Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արևիկը Փայլակի ավագ քույրիկն է, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է, և մենք զրուցում ենք եղբոր մանկության տարիներից։ «Շատ չարաճճի էր, աշխույժ ու ժիր։ Նրա ներկայությունն ամենուր զգացվում էր, ինչպես ասում են, նա ամեն տեղ կար։ Հիմա էլ ամենուր իր շունչն ու ներկայությունը զգացվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արևիկը։

Փայլակը ծնունդով Գեղարքունիքի մարզից է՝ Նորաշեն գյուղից։ Մանկությունն ու պատանեկությունը գյուղում են անցել, այստեղ է նաև դպրոց հաճախել։ «Չեմ կարող ասել՝ գերազանց, բայց լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրելի առարկաներից էր ռուսերենը, ակտիվ էր համակարգչային դասերին»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սևանի բազմագործառութային պետական քոլեջում։ «Երկու տարի սովորեց և զորակոչվեց ծառայության։ Վերադառնալուց հետո պետք է շարունակեր և ավարտեր ուսումը։ Անթիվ պլաններ ուներ։ Բանակից զորացրվելուց հետո ուսումը քոլեջում շարունակելու մասին հստակ որոշում ուներ, նաև ցանկանում էր զբոսավարի մասնագիտությունը սովորել։ Օտար լեզուների հանդեպ սեր ուներ։ Ուզում էր ճանապարհորդել, երազում էր Շվեյցարիայում լինելու մասին»։

2019 թվականի հունվարի 14-ին Փայլակը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Մայրիկս իրեն ասում էր՝ ուսումդ ավարտիր, հետո մեկնիր ծառայության։ Եղբայրս ընդդիմանում էր. «Իմ ժամանակն է, ուրեմն՝ պետք է գնամ։ Տղեն պիտի ծառայի»»։ Փայլակը վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական, այնուհետև՝ Ստեփանակերտի Ցոր զորամասերում։ «Միշտ գոհ է եղել ծառայությունից։ Երբեք որևէ դժգոհություն չի հայտնել։ Սիրում էր իր ծառայությունը։ Տանկիստ էր։ Երբ Արմավիրում էր ծառայում, մեկ շաբաթով եկավ արձակուրդ, իսկ Ստեփանակերտից արդեն արձակուրդ չեկավ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ընկերներից մեկն է պատմել, որ երբ տանկերով դուրս են եկել առաջնագիծ մեկնելու, ճանապարհին տանկի հետ խնդիր է առաջացել։ Եղբայրս մեխանիկ-վարորդ էր։ Ընկերն ասում է. «Նա իր տանկն արագ կարգի է բերել, մենք ուղևորվել ենք նախ՝ Ակնա, հետո՝ Ջրական»։ Հոկտեմբերի 6-7-ին իրենց հետ են կանչել, բայց տանկը մնացել է այնտեղ։ Եղբայրս ասել է. «Ոնց ուզում է լինի, ես պետք է գնամ ու իմ տանկը բերեմ»։ Հոկտեմբերի 8-9-ին գնացել, տանկը բերել է։ Իր ընկերները մեզ ասել են, որ եղբայրս զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 8-ից եղբորս հետ կապ չի եղել։ Այդ օրը տղաները հավաքված են եղել մի տեղում, զրուցել են, եղբայրս ասել է՝ իմ տանկը բերեցի։ Այդ ժամանակ իրենց ուղղությամբ արկ է պայթել։ Եղբայրս բեկորային վնասվածքներ ուներ»։

Որպես Փայլակի զոհվելու օր՝ ընտանիքը հիշատակում է հոկտեմբերի 11-ը, վայրը Ջրականն է, բայց ընկերների պատմություններից ելնելով՝ կարծիք կա, որ նա զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Որդու զոհվելու բոթն ընտանիքին հասել է հոկտեմբերի 14-ին։

Փայլակը երկու քրոջ միակ եղբայրն է։ «Մեր ընտանիքին ապրեցրին իմ ու քույրիկիս երեխաները։ Երեք երեխա ես ունեմ, երեքը՝ քույրս։ Իմ երկու երեխաները հիմա մեր գյուղում են դպրոց գնում, ծնողներիս հետ են ողջ օրվա ընթացքում։ Քույրերով ուժ գտանք մեր մեջ, որ մեր ծնողների կողքին լինենք։ Ընտանիքում մեկս մյուսին թիկունք դարձանք»։ 

Հ. Գ. - Փայլակ Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Նորաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում