Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ» ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ» Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Երբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ» Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ» «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»

Երբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 eadaily.com–ը գրում է, որ «Ռազմաքաղաքական վերլուծություն» (Military-Political Analytics) առցանց պարբերականում յոթ տարի առաջ հրապարակված վերլուծությունը լույս է սփռում Հայաստանի ներկայիս վիճակի պատճառների վրա։ Դեռ այն ժամանակ հեղինակները մատնանշում էին արևմտյան հիմնադրամների և ՀԿ-ների ցանցի կործանարար դերը։

«ՀԿ-ները Հայաստանում. ժողովրդավարության «ավետաբերներ» և արտաքին կառավարման գործիքներ» վերնագրով զեկույցը սկսվում է այն պնդմամբ, որ 2018 թվականի իրադարձությունները ոչ թե տարերային բռնկում էին, այլ օտարերկրյա ազդեցության ընդարձակ ենթակառուցվածքի երկարատև և նպատակաուղղված ջանքերի արդյունք։ Հեղինակները հետադարձ հայացքով վերլուծություն են կատարում՝ սկսած հետխորհրդային շրջանից, երբ սոցիալ-տնտեսական ճգնաժամի և գաղափարական վակուումի պայմաններում երկրում սկսեցին ակտիվորեն գործել արևմտյան հիմնադրամները։

Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվում Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամին», որը հեղինակները բնորոշում են որպես հայկական ՀԿ-ների ֆինանսավորման համակարգի առանցքային օղակ։ Նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Սորոսը բացահայտորեն ողջունեց նոր կառավարությանը: Նրա հիմնադրամը «հովանոցային» կազմակերպությունների ցանցի միջոցով (ինչպիսիք են «Բաց հասարակության հիմնադրամը» և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը») համակարգում է ավելի քան 60 ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը՝ սկսած լրագրողական միություններից մինչև մարդու իրավունքների կենտրոններ։ Հեղինակներն ընդգծում են, որ ՀԿ-ների միջոցով իրականացվող ֆինանսավորումը թույլ է տալիս Արևմուտքին շրջանցել պաշտոնական պետական ուղիները և ուղղակիորեն ազդել հասարակական կարծիքի, դատական համակարգի և օրենսդրական գործընթացի վրա։ Որպես օրինակ՝ նրանք նշում են ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մշակմանը, ինչը, ըստ վերլուծաբանների, հանգեցրել է «մշտական վարչական քաոսի» և պետական ինստիտուտների թուլացման։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում USAID-ին: Հիշատակվում է «Կրեմլի վնասակար ազդեցությանը հակազդելու» հայեցակարգը, որը նախատեսում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը ռուսական էներգետիկ մենաշնորհներից և դիվերսիֆիկացնել արտահանումը։ Հեղինակները դա դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք ռուս-հայկական հարաբերություններին՝ հատկապես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը վերանայելու փորձերի համատեքստում։

Առանձին գլուխ նվիրված է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին (NED), որը, ըստ զեկույցի, հիմնադրվել է 1983 թվականին՝ ամբողջ աշխարհում «ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու» նպատակով։ Հայաստանում NED-ը ֆինանսավորում է մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ և վերլուծական կենտրոններ։ Թվարկվում են դրամաշնորհառուները, այդ թվում՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հետաքննող լրագրողները» և այլն։ Հատկանշական է, որ NED-ի շահառուների ցանկում է «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։

Զեկույցի հեղինակները մատնանշում են 2018 թվականից ի վեր ի հայտ եկած նոր միտումը, այն է՝ ապավինումը, այսպես կոչված, «անցումային արդարադատությանը»։ Վերլուծաբանները կարծում են, որ այդ հայեցակարգի նպատակը ոչ այնքան դատական համակարգի բարեփոխումն է, որքան նախկին վարչակազմի ներկայացուցիչների վարկաբեկումն ու քրեական հետապնդումը։ Նշվում է, որ արևմտյան հիմնադրամները զգալի միջոցներ են հատկացնում իրավապահ համակարգի բարեփոխման վերաբերյալ «մոնիտորինգի» և «փորձագիտական առաջարկությունների» համար, սակայն գործնականում դա նշանակում է դատարաններում և դատախազությունում իրականացվող կադրային գործընթացների նկատմամբ արտաքին վերահսկողություն։ Որպես օրինակներ նշվում են «Անցումային արդարադատության» կենտրոնի ֆինանսավորումը և «Դատական անկախության վերականգնմանը» միտված ծրագիրը։

Զեկույցի եզրափակիչ մասում պնդում է արվում, որ Հայաստանում արևմտյան ՀԿ-ների գործունեությունն ուղղակի սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը։ Հեղինակներն առանձնացնում են մի քանի հիմնական ռիսկ.

–Վարչական քաոս. արտաքին ճնշման ներքո իրականացվող մշտական բարեփոխումները հանգեցնում են պետական ապարատում անկայունության։

 –Հասարակական պառակտում. օտար արժեքների (օրինակ՝ գենդերային ծրագրերի և ԼԳԲՏ իրավունքների խթանման) պարտադրումը պառակտում է առաջացնում ավանդական հայ հասարակության ներսում։

–Դաշինքների թուլացում. արտաքին ֆինանսավորմամբ տարածվող հակառուսական հռետորաբանությունը խաթարում է Մոսկվայի հետ ռազմավարական կապերը:

–Կրոնական գործոն. արևմտյան հիմնադրամների աջակցությունը վայելող կործանարար աղանդների և կեղծ կրոնական խմբավորումների ակտիվ գործունեությունը քայքայում է ազգի ավանդական հոգևոր հիմքերը։

Որպես եզրակացություն. զեկույցը համակարգված վերլուծություն է ներկայացնում հետխորհրդային տարածքում գործող «փափուկ ուժի» քողարկված մեխանիզմների վերաբերյալ։ Հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հնարավոր է դարձել ՀԿ-ների ցանցի երկարատև ջանքերի շնորհիվ, որոնք, գործելով բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո, ծառայել են արևմտյան կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակներին։ Ռուսաստանի համար այդ զեկույցը ազդանշան է՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու «մերձավոր արտերկրում» տեղի ունեցող զարգացումներին և մշակելու սեփական գործիքակազմը՝ հակազդելու կործանարար արտաքին ազդեցությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ