Աշխարհի ամենաթանկ համալսարանները
Lifestyle
9.Ջոնս Հոպկինսի անվան համալսարան` 57 820 դոլար:
Այս համալսարանը մասնավոր գիտահետազոտական կենտրոն է, որը գտնվում է Բալթիմորում: Հիմնադրվել է 1876թվականին՝ հայտնի գործարար Ջոնս Հոպկինսի մահից 3 տարի անց, ով 7մլն դոլար էր կտակել կրթական հաստատության կառուցման համար: Բժշկական և ճարտարագիտական մշակումների նպատակով կատարված ծախսերի մակարդակով համալսարանը 31 տարի անընդմեջ աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
8.Պարսոնի անվան նոր դիզայներական դպրոց` 57 910 դոլար:
Այն արվեստի և դիզայնի մասնավոր քոլլեջ է Նյու-Յորքում: Հիմնադրվել է 1896թվականին: Քոլլեջ մի քանի անգամ փոխել է իր անվանումը՝ Նյու-Յորքի արվեստի դպրոց, Նյու-Յորքի կերպարվեստի և կիրառական արվեստի դպրոց: Համարվում է աշխարհի ամենահեղինակավոր արվեստի դպրոցներից մեկը:
7.Դորտմունտի քոլլեջ 57 996 դոլար:
Մասնավոր համալսարան է ԱՄՆ-ի Նյու-Հեմպշիր նահանգում: Այն համարվում է 9 կրթական հաստատություններից մեկը, որն ստեղծվել է անկախությունից հետո: Եղիազար Ուիլոքը դպրոցը հիմնել է 1796թ-ին: 1963թ. Դարթմութի քոլեջի պրոֆեսորներ Թոմաս Կուրցը և Ջոն Քեմենին ստեղծել են ծրագրավորման BASIC լեզուն: Այս համալսարանի շրջանավարտներից 3-ն արժանացել են Նոբելյան մրցանակի:
6.Քլերմոնթ Մաքքենի քոլեջ՝ 58.065 դոլար
Մասնավոր հումանիտար քոլլեջ է Կալիֆոռնիայի Քլերմոնթ քաղաքում: 1946թվականին այս քոլեւը հիմնադրվեվ բացառապես տղաների համար: Համալսարանում կանայք սկսել են ընդունվել 1976 թվականից: 1981թվականին համալսարանը ստացել է Դոնալդ Մաքքեյնի անունը, ով հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն էր: Այս քոլլեջը հայնտի է ԱՄՆ-ում ամենաբարձր մրցակցությամբ և ընդունելության խիստ կարգով:
5.Ուեսլիի համալսարանը` 58 502 դոլոր:
Քոննեքթիքութ նահանգի Միդլթոն քաղաքում գտնվող մասնավոր հումանիտար այս քոլեջը հիմնադրվել է 1831-ին` մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու կողմից և անվանվել բողոքական` այս ուղղության հիմնադիր Ջոն Ուեսլիի պատվին: Համալսարանի շրջանավարտների մեծամասնությունը, որպես կանոն, ստանում է գիտությունների դոկտորի աստիճան:
4.Կոլումբիական համալսարան` 58 742 դոլար:
Ամբողջական անվանումն է Նյու Յորք Սիթիի Կոլումբիայի համալսարան: Ամերիկայի հնագույն կրթական հաստատություններից է: Հիմնադրվել է դեռևս անկախության համար մղվող պատերազմից առաջ` 1754-ին, որպես Թագավորական քոլեջ, որն ուներ Թագավորական խարտիա: Երեսուն տարի հետո վերանվանվել է Կոլումբիայի համալսարան և ընդունել նոր կանոնադրություն: Շրջանավարտների թվում են Նոբելյան մրցանակի 98 դափնեկիրներ, նաև պետությունների 29 ղեկավարներ:
3.Հարվի Մադի քոլեջ՝ 58.913 դոլար:
Հումանիտար գիտությունների մասնավոր քոլեջ է, որը հիմադրվել է 1955թվականին՝ գործարար Հարվի Մադի կողմից: Համալսարանը գտնվում է Կալիֆորնիայում Կլերմոնտ քաղաքում: Կլերմոնտ ՄքՔենա քոլեջի կարգախոսն է Crescit cum commercio civitas, ինչը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «ապակյա տան բնակիչները չպետք է մերկ խնջույքներ անեն»:
2.Նյու-Յորքյան համալսարան` 59 337 դոլար:
Նյու Յորքի համալսարանը մասնավոր աշխարհիկ հետազոտական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Նյու Յորք քաղաքի Ներքին Մանհեթեն շրջանում` 1831-ին: Բուհի շրջանավարտներից 36-ը արժանացել է Նոբելյան, 16-ը` Փուլիցերյան մրցանակի (հանձնվում է լրագրողներին, գրողներին ու լուսանկարիչներին):
1.Սառա Լոուրենսի անվան քոլլեջ` 61 236 դոլար:
Նյու Յորք նահանգում 1926-ին հիմնադրել է դեղագործական ֆաբրիկայի սեփականատեր Ուիլյամ վան Դուզեր Լոուրենսը և կոչել սիրելի կնոջ` Սառայի պատվին:
Քոլեջը հայտնի է ակադեմիական բարձր չափանիշներով. մեկ դասախոսին բաժին է ընկնում մինչև 5 ուսանող, պարապմունքները առավելագույնս անհատականացված են: