Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»


Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

jurisora.ru–ն գրում է, որ ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը հասել է նոր մակարդակի։ Կառավարությունն այլևս չի սահմանափակվում միայն հայտարարություններով, այլ գործում է նաև պետական ինստիտուտների միջոցով։ Սկզբում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխությունը ամրագրվել է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում, այնուհետև հրապարակվել է Եկեղեցու «ճգնաժամի» մասին զեկույց, հիմա էլ գործի է անցել խորհրդարանը։

Սեպտեմբերի 24-ին վարչապետի աշխատակազմը հրապարակել է 74 էջանոց զեկույց։ Այն պարունակում է 16 մեղադրանք՝ կուսակրոնության խախտում, ֆինանսական անթափանցիկություն, քաղաքականացում, արտաքին ազդեցություն և այլն։ Հեղինակները մեջբերել են բաց աղբյուրներ և ավելի քան 250 հղումներ։ Սակայն կարևորը բովանդակությունը չէ, այլ այն, թե ինչպես է ստեղծվել այդ փաստաթուղթը։ Այն պատրաստվել է վարչապետին ենթակա մարմնի կողմից։ Փաշինյանը խոստովանել է, որ մի քանի անգամ կարդացել է զեկույցը և խմբագրումներ է կատարել։ Պարզվում է, որ նա և՛ արշավի նախաձեռնողն է, և՛ առաջ մղողը։ Այստեղ տրամաբանությունը շրջված է. սովորաբար նախ հետաքննվում են մեղադրանքները, լսվում են կողմերը, ապա եզրակացություններ են արվում։ Այս զեկույցում եզրակացությունն արդեն իսկ հաստատված է՝ Կաթողիկոսը պետք է հրաժարական տա։ Զեկույցը պարզապես հասարակությանը տեղեկացնում է նախապես կայացրած որոշման մասին։

Զեկույցն ավարտվում է ճանապարհային քարտեզով։ Այն ներառում է հետևյալ քայլերը.

–ստեղծել համակարգող խումբ հոգևորականների և աշխարհիկների մասնակցությամբ։

–ապահովել Գարեգին Բ-ի հրաժարականը։

–ընտրել տեղապահ։

–ընդունել միասնական կանոնադրություն։

–անցկացնել նոր Կաթողիկոսի ընտրություններ։

Միևնույն ժամանակ, տեղապահին արգելվում է մասնակցել իրենց կողմից նախապատրաստվող ընտրություններին։ Տեղապահի պաշտոնավարման ընթացքում առաջարկվում է կասեցնել եպիսկոպոսական ձեռնադրություններն ու նշանակումները։ Այսպիսով, նախ՝ գահը թափուր է մնում, ապա՝ փոխվում են կանոնները, և միայն դրանից հետո է ընտրվում նոր առաջնորդ։ Այսպիսով, ապագա Կաթողիկոսը կմտնի այն եկեղեցին, որի կառուցվածքը վերանայվել է ներկայիս կառավարության կողմից։

Հոկտեմբերի 6-ին էլ խորհրդարանը հաստատել է Եկեղեցու հարցերով քննչական հանձնաժողովի կազմը։ 11 տեղից յոթը բաժին է հասել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, երեքը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքին, իսկ մեկը՝ «Հայաստան» խմբակցությանը։ Ընդդիմությունը, սակայն, չի մասնակցել քվեարկությանը։ Հանձնաժողովի մեծամասնությունը պատկանում է այն նույն խմբին, որը ձգտում է փոխել Կաթողիկոսին։ Սա կասկածի տակ է դնում հանձնաժողովի անաչառությունը։ Խորհրդարանը դառնում է այն հարթակը, որտեղ կառավարության զեկույցից քաղված մեղադրանքները կարող են հիմք հանդիսանալ նոր օրենքների համար։ Հոկտեմբերի 8-ին էլ Փաշինյանը ուրվագծել է այդ հանձնաժողովի աշխատանքի երեք ոլորտ՝ եկեղեցական ժողովների գործունեությունը, հոգևորականության սոցիալական երաշխիքները և Եկեղեցու ներսում բարեվարքության կանոնները։ Նա հայտարարել է, որ հանձնաժողովը պետք է պատրաստի օրենսդրական առաջարկներ: Այս ամենը խոսում է պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքները փոխելու մտադրության մասին։

Միևնույն ժամանակ, իշխանությունները շարունակում են քրեական ճնշումներ գործադրել։ Գարեգին Բ-ի և վեց հոգևորականների դեմ գործն է դատարաններում քննվում։ Հոկտեմբերի 7-ին էլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ուսումնասիրում են զեկույցը, և քրեական գործեր կհարուցվեն, եթե դրանց համար հիմքեր լինեն։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ զեկույցն օգտագործվում է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ խորհրդարանում, հանրային դաշտում և հետաքննության մեջ։

Սեպտեմբերի 28-ին Christian Solidarity International կազմակերպությունը քննադատել է զեկույցը՝ կասկածի տակ դնելով դրա մեթոդաբանությունը: Կազմակերպությունն այն անվանել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պետական արշավի մաս, կոչ է արել հետ վերցնել փաստաթուղթը, ինչպես նաև դիմել է ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Եվրոպայի խորհրդին, որպեսզի վերջիններս հիշեցնեն Երևանին մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունների մասին: Հատկանշական է այն, որ սեպտեմբերի 29-ին էլ Գարեգին Բ-ն Էջմիածնում հանդիպել է ամերիկացի հասարակական գործիչների հետ: Չնայած սա հայ Եկեղեցուն Վաշինգտոնի պաշտոնական աջակցությունը չէ, բայց Էջմիածինը պահպանում է միջազգային կապերը և իր դերի մասին ուղղակիորեն խոսելու հնարավորությունները: Այսպիսով, Եկեղեցու հետ հակամարտության հարցի կաղապարումը հանրապետության շրջանակներում ձախողվել է:

Ի՞նչ է այս ամենը նշանակում: Եկեղեցում թափանցիկության և կառավարման հարցերը արժանի են քննարկման: Սակայն վստահությունը խաթարվում է, երբ սկսվում են առաջնորդի հեռացման համառ պահանջները: Անհնար է պաշտպանել Եկեղեցու անկախությունը և միաժամանակ նրա ղեկավարի փոխարինումը հայտարարել կառավարության պատասխանատվություն։ Իրականում ներկայում պայքարը պտտվում է Գարեգին Բ-ի շուրջ, բայց դրա արդյունքը կազդի ապագա Կաթողիկոսի վրա, ով էլ նա լինի։ Եթե կառավարությունն իրավունք ստանա որոշելու, թե ով է ղեկավարում Եկեղեցին և ինչ կանոններով է այն ապրելու, ապա Էջմիածնի անկախությունը մշտապես կախված կլինի հերթական վարչապետի վերաբերմունքից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան