Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա Կոստանյան
ԱԺ-ում երեկվա ելույթիս` «հոր տնից բերած օժիտի» մասն այսօր իշխանական պատգամավորների վարքագծի ճշգրիտ նկարագրությունն էր. սրանք իրոք կարծում են, թե Ազգային ժողովն իրենց անձնական օգտագործման տարածքն է, որտեղից ինչ ուզեն, կխոսեն ու բերանից բացազատված ամեն բառ կմնա անպատասխան:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Բ-ին առաջարկում եմ, որպեսզի պատասխանատվության կանչի Hasmik Hakobyan անուն ազգանունով սույն անձին` իր սանձարձակ բերանից դուրս թռած բառակապակցությունների և ձևակերպումների համար, այսինքն` դատի տա և բարոյական վնասի փոխհատուցում պահանջի:
Edgar Ghazaryanին կտտանքների ենթարկեցին և ամբողջ Ազգային ժողովով հիստերիա բարձրացրեցին` հուզականորեն իրենց ուղղությամբ «սրիկա» բառն արտաբերելու համար, բայց հիմա Հասմիկ Հակոբյանի «ամենաստոր ձևով շահարկել են» արտահայտության հետ ոչ մի խնդիր չունեն: Երեսպաշտներ, երկակի ստանդարտներ եք կիրառում մի տեսակ: Զերծ մնամ այլ` ձեզ արժանի ձևակերպումներից:
Ruben Rubinyanին ևս Ազգային ժողովում պատգամավորների միջև սադրանք հրահրելու, ատելության մթնոլորտ ստեղծելու, չապացուցված ու մտացածին պիտակավորումներով Կաթողիկոսի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու փորձեր անելու համար պետք է ենթարկել պատասխանատվության, քանի որ նրան չի զսպում նույնիսկ ԱԺ նախագահ լինելու հանգամանքը, որով պայմանավորված պետք է գոնե հնարավորինս չեզոքություն ցուցաբերեր: Այս բոլոր ձևակերպումները փաստացի անհիմն արտահայտություններ են, որոնք որպես մեղադրանք են ներկայացվում ՀՀ ամենաբարձր ամբիոնից և ժողովրդին դրանցով գցում մոլորության մեջ: Թե՞ սխալվում եմ, կա՞ որևէ հիմնավոր ապացույց, կա՞ն հարուցված քրեական գործեր, կա՞ն որպես մեղադրյալ ներգրավված անձինք, ովքեր նույնացվում են ԱԺ խոսնակի կողմից արտաբերված պիտակավորումներում: Իհարկե չկան, ինչպես միշտ անպատասխանատու հայտարարություններ անելն ու անպատիժ մնալը նորաձև ու ակտուալ են:
Այս երկրում պետք է վերջապես վերականգնել խոսքի արժեքն ու բերնից թռցրած բառերի համար պատասխանատվություն ստանձնելու ինստիտուտը: Կա՞ պետական մի որևէ մարմին, որ վերջապես զբաղվելու է քաղաքական այս խմբակի սանձարձակությունները զսպելով ու պատասխանատվության կանչելով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia, ուսումնասիրեք ու վարույթ սկսեք այս երկու` բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անթույլատրելի վարքագծի վերաբերյալ, սա խախտում և հակասում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածը (կարդացեք, պետք կգա), որի համաձայն՝
«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները դրսեւորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսեւորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը»։
Օրենքի 27.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսեւորել քաղաքական զսպվածություն:
Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ․ օրենքի երկի՞ր, չէ չենք լսել, խորհրդարանական պետություն, չկա նման բան: Բոլոր հռչակված արժեքները ոտատակ եք տվել, թաղել անցյալում:
Էս ի՞նչ ա, ՍԱ Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Ա....