Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»

Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը 2026 թվականի աշնան ամիսներին թևակոխել է գնային կայունության խախտման և գնաճային ռիսկերի ակտիվացման մի նոր ու բավականին զգայուն փուլ։ Պաշտոնական վիճակագրական տվյալների և դրամավարկային ցուցանիշների համադրումը վկայում է, որ հարաբերականորեն կառավարելի գնաճի ժամանակաշրջանը մնում է հետևում, և տնտեսության մեջ կուտակված գնային ճնշումներն արդեն իսկ դուրս են եկել նախանշված անվտանգ ուղեծրից։

Մասնավորապես, 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում արձանագրված տարեկան գնաճն արդեն գերազանցել է սահմանված թիրախային շեմը՝ կազմելով 4,3 տոկոս։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանված գնաճի միջնաժամկետ թիրախը 3 տոկոսն է՝ տատանումների թույլատրելի պլ յուս-մինուս 1 տոկոսային կետ միջակայքով, ապա ակնհայտ է դառնում, որ 4,3 տոկոս ցուցանիշը ոչ միայն էականորեն բարձր է ԿԲ թիրախից, այլև հատել է թույլատրելի միջակայքի վերին՝ 4 տոկոսանոց սահմանագիծը։ Ավելին, գնաճային գործընթացների արագացման միտումն ակնառու է դառնում նաև ժամանակային համեմատության մեջ, քանի որ նախորդ տարվա՝ 2025 թվականի սեպտեմբերին, 2024 թվականի նույն ամսվա համեմատ, գնաճային ցուցանիշը կազմել էր 3,7 տոկոս՝ դեռևս մնալով թույլատրելի միջակայքի ներսում, մինչդեռ մեկ տարվա ընթացքում գնային ճնշումներն ավելացել են ևս 0,6 տոկոսային կետով՝ հաստատելով թանկացումների կայուն աճողական հետագիծը։

Սակայն ընդհանուր կամ սպառողական գնաճի 4,3 տոկոսանոց ցուցանիշն ամբողջությամբ չի բացահայտում խնդրի իրական խորությունը, որն առավել ցցուն երևում է Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող տարեկան բազային գնաճի դինամիկայում։ 2026 թվականի սեպտեմբերին բազային գնաճի ցուցանիշը հասել է 4,7 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 3,5 տոկոսի դիմաց։ Մակրոտնտեսական վերլուծության տեսանկյունից սա չափազանց մտահոգիչ ազդակ է, քանի որ բազային գնաճի հաշվարկից դուրս են թողնվում սեզոնային կտրուկ տատանումներ ունեցող ապրանքատեսակները և վարչականորեն կարգավորվող սակագները։

Երբ բազային գնաճը ոչ միայն մեկ տարվա կտրվածքով աճում է 1,2 տոկոսային կետով, այլև իր մեծությամբ՝ 4,7 տոկոսով գերազանցում է ընդհանուր գնաճի 4,3 տոկոսանոց մակարդակը, նշանակում է, որ երկրում տեղի ունեցող թանկացումները չեն կրում ժամանակավոր, պատահական կամ զուտ սեզոնային բնույթ։ Ընդհակառակը, գնաճային ճնշումները ներթափանցել են տնտեսության հիմնական հյուսվածքի մեջ, ձեռք են բերել համակարգային ու իներցիոն բնույթ և արմատավորվել են ապրանքային ու ծառայությունների շուկաների լայն շրջանակում՝ բարդացնելով դրանց զսպման գործընթացը։

Դիտարկելով սեպտեմբերյան գնաճի կառուցվածքային բացվածքը՝ պարզ է դառնում, որ ընդհանուր և բազային ցուցանիշների հիմնական աճը բխել է երկու առանցքային ուղղություններից՝ սննդամթերքի թանկացումից և ծառայությունների ոլորտում շարունակաբար աճող սակագներից։

Հայաստանի սոցիալ-տնտեսական իրականության մեջ սննդամթերքի գների բարձրացումն ունի ամենասուր և անմիջական ազդեցությունը բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ տնային տնտեսությունների, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի սպառողական զամբյուղում պարենային ապրանքները զբաղեցնում են ծախսերի առյուծի բաժինը։ Սննդամթերքի թանկացումը մի կողմից սնուցվում է տեղական գյուղատնտեսական արտադրության կրճատմամբ ու ինքնարժեքի բարձրացմամբ, իսկ մյուս կողմից՝ ներմուծվող պարենային ապրանքների միջազգային գների և լոգիստիկ ծախսերի փոխանցմամբ ներքին շուկա։

Դրան զուգահեռ՝ ծառայությունների սակագների անընդհատ աճը վկայում է տնտեսության մեջ ձևավորված կոշտ գնային վարքագծի մասին։ Ի տարբերություն պարենային ապրանքների, որոնց գները երբեմն կարող են ենթարկվել սեզոնային նվազման, ծառայությունների սակագները՝ լինեն դրանք հանրային սննդի, հյուրանոցային սպասարկման, տրանսպորտի, առողջապահության, կրթության թե ֆինանսաբանկային ոլորտներում, բարձրանալուց հետո գործնականում այլևս հետընթաց չեն գրանցում՝ ամրագրելով գների նոր, ավելի բարձր հենանիշ ամբողջ տնտեսության համար։ Սննդամթերքի և ծառայությունների շուկայում արձանագրված այս գնաճային թռիչքն անհնար է լիարժեքորեն հասկանալ առանց վերլուծելու պահանջարկի կողմից գործող այն հզոր գործոնը, որը կապված է արտաքին միգրացիոն և զբոսաշրջային հոսքերի հետ։

Վերջին ամիսների վիճակագրական դիտարկումները ցույց են տալիս, որ զգալիորեն աճել է Հայաստանի պետական սահմանը հատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների թիվը։

Այս միտումը հիմնավորված կերպով ստիպում է ենթադրել, որ ներկայում Հայաստանում գտնվում և տնտեսական գործունեություն կամ կենսագործունեություն են ծավալում հսկայական թվով ոչ ռեզիդենտներ՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից, որոնք իրենց ներկայությամբ ուղղակիորեն ձևավորում են հայկական ապրանքների և ծառայությունների նկատմամբ լրացուցիչ, զանգվածային պահանջարկ։

Տնտեսագիտական օրինաչափություններով, երբ փոքր և սահմանափակ տարողունակությամբ ներքին շուկա ունեցող երկիր կարճ ժամանակահատվածում ժամանում են մեծ թվով այցելուներ կամ ժամանակավոր բնակիչներ, շուկայում կտրուկ և անհամաչափորեն ավելանում է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի, բնակարանային վարձակալության, հանրային սննդի, ժամանցի և կենցաղային ծառայությունների սպառումը։ Այս իրավիճակում գործի է դրվում առաջարկի և պահանջարկի անհավասարակշռության դասական մեխանիզմը։ Հայաստանի տեղական արտադրական հզորությունները՝ պայմանավորված կապիտալի, աշխատուժի և տեխնոլոգիական սահմանափակումներով, օբյեկտիվորեն չեն հասցնում նույն արագությամբ ու ճկունությամբ արձագանքել ձևավորված պահանջարկի այդ հսկայական ալիքին և համարժեքորեն ավելացնել ապրանքների ու ծառայությունների առաջարկը։

Նույնիսկ ներմուծման ավելացումը պահանջում է որոշակի ժամանակային հատված, լոգիստիկ վերադասավորումներ և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ։ Արդյունքում, երբ համախառն պահանջարկն առաջ է անցնում առաջարկի հնարավորություններից, տնտեսվարող սուբյեկտները և բիզնեսները, օգտվելով շուկայական իրավիճակից և ոչ ռեզիդենտների՝ հաճախ ավելի բարձր գնողունակությունից, գնում են ամենապարզ ճանապարհով՝ բարձրացնում են գները։ Սակայն այդ թանկացումների հիմնական ծանրությունը, ի վերջո, ընկնում է Հայաստանի մշտական բնակչության՝ ռեզիդենտ քաղաքացիների ուսերին, որոնց եկամուտները չեն աճում այն տեմպերով, որոնցով արտաքին պահանջարկի ազդեցության տակ թանկանում են ներքին շուկայի ապրանքներն ու ծառայությունները։

Եթե ոչ ռեզիդենտների ներհոսքը գնաճը խթանում է պահանջարկի կողմից, ապա առաջիկա ժամանակահատվածի համար ոչ պակաս վտանգավոր և քայքայիչ ներուժ ունի առաջարկի կամ ծախսերի կողմից սպասվող շոկը, որն անմիջականորեն կապված է էներգակիրների, մասնավորապես՝ բնական գազի գնի հնարավոր բարձրացման հետ։ Հայաստանի տնտեսության կառուցվածքում բնական գազն ունի բացառիկ, համակարգաստեղծ նշանակություն՝ հանդիսանալով ոչ միայն բնակչության կոմունալկենցաղային սպառման և ջերմային էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը, այլև վերամշակող արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ջերմոցային տնտեսությունների և նույնիսկ ներհանրապետական տրանսպորտային փոխադրումների առանցքային բաղադրիչը։

 Հենց այս համատարած կախվածության պատճառով գազի սակագնի ցանկացած փոփոխություն շղթայական ռեակցիայով հարվածում է տնտեսության բոլոր ճյուղերին։ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացված զգայունության վերլուծության համաձայն, երկրում բնական գազի ընդամենը 10 տոկոս թանկացման դեպքում ընդհանուր գնաճը կբարձրանա 0,8 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ ներկայիս 4,3 տոկոս գնաճի պայմաններում նման սցենարի իրականացումը կարող է գնաճային ցուցանիշը միանգամից մոտեցնել կամ գերազանցել 5 տոկոսի սահմանագիծը՝ էլ ավելի հեռացնելով այն թիրախային մակարդակից։

Այդուհանդերձ, գազի թանկացման հետևանքների գնահատման հարցում ամենամեծ անորոշությունն ու թաքնված վտանգն այն է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք գազի գնի և գնաճի միջև կգործի զուտ գծային կախվածություն։ Բանն այն է, որ տնտեսագիտական մոդելավորումները հաճախ հիմնվում են գծային հաշվարկների վրա՝ ենթադրելով, որ եթե 10 տոկոս թանկացումը տալիս է 0,8 տոկոսային կետի գնաճ, ապա 20 տոկոսը կտա 1,6 տոկոսային կետ, սակայն իրական տնտեսական կյանքում էներգետիկ շոկերը հազվադեպ են ենթարկվում նման պարզ թվաբանության։ Երբ էներգակիրների թանկացումը հատում է բիզնեսի շահութաբերության և դիմադրողականության որոշակի հոգեբանական ու ֆինանսական շեմը, կախվածությունը դառնում է ոչ գծային և էքսպոնենցիալ։ Փոքր տատանումների դեպքում արտադրողներն ու ծառայություն մատուցողները կարող են ծախսերի մի մասը կլանել սեփական շահույթի մարժայի կրճատման հաշվին, սակայն գազի ավելի զգալի թանկացման պարագայում նրանք ստիպված են լինում ոչ միայն ամբողջությամբ տեղափոխել այդ բեռը վերջնական սպառողի վրա, այլև գների մեջ ներառել ապագա անորոշությունների ու գնաճային սպասումների ռիսկը։

Ջերմոցային տնտեսությունների, հացամթերքի արտադրության, վերամշակող ձեռնարկությունների և տրանսպորտային ոլորտի ծախսերի միաժամանակյա աճը կարող է առաջացնել երկրորդային և երրորդային ալիքներ՝ կտրուկ արագացնելով հենց սննդամթերքի և ծառայությունների թանկացումը, որոնք արդեն իսկ գնաճի հիմնական շարժիչներն են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ին