Ինչպես փոխանցում է Orer.am-ը՝ վկայակոչելով Tass.ru գործակալությանը, դեկտեմբերի 17-ին, ռուսական ռուբլին նկատելիորեն կայունացել է: Այսօր 12:10-ի տվյալներով բորսայում մեկ դոլլարը վաճառվել է 62,26 ռուբլով, իսկ եվրոն՝ 77,89 ռուբլով:
Նկատենք, որ դեկտեմբերի 16—ին, ՌԴ-ում եվրոն ու դոլարը նոր ռեկորդներ էին սահմանել: Մեկ եվրոյի փոխարժեքը, օրվա ընթացքում հասել էր 100 ռուբլու, այնուհետև նվազել մինչև 92 ռուբլի, իսկ մեկ դոլլարի փոխարժեքը հասել էր 80 ռուբլու, այնուհետև նվազել էր մինչև 72 ռուբլի