ոչ միայն ծառ կտնկեին, այլև կսովորեին խնամել, պահպանել և վերահսկել կանաչ տարածքները։

Սկզբում խոսվում էր ծառատունկն ավարտելու մասին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը, ինչը ինքնին չափազանց հավակնոտ ժամկետ էր, եթե հաշվի առնենք, որ 10 միլիոն ծառը միայն տնկելու հարց չէ։ Դրա համար պետք էր ունենալ տնկարանային բավարար հզորություն, տեսակների ճիշտ ընտրություն, հողերի նախնական ուսումնասիրություն, ոռոգման կամ խոնավության ապահովման մեխանիզմ, պաշտպանություն անասուններից և վնասատուներից, համայնքային պատասխանատուներ, հետագա տարիների խնամքի ֆինանսավորում և ամենակարևորը՝ գոյատևման ցուցանիշների հաշվառում։

Համավարակը, պատերազմի և հետագա ճգնաժամերի հանգամանքները, անշուշտ, կարող էին ազդել ծրագրի ժամկետների վրա, սակայն խնդիրն այն է, որ նման մասշտաբային ծրագիրը հենց ճգնաժամերից հետո պետք է ունենար ավելի հստակ վերագործարկում, նոր ժամանակացույց, հանրային հաշվետվություն և բաց տվյալներ։ Բայց այդպես էլ հայտնի չէ, թե ինչ տեղի ունեցավ այդ ծրագրի հետ ու կոնկրետ ինչ փուլում է այն։

Երբ մի նախաձեռնություն հայտարարվում է մեծ շուքով, բայց տարիներ անց հասարակության զգալի մասը նույնիսկ չի հիշում դրա մասին կամ չի կարողանում գտնել դրա իրական արդյունքների ամբողջական պատկերը, ապա այստեղ խոսքն արդեն ձախողման մասին է։

Ու այս ֆոնին, երբ իշխանությունները տարբեր առիթներով խոսում են կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության, կանաչ զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, միջազգային պարտավորությունների և կայուն զարգացման մասին, բայց միաժամանակ իրենց իսկ հրապարակային հայտարարած խոշոր ծառատնկման ծրագիրը մնում է անավարտ, այդ խոսքը կորցնում է իր արժեքը։ Բնապահպանության մասին ճառերը չեն կարող համոզիչ լինել, եթե դրանց հետևում չկա հետևողական աշխատանք։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ Հայաստան