Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են

«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ ժիր, աշխույժ երեխա էր։ Մի քիչ էլ չարաճճիություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վոլոդյայի մայրիկը՝ տիկին Մարինեն։ Վոլոդյան ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հաճախել է Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոցը։ «Շատ էր սիրում անգլերենը, պարտաճանաչ պարապմունքների էր հաճախում։ Ուսուցիչն իրենից շատ գոհ էր, միշտ այլ առարկաների համեմատ անգլերենից ավելի բարձր գնահատականներ էր ստանում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վոլոդյան սկսում է մորեղբոր մոտ ավտովերանորոգման արհեստը սովորել։ «Փոքր տարիքից շատ էր սիրում մեքենաներ։ Նաև վարում էր։ Ե՛վ սովորում էր, և՛ աշխատում»։ Մայրիկն ասում է՝ որդու երազանքներն ու նպատակները շատ էին։ «Ընկերուհի ուներ, իրար հետ շատ էին զրուցում նաև ծառայության ժամանակ։ Անգամ պատերազմի օրերին ընկերուհու հետ զրույցում անկեղծացել էր. «Աստված գիտի՝ այստեղից դուրս կգա՞մ, տուն կհասնե՞մ, թե՞ ոչ»։ Իսկ մեզ միայն ասում էր. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ տոչնի ա, մա՛մ ջան, պա՛պ ջան։ Ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք։ Մեզ դիրքեր չեն տանում»։ Բայց իրականում նա եղել է պատերազմի թեժ կետերում։ Բնականաբար, մեքենա վարել ևս գիտեր, իր այդ հմտությամբ ևս օգտակար է եղել պատերազմի դաշտում»։

2019 թվականի դեկտեմբերի 25-ին էր ժամկետային ծառայության զորակոչվել Վոլոդյան։ Ծառայում էր Քարվաճառում։ «Շատ սիրով է մեկնել ծառայության։ Ծանուցագիրը ստանալու օրն ուրախ-ուրախ տուն եկավ, ասաց. «Մա՛մ, ծանուցագիրս տվել են, չեմ համբերում, թե երբ եմ գնալու ծառայելու»։ Մյուս կողմից էլ՝ ընկերուհի ուներ, միտքն անընդհատ տան կողմն էր, թե երբ պետք է ծառայի, շուտ վերադառնա։ Նպատակներից մեկն էր, որ մեր տունը մեծացներ։ Ասում էր՝ փոքր է, պետք է երկրորդ հարկ ավելացնենք։ Ծառայության ընթացքն էլ շատ լավ էր անցնում։ Ուղղակի նա այդպես էլ արձակուրդ չեկավ, քանի որ կորոնավիրուսի շրջանն էր։ Մեկ անգամ մենք ենք իր մոտ գնացել երդմնակալության արարողության օրը։ Դեռ պատերազմի հետքն էլ անգամ չկար, բայց այդ օրը շատ տխուր էր, կարծես մի բան զգար։ Կյանքում երևի իրեն այդպես տխուր չենք տեսել։ Շատ շփվող էր, աշխույժ, բայց այդ օրն իրեն նման չէր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Նա ամեն օր մեզ հետ կապի մեջ էր։ Զանգում էր հայրիկին, զրուցում։ Միայն իր զոհվելու օրը չի զանգել։ Այդ օրն ամուսինս եկավ, ասաց՝ կռիվը վերջացավ։ Շատ ուրախացանք։ Նոյեմբերի 9-ին հայրիկն անընդհատ զանգել է իրեն, բայց նա չի պատասխանել զանգերին։ Նախքան դա, եթե զանգում էինք, և նա չէր պատասխանում, հետո հետ էր զանգում, ասում, որ քնած է եղել, չի լսել, ինչ-որ պատճառաբանություն էր բերում։ Ու երբեք չասաց, որ պատերազմի մեջ է և ուղղակի իրեն հարմար չէ պատասխանել մեր զանգերին»։

Վոլոդյան անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում։ Շուտ է տուն «վերադարձել»։ «Նոյեմբերի 10-ին իմացանք բոթը։ Ամուսինս գնաց ու մեր տղային տուն «բերեց»։ Գոնե այդ մի հարցում մխիթարվում ենք, որ իրեն երկար չենք փնտրել»։

Ապրելու ուժի մասին։ «Վոլոդյան առաջնեկս է։ Կրտսեր քույր ունի։ Հիմա փորձում ենք ուժեղ լինել, քանի որ այդպես կցանկանար Վոլոդյաս։ Նա կցանկանար, որ մենք ուժեղ լինենք ու շարունակենք ապրել։ Տղաս կյանքով լեցուն մարդ էր։ Անգամ այդ տարիքում շատ բան հասցրեց անել։ Սիրել ու սիրվել հասցրեց։ Իր նպատակներն ու երազանքները մենք պետք է կյանքի կոչենք։ Իհարկե, շատ ծանր իրականություն է։ Ներսումդ ցավը շարունակում է կրծել հոգիդ։ Իր բացը լրացնել չենք կարող, բայց պարտավոր ենք ապրել։

Հայրիկն ամեն օր գնում է Վոլոդյայիս մոտ։ Մինչ օրս չենք հավատում այս իրականությանը։ Մեկ-մեկ հիշողություններով հետ ես գնում, մտածում՝ սա մե՞զ հետ պատահեց։ Ինչպե՞ս մեր երեխան մեր ձեռքից «թռավ»։ Ինչպե՞ս դիմացանք այս ամենին։ Երբեմն անգամ մտածում ես՝ ինչ է, մեր երեխան էլ չի գալո՞ւ։ Վեց տարի է անցել, ու մենք Վոլոդյայիս չենք տեսել։ Կարոտից ուղղակի մեռնում ենք։ Բայց հետո գալիս է գիտակցումը, որ ոչինչ փոխել չես կարող»։ 

Հ. Գ. - Վոլոդյա Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները