ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1676 – ծնվել է հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:
1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:
1865 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբել յանը:
1879 – ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:
1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:
1919 – Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է Զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղ, սակայն դիմադրության հանդիպելով՝ ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:
1920 – Հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը, գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլ յացիա:
1922 – Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:
1965 – վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տալ յանը:
1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:
1995 – վախճանվել է հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվելյան):
2003 – անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկը»:
2005 – վախճանվել է ռուսաստանցի հայազգի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:
2006 – վախճանվել է երգիչ Արամ Ասատրյանը:
2009 – երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունը ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը:
2011 – առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:
2011 – վախճանվել է ռուսաստանցի հայազգի կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
2014 – Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։
2017 – ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ամերիկայի 48-րդ նահանգը։
2018 – Գորիսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, վիրավորվել է ևս 17-ը։
ԱՇԽԱՐՀ
630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Բ-ն:
1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդը:
1728 – ծնվել է անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:
1818 – ծնվել է գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:
1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:
1888-ծնվել է ուկրաինացի անարխիստ-կոմունիստ Նեստոր Մախնոն:
1891 – ամերիկացի Ուիտկոմբ Լեո Ջադսոնը արտոնագրել է կայծակաճարմանդը:
1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:
1910 – վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:
1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուն:
1917 – Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել բոլ շևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա: Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը:
1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը:
1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա» սանիտարական շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:
2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:
2007 – ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ. 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):
2010 – Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:
2012 – Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել, իսկ 22-ը՝ անհետ կորել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում