Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան Պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան 

Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Բնականաբար, ցանկացած երկրի տնտեսության մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնի՝ Հայաստանի տնտեսությունը որքանո՞վ է արտադրողական, որքանո՞վ է դիվերսիֆիկացված, ինչի՞ հաշվին է աճում, և որքանո՞վ է այդ աճը կայուն։ Առավել ևս Հայաստանի համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի տնտեսություն ունենք՝ արտադրո՞ղ, թե՞ հիմնականում ներմուծող ու վերավաճառող: Իհարկե, երկուսն էլ կարևոր ոլորտներ են և անհրաժեշտ են տնտեսությանը, բայց երկարաժամկետ զարգացման տեսանկյունից դրանց ազդեցությունը նույնը չէ։

Այս տեսանկյունից ուշագրավ պատկեր է ի հայտ բերում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն բանն այն է, որ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը կախվածությունն է սահմանափակ թվով խոշոր ընկերություններից: Առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների վճարած հարկերը անհամեմատ մեծ ծավալ են կազմում ընդհանուր հարկային բլոկում: Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մենք դիտարկում ենք առաջին հերթին հենց «լավագույն հիսնյակը»:

Այն, որ արդեն որերորդ անգամ այս ցանկը գլխավորում է հեռախոսների, տեխնիկայի, դրանց աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունը, ինքնին բավական հետաքրքիր է, առավել ևս, որ հիսնյակում միանգամից 12 կազմակերպություն զբաղվում է տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով: Խոսքը, հասկանալի է, միայն տեխնիկային չի վերաբերում, այլ նաև վառելիքին, խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և այլն: Այս ոլորտում, ի մասնավորի, խոշորներից են «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Վեգա», «ՎիԷլՎի», «Դոմուս» ընկերությունները:

 Խոշորների ցանկի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 61 մլրդ դրամ հարկերով։ Հետաքրիքր է, որ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ավելի է վճարել մոտ 64 տոկոսով կամ 24,7 մլրդ դրամով ավելի հարկ։ Այստեղ պետք է նշել, որ հիսնյակում տեղ է գտել ևս երեք հանքարդյունաբերական ընկերություն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտը» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հաջորդ առաջատար ոլորտը բանկային համակարգն է: Առաջին հիսուն հարկատուների ցանկում միանգամից ինը բանկ է՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ, ԱյԴի բանկ, Հայէկոնոմբանկ:

Վերջապես, որպեսզի կարողանանք պատասխանել նյութի սկզբում նշված հարցին, թե ինչպիսի տնտեսություն ունի մեր երկիրը, պետք է անդրադառնանք նաև արտադրությանը (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը դիտարկում ենք առանձին): Այստեղ, ֆուտբոլային լեզվով ասած, բանկերի հետ ունենք ոչ-ոքի արդյունք, այսինքն՝ հիսնյակում կա ինը արտադրող: Սակայն հետաքրքիր է, որ դրանցից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ: Խոսքը «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» և «Սիգարոն» ընկերությունների մասին է: Երկու ընկերություն զբաղվում է ոչ ոգելից խմիչքների արտադրությամբ («Կոկա Կոլա», «Ջերմուկ»): Ինչ վերաբերում է սննդի արդյունաբերությանը, ապա, այս ոլորտի երկու առաջատարները «մշտական» ունեն լավագույն հիսնյակում: Խոսքը Հայաստանի քաղցրեղենի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության և մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերության մասին է:

Հիսնյակում այդպիսի «մշտական» ունեն նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը», «Տելեկոմ Արմենիան»: Այս անգամ էլ նրանք լավագույնների մեջ են:

Ի հավելում՝ նշենք, որ շատ մասնագետներ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ Բանն այն է, որ մինչ գործարանը խլելը և կառավարիչ նշանակելը այս տարվա թե՛ առաջին եռամսյակում, թե՛ կիսամյակում արձանագրվել է հարկերի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իսկ ահա քաղաքական դրդապատճառներով մի քանի օր շարունակ գործարանի դռները կապարակնքելու, ապա և կառավարիչ նշանակելու արդյունքում գործարանը զգալի քիչ հարկեր է վճարել:

Իհարկե, միայն վճարած հարկերի թվերը հազիվ թե մասնագիտական տեսանկյունից վերջնական ու լիարժեք եզրակացություններ կատարելու համար հիմք լինեն, սակայն առնվազն ցույց են տալիս, որ տնտեսության աճի մասին խոսելիս կարևոր պետք է լինի ոչ միայն հարկերի ծավալը, այլև այն, թե ինչի հաշվին է այդ աճն ապահովվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին