Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ng.ru–ն գրում է, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կաշխատի նվազեցնել իր ընտրողների մասնակցությունը ընտրություններին: Նիկոլ Փաշինյանն այս պարադոքսալ խոստումն է տվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վերլուծելուց հետո: Նա հայտարարել է, որ 90 % աջակցությունը կարող է ստեղծել բռնապետության տպավորություն: Գումարած դրան՝ նրան դուր չի գալիս ներկայիս ընդդիմությունը, ուստի նա այն կփոխարինի նորով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանի 21 համայնքում, որոնց արդյունքում հաղթանակ են տարել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա դաշնակիցները: Օրինակ՝ Ստեփանավանում համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը ստացել է ձայների 41,54 %-ը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը 35,32%-ը: Գորիսում և Գավառում «Գործարարը» և «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցել են որպես դաշինք: Առաջին դեպքում նրանց դաշինքը ստացել է 93,57 %, իսկ երկրորդում՝ 81,71 %: Մյուս համայնքներում Փաշինյանի կուսակցությունը ինքնուրույն հավաքել է ձայների 67 %-ից մինչև 90 %-ը: Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում էլ գործող իշխանությունները մրցակիցներ ընդհանրապես չեն ունեցել։

Լարված պայքար է ծավալվել միայն Եղեգնաձորում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 48,06 %, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46,86 %։ Սակայն նույնիսկ այստեղ պայքարը ոչ թե հակառակորդների, այլ ռազմավարական դաշնակիցների միջև էր։ Օրինակ՝ երկու կուսակցություններն էլ պաշտպանում են եվրաինտեգրումը, բայց հանրապետականները դա անում են ավելի վճռականորեն, քան իշխող կուսակցությունը։ «Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի շարք բնակավայրերում ստացանք ձայների ավելի քան 90, 80, 70 %-ը... Որքան էլ որ դա ուրախալի լինի, բայց այս տոկոսներն ինքնին որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բացի այդ, դրանք նաև բարձրացնում են Հայաստանում ընդդիմության հարցը», - ասել է Փաշինյանը։

Այնուամենայնիվ, նա նաև հայտարարել է «ջախջախիչ հաղթանակի» մասին «լրտեսական ընդդիմության» նկատմամբ, որը պետք է փոխարինվի պետականամետ ընդդիմությամբ։ «Մի կողմից՝ մենք պետք է իսկապես վերացնենք Հայաստանում դրսից վերահսկվող լրտեսական ընդդիմությունը, բայց մյուս կողմից՝ Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացա, և սա իմ պարտավորությունն էր, որ լրտեսական ուժերը՝ պատերազմի եռագլուխ, խոյագլուխ կուսակցությունը, պետք է ոչնչացվեն, և դատելով տեղական ընտրությունների արդյունքներից՝ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել», հայտարարել է վարչապետը։

Այժմ «Քաղաքացիական պայմանագիրը» կաշխատի ապահովել, որ հաջորդ ընտրություններում չունենա 90 % աջակցություն, քանի որ, ըստ Փաշինյանի, սա «ստեղծում է ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն»։ Մասնավորապես, իշխող կուսակցությունը կիրականացնի «արդյունավետ հանրային վերահսկողություն»՝ ապահովելու համար, որ մարզերում ձևավորվի ոչ թե «լրտեսական», այլ պատշաճ ընդդիմություն։

Ինչ էլ լինի, ներկայիս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները արմատապես տարբերվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Հիշեցնենք, որ հունիսին «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ձայների 49,74 %-ը։ Նրա խորհրդարանական մեծամասնությունը ապահովել էր տեղական ընտրական համակարգի առանձնահատկությունների և որոշ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ չանելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման շնորհիվ, ինչը խանգարել էր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հատել ընտրական շեմը։

Սակայն այս անգամ էլ ընտրական գործընթացը խնդիրներից զերծ չի մնացել։ Օրինակ՝ Ստեփանավանում ընտրություններին նախորդեցին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուների և կողմնակիցների ձերբակալությունները կաշառքի գործով։ Քվեարկությունից չորս օր առաջ էլ անվտանգության ուժերը ձերբակալեցին կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին ու ևս 13 հոգու։ Երկու օր անց ևս 10 մարդ ձերբակալվեց։ «Ուժեղ Հայաստանն» այդ ձերբակալությունները որակեց որպես «քաղաքական դրդապատճառներով» իրականացված։ Նաև ընտրություններից մեկ օր առաջ Եղեգնաձորում ձերբակալվեցին «Հանրապետություն» կուսակցության անդամներ՝ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և նրա տեղակալ Վարդան Ավագյանը՝ ավագանու երեք այլ թեկնածուների հետ միասին։ Նրանք նույնպես կասկածվում էին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ նաև Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների, իսկ Մարտունիում՝ «Մեր համայնքի» անդամների հետ։ Ավելին, ինչպես հաղորդում է «Դիտորդների դաշինքը», նույնիսկ կուսակցության թեկնածուների առաջադրման և ընտրարշավի սկզբնական փուլերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ընտրական գործընթացին անմիջականորեն չառնչվող որոշ գործողություններ ընկալվել են որպես ընդդիմադիր թեկնածուների վրա անուղղակի ճնշում: «Կա ընդդիմության թույլ ելույթի մի քանի պատճառ, որոնցից գլխավորը կարճատև ընդմիջումով ընտրությունների շարքին անպատրաստ լինելն էր: Ավելին, Փաշինյանի հակառակորդները պաշտպանողական դիրք էին գրավել. ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը բանտարկված են, իսկ իշխանությունները բռնագրավում են նրանց ունեցվածքը: Ինչ վերաբերում է «լրտեսների» դեմ պայքարին, ապա Փաշինյանը, ըստ էության, խոսում է ներկայիս ընդդիմությանը իր կցորդներով փոխարինելու մասին», - կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայել յանը ng.ru–ի հետ զրույցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան