Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»

Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեռ Ռուսաստանը չի հեռացել ամբողջությամբ մեր տարածաշրջանից, ընդամենը հայտարարել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով կողմ արտահայտվեն, որ Ռուսաստանը պետք է հեռանա, ապա Ռուսաստանը դեմ չէ և կհեռանա տարածաշրջանից։

Արդեն իսկ Իրանը հայտարարում է, որ ինքն է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, և առանց իր կամքի որևէ փոփոխություններ այս տարածաշրջանում չեն կարող լինել։

Ինչո՞ւ, որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը այն տարածքները, որտեղ այսօր գտնվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, հենց Պարսկական կայսրությունից է ազատագրել։

Շատերն ասում են՝ չի ազատագրել, բռնակցել է Ռուսական կայսրային, բայց այդ մարդիկ քաղաքականապես տգետ են այն աստիճան, որ չեն հասկանում, որ եթե 1828 թվականին Հայաստանի այսօրվա տարածքները ազատագրելուց հետո Հայաստանին Ռուսաստանը տար անկախություն, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կամ նույն Պարսկաստանը դարձյալ նվաճելու էին այդ տարածքները։
Հիմա արդեն մենք հասել ենք մի կետի, որ ռեգիոնալ խնդիրները դարձել են առաջնային, և ռեգիոնալ խաղացողները իրենց անվտանգության խնդիրներն են առաջ մղում։

Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը Արևմուտքին է բերում տարածաշրջան, որի հետ համաձայն չեն տարածաշրջանի ոչ մի խաղացող։

Եթե նույնիսկ չեն էլ խոսում այդ մասին բարձրաձայն, բայց միևնույնն է, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ արաբական աշխարհը, չնայած այն բանին, որ արաբական շատ երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, միևնույնն է համաձայն չեն, որ Արևմուտքը մտնի այս տարածաշրջան։

Որովհետև քանդվում է արդեն 200 տարի ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, իսկ այդ խաղացողները հասկանում են, որ Արևմուտքը որևէ տարածաշրջան մտնում է միայն այդ տարածաշրջանը խառնելու, պատերազմներ ստեղծելու նպատակով։

Դեռ Թուրքիան ոչինչ չի ասել, որովհետև Թուրքիան դեռևս սպասում է։

Միգուցե Ռուսաստանի հեռանալուց հետո Թուրքիան ևս իր պրետենզիաները ներկայացնի, ինչը կարող է բերել ուղիղ հակասությունների, նույնիսկ նաև պատերազմի Թուրքիայի և Իրանի միջև։

Ռուսաստանի հեռանալը մեր տարածաշրջանից քանդում է ողջ ճարտարապետությունը, որը ձևավորվել է բազմաթիվ պատերազմների և ճակատամարտերի արդյունքում, բազմաթիվ մարդկային զոհողությունների արդյունքում։

Եվ այդ ճարտարապետությունը կառուցվել է, որպեսզի մեր տարածաշրջանի ժողովուրդների և առաջին հերթին հենց մեզ՝ հայերիս համար ստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի մենք մեր բնօրրանում կարողանանք, պահպանելով մեր տեսակը, հարատևենք։

Ռուսաստանը մեր տարածաշրջան եկել է մեր հայերիս և վրացիների խնդրանքով, որպեսզի մեզ ազատագրի պարսկական և օսմանական լծից։

Պարսկական լծից մեզ կարողացավ Ռուսաստանը ազատագրել, թուրքական լծից ևս փորձում էր, բայց ամեն անգամ, երբ Ռուսաստանը հաջողություններ էր ունենում Թուրքիայի հետ պատերազմներում, Արևմուտքը պարտադրում էր Ռուսաստանին, որպեսզի նա Թուրքիային զիջումների գնա և չքանդի Օսմանյան կայսրությունը։

Արևմուտքը դեռևս այն ժամանակներում թույլ չէր տալիս Ռուսաստանին լիարժեք օգնել հայ ժողովրդին և ազատագրել պատմական Հայաստանի ողջ տարածքները։

Այո, այսօր մենք ունենք փոքրիկ Հայաստան համեմատաբար, որովհետև մեր պատմական հողերի մեծ մասը մնացել են այլ պետությունների տարածքներում, հարևան պետությունների տարածքներում։
Բայց դա չի նշանակում, որ մենք այս իրական Հայաստանի խնդիրներին պետք է վերաբերվենք մատների արանքով։

Այո, իրական Հայաստանը այն է, ինչ այսօր մենք ունենք, բայց մեր խնդիրը ոչ թե պետք է լինի էմոցիաներով, ցանկություններով և իլյուզիաներով ապրելը, այլ այդ իրական Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելը, որպեսզի գոնե այս իրական Հայաստանը կարողանանք պահպանել։

Մեր միջավայրը աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իմաստով բավականին բարդ է։

Եվ դա է պատճառը, որ մեր քաղաքական միտքը այնքան բարձր, այնքան գիտական ու այնքան խորը պետք է լինի, որ կարողանա հասկանալ, որ այն ամենը, ինչ մենք այսօր տեսնում ենք, միայն դրանք չեն խնդիրները, խնդիրները ավելի խորքային են։

Մենք շարունակում ենք խոսել Թուրքիայից և Ադրբեջանից, շարունակում ենք պայքարել Ալիևի դեմ, բայց իրականում մեր խնդիրները ավելի խորքային են։

Եվ այդ խորքային խնդիրները չնկատելու պայմաններում մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Իրանի հետ։

Մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Ռուսաստանի հետ։

Հետևաբար մենք պետք է կարողանանք իսկապես այս դժվարին պատմական, աշխարհաքաղաքական իրավիճակում քաղաքագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական խորը իմացություն դրսևորենք, որպեսզի կարողանանք լուծել մեր պետության անվտանգության խնդիրը։

Շատերին թվում է, որ պետությունները իրենք իրենց ձևավորվում, իրենք իրենց ապրում են, իրենք իրենց հարատևում են։

Ոչ, դա ամենօրյա աշխատանք է։

Անվտանգությունը, անվտանգային ճարտարապետությունը ամենօրյա քաղաքագիտական աշխատանք է, և դրանով պետք է զբաղվեն բացառապես քաղաքական միտք ունեցող, աշխարհաքաղաքական վերլուծության կարողություն ունեցող անհատները։

Հակառակ պարագայում մենք կկանգնենք շատ ցավալի և շատ դաժան իրողությունների առջև։
 
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»