Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ» «Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»

Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 svpressa.ru–ն «Հայերը վերջին հնարավորությունն ունեն փրկել երկիրը՝ հեռացնելով Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, եթե բնակչությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին։ Ավելին, նա ասել է, որ եթե քաղաքացիները աջակցեն նախագծին, նա Ադրբեջանի հետ կկնքի խաղաղության պայմանագիր, ապա կրկին հրաժարական կտա։ Նա նաև հավելել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարական տալ, մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրվի, և որ ընդդիմությունը խաղաղության վերջնական խոչընդոտն է։ Այսպիսով, արդյո՞ք հայերը իսկապես կողմ կքվեարկեն, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք Փաշինյանը կկատարի իր խոստումը։ Կամ արդյո՞ք Ադրբեջանի հետ կարգավորումից հետո ցանկացած դեպքում հեռանալու նրա խոստումը ինչ-որ կերպ ակնարկ է, որ Հայաստանը կարող է անհետանալ որպես պետություն։

«Փաշինյանը, անշուշտ, պոպուլիստ է և խոսքեր է քամուն տալիս, բայց քիչ հավանական է, որ նա որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը, - կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,– իրականում չկա որևէ երաշխիք, որ հայերը կքվեարկեն այնպիսի Սահմանադրության օգտին, որը կհեռացնի Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի մաս համարող կետը։ Դա շատ դժվար է պատկերացնել: Իհարկե, Ադրբեջանը ուժեղ պետություն է և սպառնում է Հայաստանին, բայց մյուս կողմից՝ շատ դժվար է նման Սահմանադրության ընդունումը հնարավոր համարել։ Պետության համար չափազանց նվաստացուցիչ կլինի ընդունել նման Սահմանադրություն այնպիսի հարևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որի հետ առկա են բավականին երկիմաստ հարաբերություններ։ Հետևաբար, կարելի է վստահ լինել, որ Փաշինյանն իր իշխանությունը ոչ մեկին չի զիջի և կգտնի մի շարք նոր հանգամանքներ նոր պայմաններում ու երկրի քաղաքական համակարգի նոր կառուցվածքի պայմաններում իշխանությունը պահպանելու համար»։

«Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում չպետք է հղում լինի Հայաստանի անկախության հռչակագրին, ինչը Բաքուն է պնդում,– ասել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,– գոնե Նիկոլ Փաշինյանը և իշխող կուսակցության առանցքային դեմքերը արդեն իսկ փաստարկներ են բերել, թե ինչու Սահմանադրությունը չպետք է հղում անի այդ փաստաթղթին։ Հայտարարվել է նաև մի շարք այնպիսի կազմակերպչական փոփոխությունների մասին, ինչպիսին է երկրի Անվտանգության խորհրդի վերացումը»։

svpressa.ru.– Արդյո՞ք Փաշինյանը հանրաքվե կանցկացնի, թե՞ կգտնի այն շրջանցելու ճանապարհ։ Նա, կարծես, վաղուց է խոստացել անցկացնել այն, բայց դեռ չի արել։ Ե՞րբ կարող ենք սպասել դրան։

– ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովը պետք է ընդունի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշում ձայների երկու երրորդով։ Իշխող «ՔՊ» կուսակցությունն այժմ ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, բայց չունի սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ երկու երրորդի մեծամասնություն։ Արդյունքում, գնդակն այժմ ընդդիմության դաշտում է։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իրական հնարավորություն կունենա հանրաքվե անցկացնելու, եթե անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ապահովի իր կուսակցության համար սահմանադրական մեծամասնություն։ Դա հնարավոր է, եթե բողոքող ընտրազանգվածը քաղաքականապես ապամոբիլիզացված լինի։ Սակայն պարզ է, որ նոր ընտրությունները միշտ էլ ռիսկեր են պարունակում։

svpressa.ru.–Ի՞նչ կարող է լինել հանրաքվեի արդյունքում:

– Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «ՔՊ» կուսակցությունը ստացել է ձայների 49,74%-ը։ Եթե հիպոթետիկ հանրաքվեի ժամանակ այլ պատճառներով բողոքի տրամադրությունների զգալի աճ չլինի, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է հնարավորություն ունենալ ապահովելու ընտրողների կեսից ավելիի աջակցությունը։

svpressa.ru.– Կպահի՞ Փաշինյանը իր խոստումը, եթե մեծամասնությունը դեմ քվեարկի։

– Եթե հիպոթետիկ հանրաքվեում Սահմանադրության նախագիծն աջակցություն չստանա, ապա Փաշինյանը կարող էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից գոնե ժամանակավորապես։ Դա նրան չի խանգարի պահպանել ազդեցության այլ լծակները։ Հետևաբար, միայն Փաշինյանի հրաժարականը չի նշանակում «ՔՊ» կողմից իշխանության կորուստ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին