Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ» Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»

«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ ակտիվ, աշխույժ, նպատակասլաց երեխա է եղել։ Աղջիկների ուշադրությունն իրենից անպակաս էր։ Իրեն բոլորն են ուրիշ կերպ սիրել։ Իր մասին մենք միշտ ներկայով ենք խոսում, նա միշտ ներկա է ու մեզ հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էրիկի մայրիկը՝ տիկին Լիլիթը։

Էրիկը ծնվել է Արմավիրի մարզում՝ Փարաքարում։ Այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց, շատ լավ շվի էր նվագում։ Մինչև յոթերորդ դասարանը դպրոցում շատ լավ է սովորել, դրանից հետո առաջադիմությունը թուլացավ, չնայած, որ պարտաճանաչ, կազմ ու պատրաստ հաճախում էր դպրոց։ 12-րդ դասարանում նաև սկսեց աշխատել։ Տղաս շատ բուռն կյանք է ունեցել։ Իր տարիքում գուցե ոչ բոլորը կհասցնեին այդպիսի լեցուն կյանքով ապրել։ Հիմա մեկմեկ մտածում եմ՝ գուցե նա գիտեր, որ չէր հասցնելու երկար ապրել։ Նա իր քսան տարին այնպես ապրեց, ինչպես հիմա ապրում է մինչև 50 տարեկան մարդը։ Գուցե նաև այդ տարիքում չհասցնի այնքան բան անել, որքան հասցրեց Էրիկս անել։ Ես իրեն ասում էի՝ Էր ջան, դու աշխատելու կարիք չունես։ Բայց նա չէր լսում ինձ։ Աշխատում էր, իր գումարն էլ ինձ էր տալիս՝ պահի՛ր, մամա՛։ Նաև շատ նվիրված ընկեր էր, բոլորին ձեռք էր մեկնում, օգնության հասնում։ Եթե ընկերն ինչ-որ հարցում իր օգնության կարիքն ունենար, ապա անգամ ինքն իրեն նեղություն տալու գնով ընկերոջն օգնության կհասներ»։ Զորացրվելուց հետո Էրիկի նպատակներից մեկը բիզնեսմեն դառնալն էր։ «Իր բոլոր մտքերն այդ նպատակին էին ուղղված, բայց, ավաղ, ամեն ինչ կիսատ մնաց»։

2019 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես ԲՄՊ-ի վարորդ-մեխանիկ, տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Շատ լավ վերաբերմունք է ունեցել բանակի ու ծառայության նկատմամբ։ Որպես մայր, իհարկե, նաև ասել եմ՝ կուզեի չմեկնեիր ծառայության, արտասահմանում բարեկամներ ունենք, երբ խոսք էինք բացում նրանց մոտ տեղափոխվելու մասին, Էրիկն արձագանքում էր. «Մա՛մ, հո ես վախկոտ չեմ, ես պետք է ծառայեմ, ես «փախած» ման չեմ գա»։ Լավ ծառայության համար Արմավիրի ուսումնական զորամասից կարողանում էր գրեթե ամեն շաբաթ տուն գալ։ Տատիկից ծաղիկներ էր վերցնում, պապիկից՝ ներկ։ Զորամասում տաղավար ունեին, ներկում, գեղեցկացնում էին։ Ամեն անգամ տանից հետը ծաղիկներ է տարել զորամաս։ Երբ վատ լուրը լսեցինք, մեր թե՛ տան, թե՛ այգու ծաղիկները չորացան։ Հիմա մեր տանը ծաղիկ չի աճում։ Այնքան շատ ու բազմազան ծաղիկներ ունեինք, հիմա գոնե մեկը չկա։ Մի վարդ կար մեր այգում, այն բացարձակ չէր աճում։ Տարանք Էրիկիս մոտ՝ Եռաբլուր, հիմա վարդի թուփը ծառի է վերածվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամսի 28-ի գիշերն իր հետ առաջին անգամ կապ հաստատեցինք։ Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, թեկուզ երկու-երեք րոպե զրուցել ենք։ Հետո ես իմացա, որ իրենք նաև շրջափակման մեջ են հայտնվել։ 15 օր շրջափակման մեջ է եղել, բայց նույնիսկ այդ ժամանակ է կարողացել զանգահարել։ Հայրիկին ասել էր. «Պա՛պ ջան, մամային չասես, բայց շրջափակման մեջ ենք եղել, արդեն դուրս ենք եկել։ Եթե անվնաս դուրս ենք եկել, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, տուն կգանք»։ Նա մեզ էլ էր վստահություն փոխանցում, որ ամեն ինչ լավ է լինելու, տուն է գալու։ Պատերազմի ծանր օրերին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Էր, տեղդ ասա. անհնարինն էինք պատրաստ անել իր համար։ Իսկ իմ Էրիկն արձագանքեց. «Մա՛մ, իմ հետևում մի ամբողջ բանակ կա, եթե կկարողանաք բոլոր երեխեքին իրենց մամաներին հասցնել, ես կգամ, եթե չէ, ուրեմն էլ ոչ մի բան մի խոսեք»։ Բոլորի հույսն էր, որ պատերազմը մի քանի օր է տևելու։ Ամենածանր պահերին անգամ ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Մինչև հոկտեմբերի 15-ը ընտանիքը կապ է ունեցել Էրիկի հետ։ «Այդ օրն ինն անց 45 րոպե վերջին անգամ զրուցեցինք։ Հարցրեց՝ մա՛մ, ինչ կա չկա։ Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, քույրիկի մազերն եմ հարդարում, որ դասի գնա։ Ես էլ իրեն հարցրեցի, թե ինչպես է։ «Լավ եմ, մա՛մ ջան, ուշոտ կզանգեմ»։ Մինչև հիմա սպասում ենք իր զանգին»։

Ասում են՝ Էրիկն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում (Ֆիզուլի)։ Իսկ տուն Էրիկը «վերադարձել» է օգոստոսի 20-ին։ «Փնտրում էինք իրեն ամենուր։ Ես մեկ ամիս եղել եմ Ղարաբաղում։ Տասն ամիս ամեն հնարավոր տեղ՝ պետական գերատեսչություններում, հիվանդանոցներում, դիահերձարաններում և այլուր իրեն ենք փնտրել։ Իսկ արդեն ամիսներ անց ԴՆԹ հետազոտությամբ իր ինքնությունը հաստատվեց»։

Երեք քրոջ ավագ եղբայրն է Էրիկը։ Նրա քույրիկներից մեկը ծնվել է եղբոր անմահանալուց հետո։ «Չորս ամիս առաջ նաև թոռնիկս ծնվեց։ Թոռնիկս ծնվել էր, աղջիկս նկարն ուղարկեց, ասաց՝ մա՛մ, Էրիկս ծնվեց։ Ես այդ պահին իմացա, որ թոռնիկս տղայիս անունն է կրելու։ Փոքր աղջկաս Մանե անվանակոչեցինք, Էրիկս այդ անունը շատ էր սիրում։ Որևէ մեկն, իհարկե, Էրիկիս բացը չի լրացնի, բայց մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք, մեկս մյուսիս ապրելու ուժն ու թիկունքը դարձանք»։

 Հ.Գ. Էրիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան