Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»

«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նոյեմբերի 16-ին Նոր Գեղիի Ցոլակ Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ես վերադարձա» մոնոներկայացման առաջնախաղը։ Մոնոներկայացման ստեղծման պատմության մասին զրուցել ենք տիկին Ռուզաննա Մխիթարյանի հետ։ Նա նշում է՝ «Ես վերադարձա» մոնոներկայացման գլխավոր դերակատարը երիտասարդ Մայիս Հարությունյանն է։ «Երիտասարդ, որը ծառայել է պատերազմից հետո, սակայն դեռ իր ծառայությունից առաջ ապրել, տեսել ու զգացել է պատերազմի թողած ծանր իրականությունը։ Թեև Մայիսը պատերազմի դաշտում չի եղել, բայց այդ պատերազմն իր հետքն է թողել նրա հոգում ու մտածողության մեջ։ Նրան երբեք հանգիստ չի տվել այն միտքը, թե ինչպես ավարտվեց 44-օրյա պատերազմը, ինչ կորցրինք և ինչ իրականության մեջ հայտնվեցինք դրանից հետո։ Մայիսի հոգում միշտ ապրել է մի պարտավորության զգացում՝ ինչ-որ բան անելու մեր զոհված տղաների, նրանց սխրանքների, ինչպես նաև պատերազմից վերադարձած զինվորների համար։ Նա իր հոգու պարտքն է համարել խոսել այն ընկերների մասին, ովքեր պատերազմի դաշտում վերջին անգամ երկնքին նայելով՝ փակեցին իրենց աչքերը, և նրանց մասին, ովքեր վերադարձան ու այսօր փորձում են իրենց տեղը գտնել բոլորովին փոխված իրականության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան։

Իսկ հետո պատմում է մոնոներկայացման ծննդի մասին. «Մի օր Մայիսը դիմում է ինձ՝ ասելով. «Ռուզաննա քույրիկ, մոնոներկայացման գաղափար ունեմ։ Ուզում եմ ներկայացնել վերադարձած զինվորի կյանքը՝ այստեղ, այսօրվա իրականության մեջ»։ Միանգամից հասկացանք իրար։ Եվ հենց այդ պահից սկսվեց իմ աշխատանքը։ Ձեռնամուխ եղա մոնոներկայացման ամբողջական տեքստի ստեղծմանը, սցենարի մշակմանը։ Մտքերն ու գաղափարները համադրեցինք, քննարկեցինք, միասին եկանք ընդհանուր համաձայնության և շատ կարճ ժամանակում կարողացանք մեր գաղափարը ներկայացնել հանրությանը։ Բայց «Ես վերադարձա»-ն միայն մեկ զինվորի վերադարձի պատմություն չէ։ Այն շատ ավելի խորն ու ընդգրկուն ասելիք ունի։ Այստեղ խոսում ենք մեր ընկած տղաների սխրանքների, նրանց երազանքների, նպատակների և մեզ ուղղված պատգամների մասին։ Այն պատգամի, որ պետք է ապրենք, ոչ թե պարզապես գոյատևենք։ Պետք է կարողանանք այսօրվա խավարի միջից ճանապարհ գտնել դեպի լույս, որպեսզի գալիք սերունդներին փոխանցենք ոչ թե հերթական պատերազմի ու կորստի պատմություններ, այլ խաղաղության, ապրելու և արարելու արժեքները։ Անդրադարձել ենք նաև մեր հերոսների մայրերին՝ այն մայրերին, ովքեր իրենց աննկարագրելի կորստի ու ցավի հետ շարունակում են ապրել, և դիմում ենք վերադարձած տղաներին՝ խնդրելով նրանց ապրել, ավելի լավ ապրել, շարունակել իրենց ճանապարհը։ Ապրել այնպես, որ իրենց կյանքով, իրենց ձեռքբերումներով ու արարումներով հավերժացնեն ընկած ընկերների հիշատակը՝ երբեք չմոռանալով նրանց սխրանքները»։

Տիկին Ռուզաննայի համար ներկայացման ամենակարևոր գաղափարներից մեկը հանուն հայրենիքի ապրելն է և ոչ թե զոհվելը։ «Պետք է հասկանանք, որ հայրենիքի համար պայքարը միայն զոհվելը չէ։ Այն նաև ապրելն է, ստեղծելը, կրթելը, արարելը, սերունդներ դաստիարակելը և մեր երկրի վաղվա օրը կառուցելը։ Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները։ Եվ այդ ամենը գիտակցելով՝ այսուհետ պետք է ապրենք հանուն հայրենիքի, հանուն մեր կորցրած արժեքների և հանուն այն ապագայի, որտեղ այլևս պատերազմներ ու հազարավոր զոհեր չեն լինի»։

Նշում է՝ փորձել են բեմից փոխանցել այն ամենը, ինչ զգացել ու ապրել են իրենց ներսում, այն ամենը, ինչ ցանկանում էին հասցնել հանդիսատեսին։ «Հուսով ենք, որ ներկայացման միջոցով կարողացանք յուրաքանչյուրի հոգում մի փոքրիկ լույս վառել, նոր մտորումների առիթ տալ և հիշեցնել, թե որքան կարևոր է գնահատել կյանքը, խաղաղությունը, հայրենիքն ու մարդկային արժեքները։ Համոզված եմ, որ նման ներկայացումները պետք է շարունակական լինեն, որովհետև պարտավոր ենք խոսել մեր կորցրածի մասին, արժևորել մեր հերոսներին, լսելի դարձնել վերադարձած զինվորների ձայնը և հասարակությանը հասցնել այն իրականությունը, որի միջով նրանք անցնում են։ Սա պարզապես մշակութային միջոցառում չէ։ Սա հիշողություն է, երախտագիտություն, պատասխանատվություն և ուղերձ գալիք սերունդներին։ Եվ վերջում ուզում եմ մի հարց ուղղել բոլորիս. մեր տղաները վերադարձան՝ իրենց կյանքը շարունակելու, իսկ ի՞նչ ենք անում, որպեսզի այդ կյանքն արժանի լինի նրանց կորստին, նրանց սխրանքին ու նրանց երազած հայրենիքին։ Եկե՛ք ապրենք այնպես, որ վաղվա օրը լինի ոչ թե նոր կորուստների, այլ նոր հաղթանակների, ոչ թե խավարի, այլ հարատև լույսի պատմություն՝ հանուն մեր տղաների, մեր հայրենիքի, կյանքի, հանուն հարատև խաղաղության»,եզրափակում է տիկին Ռուզաննան։

Հ. Գ.- Տիկին Ռուզաննան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Մխիթարյանի մայրիկն է։ Նա գտել է այդ ուժը՝ ապրելու և ապրեցնելու տղաներին, նրանց, ովքեր անմահացան հանուն հայրենիքի, նրանց, ովքեր վերադարձան մարտի դաշտից, բայց հոգու խորքում մի մեծ դատարկություն ունեն: Սա պատգամ է բոլորիս՝ պետք է ցավն ուժ դարձնել, քանի որ տղաներից մեզ ժառանգած կյանք ունենք։ Պետք է ապրել ու ապրեցնել՝ հանուն ապագա սերունդների

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները