Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»


«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր, աշխույժ երեխա էր, ծիծաղը միշտ դեմքին էր։ Դպրոցական տարիներին ժողովների ժամանակ ասում էին, որ Նարեկը շատ աշխույժ է, բայց մյուս կողմից էլ հավելում՝ եթե անգամ չարաճճիություն է անում, հենց ժպտում է, մոռանում ենք թե՛ մեր բարկությունը, թե՛ իր արած չարաճճիությունը։ Դասարանում շատ շարժուն էր, ուսուցիչն ասում էր՝ դրանով բոլորի ուշադրությունը շեղում է։ Տանն էլ էր այդպիսին։ Երկու րոպե չէր կարողանում նստել, անընդհատ պտտվում էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Քրիստինեն։

Նարեկը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Չիտայում։ Մեկուկես տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Բնակվել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ։ «Չկա անգամ այնպիսի առարկա, որ առանձնահատուկ կերպով սիրեր։ Ի տարբերություն չսովորելուն, սիրում էր աշխատել։ Փոքրուց սիրում էր օգնել հայրիկին այգեգործական աշխատանքներում։ Մտադրվել էր զորացրվելուց հետո աշխատանքի անցնել, գումար վաստակել։ Բայց նաև մտածում էր զինվորականի աշխատանքի մասին: Դրան դեմ էինք, մտածում էինք՝ մեկ տղա ունենք, թող այլ աշխատանք ընտրի։ Բանակ զորակոչվելուց առաջ նաև ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, վարորդական վկայական ստացավ, որ մեքենա վարելու իրավունք ունենա»։

2020 թվականի հուլիսի 16-ին Նարեկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ «Քանի որ տղաս ծնվել էր Ռուսաստանում, ամուսինս ասաց, որ կարող ենք վերադառնալ այնտեղ, կմեկնի ռուսական բանակ ծառայության։ Նարեկս կտրականապես մերժեց՝ ես ռուսների համար չեմ ծառայի, կծառայեմ իմ հայրենիքում։ Ուզում էր ծառայել, զինվորական գրքույկ ունենալ, որ աշխատանքի առումով հնարավորություններն ավելի մեծ լինեին։ Սիրով մեկնեց ծառայության։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ է սկսվելու։ Բայց մի դիպված պատմեմ։ Նախքան բանակ զորակոչվելը մեկնեց Ռուսաստան՝ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Այնտեղ բոլորին ասել էր՝ գնամ բանակ, էլ հետ չեմ գալու։ Չգիտեմ, թե ինչու է նման մտքեր ունեցել։ Այս դեպքերից հետո բոլորն են հուզմունքով հիշում այն, որ Նարեկն ասել է՝ բանակից հետ չի գալու»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 29-ին զանգահարեց տուն։ Մինչ այդ իրենից լուր չունեինք։ Ասաց՝ ես լավ եմ, իմ մասին չմտածեք։ Պատմեց. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան անկողինն էինք կարգի բերում, սկսեցին հարվածել զորամասին»։ Անմիջապես դուրս են եկել, մոտ հարյուր հոգով դեպի անտառներ գնացել, այնտեղ պատսպարվել։ Հետո արդեն իրենց մեքենաներով տեղափոխել էին մարտի դաշտ։ Այդ զանգից հետո նորից իրենից տեղեկություն չենք ունեցել։ Արմավիրից Մատաղիսում ծառայող տղա կար, նրա հայրիկը զանգահարեց ամուսնուս, ասաց՝ լուրեր կան, որ Մատաղիսը հողին է հավասարվել։ Շոկի մեջ էինք։ Գնացինք մեր կողքի գյուղը, այնտեղից էլ Մատաղիսում ծառայող կար, որ ինչ-որ նորություն իմանայինք։ Բայց որևէ մեկին չէինք ասում, թե ինչ լուրեր ենք լսել։ Մեզ հանգստացրեցին, որ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում, բունկերներում են։ Հոկտեմբերի 3-ին Նարեկս զանգեց։ Իր հեռախոսը, փաստաթղթերը կորցրել էր։ Հայրիկին ասաց՝ թշնամին սովորություն ունի փաստաթղթեր հրապարակել, համոզել մարդկանց, որ դրանց տերերին գերի է վերցրել. «Պա՛պ, ես իմ փաստաթղթերը կորցրել եմ, եթե ձեզ նման բաներ ասեն, չհավատաք»։ Շատ հեռատես, հասուն մարդ էր։ Հաջորդ օրերին էլ զանգահարում էր, զրուցում, ասում էր՝ մենք կռվի մեջ չենք, ամեն ինչ կարգին է, պատսպարված ենք։ Բայց հետո նկարներ տեսանք, որոնք հակառակի մասին էին փաստում։ Երբ նրան բերեցին, այնքան ծերացած, փոխված էր, անգամ ասել եմ՝ սա իմ երեխան չի»։

Հոկտեմբերի 25-ին՝ մայրիկի ծննդյան օրը, Նարեկը վերջին անգամ տուն է զանգահարել։ «Գիշերն ընկերներին ասել էր՝ մամայիս 101 հատ վարդ կտանեք, մի հատ էլ բացիկ կգրեք։ Ժամը տասներկուսին բակում մեքենա կանգնեց, ինձ թվաց՝ Նարեկս է եկել ինձ շնորհավորելու։ Դուրս եկա, տղաներին տեսա, սկսեցի լաց լինել, ընկերներն էլ ինձ ասացին՝ համարեք, որ Նարեկն է եկել, Ձեզ ծաղիկներ ու բացիկ ենք բերել։ Գիշերը Նարեկս չզանգեց, բայց ցերեկը ժամը մեկին զանգահարեց ինձ, շնորհավորեց։ Ձայնն ուրիշ էր, շատ տխուր էր, ամեն զանգելուց միշտ ուրախ էր լինում։ Հարցրեց. «Մա՛մ ջան, նվերդ հասա՞վ։ Գիշերը չկարողացա զանգել, հեռախոս չունեինք»։ Դրական պատասխան տվեցի, հարցրեցի, թե ինչո՞ւ է տխուր, արձագանքեց, որ տխուր չէ, անգամ իմ անունով երդվեց։ Այդ օրն ասաց, որ երեք օր չի զանգելու, հեռախոսները չեն կարողանում լիցքավորել։ Հենց այդ օրն է նա զոհվել»։

Հոկտեմբերի 25-ին Նարեկն անմահանում է Թաղավարդում՝ արկի հարվածից։ «Բեկորը սրտին էր դիպել, իր զինվորական գրքույկն էր պատռվել։ Մենք հոկտեմբերի 28-ին բոթն ստացանք։ Նա արդեն Սևանի հիվանդանոցում էր։ Մի գիրք կա, որտեղ ողջ մնացածների հուշերն են իրենց անցած ճանապարհի մասին։ Ամեն ինչ մանրամասն ներկայացրել են, թե ինչերի միջով են անցել»։

Գյուղը յոթ զոհ ունի, երեք անհետ կորած։ «Բոլորն են հիշում իմ Նարեկին, իր ընկերները գալիս են մեր տուն, մեզ միայնակ չեն թողնում։ Այնպիսի տպավորություն է, որ Նարեկս կա, ուղղակի դրսում է և մի օր գալու է»։

Ապրելու ուժի մասին. «Աղջիկս բալիկի է սպասում, հիմա մեզ դա է ապրեցնում»։

Հ. Գ. - Նարեկ Շաքարյանը հետմահու պարգևատրվել է 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արմավիր գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա Կոստանյան