Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ, բարի տղա էր: Երաժշտական կրթություն էր ստացել, գերազանցությամբ ավարտել դաշնամուրի բաժինը, ուներ բացարձակ լսողություն։ Իր առաջին ուսուցչուհին ասում էր՝ ունեմ մի օրինակելի աշակերտ, նա Հովհաննեսն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Հովհաննեսը ծնվել է Երևանում։ Այստեղ է անցել նրա մանկությունը, դպրոց է հաճախել։ «Գերազանց առաջադիմություն ուներ, բացառապես մեկ «ութ» գնահատականով ավարտեց դպրոցը։ Իրեն հարգում ու սիրում էին և՛ իր ուսուցիչները, և՛ ընկերները։ Մինչև հիմա իրենք ծաղիկներ են տանում Հովհաննեսին։ Հրաշալի հարաբերություններ են ունեցել»։ Դպրոցից հետո Հովհաննեսն ընդունվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորել է այնտեղ, կրկին ընկերական շրջապատ ձեռք բերել։ «Այնտեղ էլ են բոլորն իրեն սիրել»։ Հովհաննեսը հրաշալիորեն տիրապետել է անգլերենին, ընդունվել համալսարան Միացյալ Նահանգներում, որոշել՝ զորացրվելուց հետո ուսումն անպայման կշարունակի։ Մինչ դա, նույն համալսարանի օնլայն դասընթացներին է մասնակցել, ավարտել դրանք գերազանց արդյունքներով։

 2020 թվականի օգոստոսին Հովհաննեսը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Իրեն պետք է զորակոչեին օգոստոսի 15-16ին, բայց դիմեց նախարարությանը՝ IT ոլորտում քննություն հանձնելու նպատակով։ Իր զորակոչումը մեկ շաբաթով հետաձգեցին, քննությունը հանձնեց, բայց իրեն չէին կանչում։ Գնացինք զինկոմիսարիատ, տղաների անունները ցուցակով կարդում էին։ Իր անունը ցուցակում չկար, բայց մեր տղան մոտեցավ, ներկայացավ։ Այդ օրն իրեն տուն ուղարկեցին, մի քանի օր հետո զորակոչեցին բանակ։ Հովհաննեսը կարանտինն անցել է «Մարտունի2»-ում։ Ծառայել է Ջրականում»։ Մայրիկն ասում է՝ տղան շատ հայրենասեր էր։ «Իմ հայրն Արցախից է, մայրս՝ Նախիջևանից, իսկ ես ծնվել եմ Բաքվում։ Նա շատ էր սիրում մեր բարբառը։ Երբ խոսում էինք, նա հաճույք էր ստանում, ուղղակի հիանում էր բարբառով»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց. «Մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին»։ Վերջին զանգի ժամանակ հարցրեց. «Ին՞չ են ասում, ե՞րբ է ավարտվելու պատերազմը»։ Մենք համարյա տեղեկություն չունենք այդ օրերի մասին։ Չգիտենք, թե երբ, որտեղ և ինչպես է զոհվել մեր տղան։ Միայն գիտենք, որ նա իր խմբի հետ չի եղել, նա հրաձիգ էր, բայց քանի որ բժշկական կրթություն է ունեցել, նրան տեղափոխել են այն ջոկատը, որը վիրավորներին է տեղափոխել»։

Ընտանիքը շաբաթներ շարունակ նորություն չի ունեցել որդուց։ «Երբ նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց, ամուսինս գնաց Արցախ։ Չգտավ իրեն։ Իր հետ ծառայած տղաներից մեկը մեզ ասել էր, որ նա ոտքից վիրավոր է, հոսպիտալում է։ Չի եղել մեկ հիվանդանոց, որտեղ մենք իրեն չենք փնտրել, ամեն օր գնացել ենք և՛ Հայաստանի հիվանդանոցներ, և՛ Արցախում մեր բարեկամներն ու ծանոթներն են իրեն փնտրել։ Որպես վիրավոր իրեն չգտանք։ Ամուսինս վերադարձավ, նոյեմբերի 12-ին ես գնացի Արցախ։ Էլի ապարդյուն։ Դեկտեմբերին երազ տեսա, ամուսնուս պատմեցի, հասկացա, որ պետք է գնալ Արցախ։ Դեկտեմբերի 5-ին միասին գնացինք Արցախ՝ տղայիս փնտրելու։ Դեկտեմբերի 7-ին գտանք իր մասունքները։ 2021 թվականի հունվարի 23-ին ստացվել է ԴՆԹ հետազոտության դրական պատասխանը։ «Կարմիր խաչը» դուրս էր բերել իր մասունքները Հադրութից դեպի Ջրական տանող՝ «9-րդ կիլոմետր» հատվածից։ Զինվորականներից մեկն էր ասել, թե տղաներին որ հատվածում են հուղարկավորել։ Հովոյիս մոտ եղել է իր զինգրքույկը, բանկային քարտը, բանալի և եկեղեցական երգարանը։ Իրեն գտել էին, բայց ես էլի չէի հավատում, մտածում էի՝ գուցե մեկն իր շորերն է հագել կամ նման մի բան։ Բայց հետո հունվարին ստացանք ԴՆԹ հետազոտության դրական պատասխանը»։

Տարբեր մարդկանց պատմությունների հիման վրա, որպես Հովհաննեսի զոհվելու օր, նշվել է, օրինակ՝ հոկտեմբերի 6-ը, քանի որ տղաներից մեկին առնչվող պատմության համաձայն՝ Հովհաննեսն իր խմբով գնացել է նրանց օգնության, տղաներն այնտեղ զոհվել են։ «Բայց, երբ դեկտեմբերի 5-ին Արցախում էինք, տեղեկացանք, որ, նախարարության տվյալներով, հոկտեմբերի 11-ից այլևս նորություն չկա Հովհաննեսի մասին։ Հիմա մենք Եռաբլուր ենք այցելում և՛ հոկտեմբերի 6-ին, և՛ 11-ին, և՛ դեկտեմբերի 7-ին, և՛ հունվարի 23-ին»։

 Ապրելու ուժի մասին։ «Երկու-երեք տարի կռվել եմ Աստծո հետ։ Հարց տվել՝ ինչո՞ւ, այդքան լավ երեխա էր Հովոս։ Երկու-երեք տարուց հետո պատասխանը գտա։ Ինձ ասվեց, որ նա տուն է եկել։ Չկարողացա մեր տանն ապրել, ամեն ինչ Հովոյիս էր հիշեցնում։ Տանից դուրս էի գալիս, հիշում, թե որ ճանապարհով ուր է գնացել տղաս։ Կռիվ էի անում Աստծո հետ, ասում՝ ինչո՞ւ ես կամ, իսկ տղաս՝ ոչ։ Բայց ես ստացա պատասխանը, որ նա տանն է։ Դրանից հետո խաղաղվեցի։ Չորս երեխա ունեմ։ Հովհաննեսս ավագն էր, ուներ երկու քույրիկ, ութ տարեկան էր, ասաց՝ եղբայր եմ ուզում։ Մեր չորրորդ երեխան տղա ծնվեց։ Երբ լաց էի լինում, աղջիկս մի օր ասաց՝ մա՛մ, բա մե՞նք։ Դա էլ ինձ սթափեցրեց։ Ունեմ ամուսին, երեք երեխա, ես իրենց պետք եմ։ Միայն ես չեմ Հովհաննեսին կորցրել, նրանք էլ որդի և եղբայր են կորցրել։ Երբ Հովհաննեսը բանակ էր գնում, Դանիելը փաթաթվեց եղբորն ու ասաց՝ ես ո՞նց եմ մնալու առանց քեզ։ Հովհաննեսս գրկեց. «Դա՛ն ջան, ընդամենը երկու տարի է, այնքան շուտ է անցնելու, ես գալու եմ, մի նեղվի»։ Պատերազմից հետո մեր տուն եկավ Գևորգը։ Նա Հովհաննեսիս հետ է ծառայել։ Սեպտեմբերի 27-ին նա վիրավորվել է, և Հովոն իրեն դուրս է բերել մարտի դաշտից։ Նա պատմեց՝ մի քանի անգամ ուշաթափվել է, իրեն տղաս է ուշքի բերել և ասել՝ դու պետք է հավատաս, որ կարողանանք այստեղից դուրս գալ։ Գևորգն ասաց. «Նա ինձ նաև հոգեպես փրկեց»։ Հետո նա կորցրել է Հովհաննեսին տեսադաշտից, իրեն ասել են՝ Հովհաննեսը գնաց։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նա եկավ մեր տուն և պատմեց այդ օրվա մասին»։

 Հ.Գ. - Հովհաննես Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԻ՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան ԱբրահամյանԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան