Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան

«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փոքրուց էլ շատ խելացի երեխա է եղել։ Չարաճճի չի եղել։ Նաև ձգտում էր բոլորին լավություն անել։ Տեսնում էր մեկի ձեռքին ծանր տոպրակ, անպայման գնում էր ընդառաջ, օգնում։ Բոլորին լավը կամեցող էր։ Շատ ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մոնթեի մայրիկը՝ տիկին Ստելլան։ Մոնթեն ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Սոս գյուղից։

Մոնթեն հաճախել է գյուղի դպրոցը։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր «Պատմություն» առարկան։ Հանգիստ, համեստ, կարգապահ աշակերտ է եղել։ Նկարչություն և ֆուտբոլ էր շատ սիրում։ Դպրոցում նկարչության խմբակ կար, սիրով հաճախում էր։ Զուգահեռ նաև ֆուտբոլ էր խաղում։ Տարբեր մրցումների է մասնակցել, նաև Երևան է եկել՝ ֆուտբոլային մրցման»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Մոնթեն ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի ռազմամարզական վարժարան։ Սակայն 12-րդ դասարանն ավարտել է գյուղի դպրոցում։ Զորակոչվելուց հետո ցանկանում էր մասնագիտանալ մեքենաների վերանորոգման ոլորտում, հմտանալ այդ մասնագիտացման մեջ, բայց, ավաղ, Մոնթեի երազանքները կիսատ մնացին։

2019 թվականի հուլիսի 1-ին Մոնթեն զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Մարտունու երկրորդ զորամասում։ «Սիրով մեկնել է ծառայության։ Բանակին, զինվորական ծառայությանը ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում։ Մոնթես հետախույզ էր։ Երբ ծառայության ընթացքում նրա մեջ նկատել էին կարողություններ, ձգտում, երեք ամսով ուղարկել էին Հայաստան՝ Նուբարաշենում դասընթացների մասնակցելու համար։ 3-րդ կարգի կրծքանշանով վերադարձավ իր ծառայության վայր։ Բացի հետախույզ լինելը, նաև դիպուկահար էր, հրաշալիորեն տիրապետում էր իրեն վստահված զենքին։ Ամուսինս ևս ծառայող էր, հետախույզ, և ենթադրում եմ, որ դա էլ էր հիմք դարձել, որ սիրեր զինվորականի և հետախույզի մասնագիտությունը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը։ «Իրենք առհասարակ դիրքերում էին լինում, բայց այդ օրը գնդում են եղել։ Երբ արդեն պատերազմը սկսվում է, տղաները բաշխվում են տարբեր հատվածներում։ Սկզբում կապ չկար, որևէ տեղեկություն չունեինք իրենից։ Բայց երբ կապը վերականգնվեց, արդեն զրուցում էինք Մոնթեիս հետ, ձայնը լսում, գիտեինք, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։ Այդ օրերին ամենակարևորն այն էր, որ լսում էինք իր ձայնը»։

Մոնթեն եղել է պատերազմի թեժ կետերում։ Մեծ դժվարությամբ կարողացել է անգամ կրակի տակից դուրս բերել վիրավոր զինվորներին։ Վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 22-ի երեկոյան։ «Գիտեինք, որ վիճակը ծանր է, շատ էինք նեղվում։ Ծանր օրեր ենք տեսել, այդ ամենի միջով անցել։ Մոնթես փոքր քույրիկի հետ էր ուզում շատ խոսել, ձայնը լսել, նա էլ ամաչում էր։ Մենք այդ ժամանակ ժամանակավոր եկել էինք Հայաստան։ Սիսիանում էինք բնակվում, մինչև որ պատերազմը դադարեր, վերադառնայինք տուն, բայց...»։

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Մոնթեն անմահանում է Վարանդայում։ «Նա սկզբում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը, նետվել է ընկերներին օգնության, սակայն հերթական օդային հարվածն է լինում, և Մոնթես ընկերների հետ անմահանում է։ Իրենից լուր չունեինք, զանգահարում էինք, չէր պատասխանում։ Սկզբում մտածեցինք, որ գուցե կապերի հետ է խնդիր առաջացել, մյուս կողմից էլ մտածում էինք, որ գուցե թեժ մարտերի մեջ են։ Ուզում էի միայն իր ձայնը լսել, ինձ բավարար էր միայն, որ ասեր՝ մա՛մ, լավ եմ։ Սկսեցինք փնտրել իրեն, ինձ ասել էին, որ վիրավոր է, վիճակը ծանր է, հիվանդանոցում է։ Սիսիանից ճանապարհվեցի Արցախ, մտածում էի՝ գոնե ձայնս կլսի, ես էլ իրեն կտեսնեմ»։

Հայրենիք, տուն, որդի կորցրած ծնողներին դժվար է ապրելու ուժի մասին հարց տալը։ Առավել դժվար է, եթե նրանք Արցախում են թողել նաև իրենց որդիների գերեզմանները։ «Երեք աղջիկ ունեմ։ Մոնթես առաջնեկս էր։ Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն երեխաներիս իմ մեջ ուժ գտա և ապրեցի»։

 Հ. Գ. - Մոնթե Մել քումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Սոս գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը