Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է նոր Սահմանադրություն ընդունելու իր ծրագիրն ու ժամկետները (2027-2028 թթ.): Ըստ էության, սեղանին իշխանության կողմից կիրառվող քաղաքական շանտաժ է, որն ուղղված է և՛ խորհրդարանին, և՛ արտաքին դերակատարներին։
Ինչ է թաքնված այս գործընթացի հետևում.
▪️Ուղերձ Ադրբեջանին.
Գործընթացը տանում ենք հստակ ժամանակացույցով՝ հրաժարվելու Անկախության հռչակագրի հղումից։
▪️Ճնշում խորհրդարանի վրա.
Անհրաժեշտ է 7 ձայն։ Հաշվարկն այն է, որ մանդատը կորցնելու վախից դրդված՝ ընդդիմադիր դաշտում կգտնվեն մարդիկ, ովքեր կքվեարկեն, որ խորհրդարանը չցրվի։
▪️Արտահերթ ընտրությունների սցենարը.
Եթե ձայները չլինեն, կգնան նոր ընտրությունների՝ վստահ լինելով, որ թուլացած ընդդիմությունն այլևս նույն ձայները չի հավաքի։
Սա սահմանադրական փոփոխության հարց չէ, այլ իշխանությունը պահելու և արտաքին պահանջները բավարարելու հաշվարկված ռազմավարություն։
Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից