Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ծնողների, քույրերի ու եղբայրների հետ տղաների մասին զրույցները միշտ սկսվում են մանկությունից։ Շատ դեպքերում դա փախուստ է ծանր թեմայից՝ պատերազմից, գոնե զրույցի սկզբում, երբեմն նաև զրույցի ծանրությունը լիցքաթափելու փորձ, չէ որ վերջում հարցնելու ես պատերազմից ու դրա հասցրած վերքերից։ Ռաֆիկի մասին զրույցն էլ բացառություն չէր։ Բայց զրույցի առաջին իսկ վայրկյաններին Ռաֆիկի մայրիկին՝ տիկին Աշխենին համակած հուզմունքն ապացուցեց՝ տասը, քսան, քառասուն տարի էլ անցնի, որդու կորստի պատճառած ցավը չի մեղմանալու, գուցե անգամ ուժգնանալու է։ Մայրիկն ասում է՝ ցավն այնքան խորն է, հիշողություններն անգամ ցավեցնում են։ «Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան ամենալավն է, օժտված է լավագույն հատկանիշներով։ Ռաֆիկս ազնիվ էր, աշխատասեր, խելացի, դաստիարակված։ Մեր տան դրվածքն է այդպես՝ ամեն իրավիճակում լավ մարդ մնալ։ Շնորհքով տղա էր, մեծին՝ հարգող, փոքրին՝ սիրող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը։

Ռաֆիկը ծնունդով Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ գյուղից է։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ 2005-2016 թթ. հաճախել է Արուճի միջնակարգ դպրոց։ «Մինչև յոթերորդ դասարանը գերազանց առաջադիմություն է ունեցել, դասարանի միակ գերազանցիկն էր։ Հետո առաջադիմությունը թուլացավ, այն էլ՝ կարծես ամաչեր սովորել։ Ամեն ինչի հանդեպ հետաքրքրասիրություն ուներ, բազմակողմանի զարգացած երեխա էր»։

Դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի Կիրառական մաթեմատիկայի բաժին։ Զուգահեռ սովորել է դարբնագործություն: «Սովորելուն զուգընթաց օգնում էր մեզ տան բոլոր գործերում։ Ռաֆիկս ամենուր կար»։

Համալսարանում ուսումը կիսատ թողնելով՝ Ռաֆիկը զորակոչվել է ժամկետային ծառայության։ 2017-2019 թթ. ծառայել է Արցախում՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: «Երկու տարի դիրք է պահել տղաս։ Իրենք ընկերներով, կարծես, կարգախոս ունենային՝ լավ տղեն պետք է սահման պահի»։

Զորացրվելով պարտադիր զինվորական ծառայությունից՝ Ռաֆիկը շարունակում է ուսումը համալսարանում, բայց, ավաղ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մեկ տարի ու կես էր, ինչ վերադարձել էր ծառայությունից։ Հոկտեմբերի 21-ին զինվորական կոմիսարիատից ստացավ ծանուցագիր, թիվ N զորամասում անցավ մարտական պատրաստվածություն և հոկտեմբերի 28-ին մեկնեց Շուշի»:

Ռաֆիկը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։ «24 կամավորականներից կազմվել է «Արագ արձագանքման» վաշտ: Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը իրենց խմբով հերթական մարտական առաջադրանքը կատարելիս տղաները հայտնվել են թշնամու ծուղակում։ Նրանք առերեսվել ու մարտեր են մղել թշնամու մեծաքանակ դիվերսիոն խմբի դեմ: Տղաս նկատել է, որ ընկերները կրակահերթի տակ են, նետվել նրանց օգնության»։

Ռաֆիկն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում՝ Քարինտակում։ Մայրիկի հետ վերջին զրույցը նոյեմբերի 3-ին է եղել։ «Խմոր էի հունցում, որ հաց թխեի։ Ռաֆիկս զանգեց։ Երկու րոպե ենք զրուցել։ Հարցրեց, թե ինչ եմ անում։ Ասացի, որ խմոր եմ հունցում, հաց թխեմ, իմ բալեն գա, քեֆ եմ անելու։ Խոսքս ընդհատեց. «Լավ, մա՛մ, իսկ գյուղից ի՞նչ կա։ Տղերքը, որ գնացել էին պատերազմ, եկե՞լ են»։ Արձագանքեցի՝ մեծամասնությունը եկել է, ամեն ինչ նորմալ է։ Լիարժեք երկու րոպե էլ չենք խոսել։ Ասաց՝ լավ, էլի կզանգեմ, ու էլ չզանգեց»։

Ռաֆիկին հայրենի գյուղում հուղարկավորել են նոյեմբերի 16-ին։ Տիկին Աշխենը նշում է՝ որդուն փնտրելու այդ մի քանի օրերից յուրաքանչյուրը մի քանի տարի է տևել։ «Նոյեմբերի 4-ից 11-ը մենք իրեն փնտրել ենք բոլոր հիվանդանոցներում և հնարավոր վայրերում։ Շատ ընտանիքների պես մեր տղային ամիսներ շարունակ չենք փնտրել, բայց այդ մի քանի օրն էլ մեզ համար հավերժություն էր թվում։ Հիմա նա գյուղում է՝ մեզ մոտ, որ կարողանանք ցանկացած պահի իրեն այցի գնալ»։

Տիկին Աշխենը երեք որդի ունի, Ռաֆիկն առաջնեկն է։ «Տղաներս են ապրեցնում՝ յուրաքանչյուրն իր հոգատարությամբ, վերաբերմունքով, ասում են. «Մա՛մ ջան, մեզ համար շատ կարևոր ես, մեր եղբոր կորստի հետ չենք համակերպվում, եթե հանկարծ քեզ էլ կորցնենք, ի՞նչ ենք անելու»»։

Հ. Գ. - Ռաֆիկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արուճի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան