Մենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա Ֆուենտե
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ամփոփել է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Անգլիայի ընտրանու դեմ հանդիպումը, որն ավարտել էր հյուրերի հաղթանակով՝ 2-3 հաշվով։
Մարզիչը փորձել է ստեղծված իրավիճակում նաև դրական կողմեր տեսնել՝ ընդգծելով վերջին տարիներին իր թիմի կատարած հսկայական աշխատանքը։
«Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան բարդ է հասնել մեր նվաճած բարձունքին և կայուն կերպով նման արդյունքներ գրանցել։ Մենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև՝ ինչպես արժանապատվորեն պարտվել։ Մեկնարկային 30 րոպեներին մրցակիցը գերազանցեց մեզ և լուրջ խնդիրներ առաջացրեց, սակայն անգամ այդ պայմաններում ես ներքին վստահություն ունեի, որ վերջնամասում կարող ենք բեկել խաղի ընթացքը։ Համոզված եմ՝ լավագույնը դեռ առջևում է»,- նշել է մարզիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ