Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Զուրաբյանի ասած «ֆարսը» դուրս է եկել և չի՞ վերադարձել

Ընդդիմամոլ Լևոն Զուրաբյանը վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունները և ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունը համարել է ֆարս: Հաշվի առնելով, որ վերոհիշյալ մարդու խոսքերը հաճախ են կասկածի տեղիք տալիս, նախ մեջբերենք ՀՀԿ-ի հայտարարությունը, հետո փորձենք այնտեղ գտնել այդ ֆարսը: Հայտարարությունում ասվում է. 1.Խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ: 2.Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ: Ահա և հայտարարույթունը: Հիմա սկսենք ֆարսի փնտրտուքը: Այն, որ դատապարտում են, կարծում եմ` նորմալ է: Բա չդատապարտեն՝ ի՞նչ անեն: Այն, որ կոչ են անում զերծ մնալ հասարակության մոտ անհարկի լարվածություն ավելացնելուց, դա էլ եմ կարծում, որ տեղին է, որովհետև վերջին օրերին կայքերն ու ֆեյսբուքը հեղեղվել էին չափից ավելի պրիմիտիվ «վերլուծություններով», որոնցից պարզ էր, որ հեղինակներն ուղղակի չէին ցանկացել մեկ քայլից ավելի մտածել, հակառակ դեպքում կհանգեին այն եզրակացությանը, որ առնվազն անլուրջ է տեղի ունեցած բռնության դեպքերը վերագրել իշխանություններին, քանի որ ակնհայտ է, որ ամենաքիչը դրանք ձեռնտու էին հենց իշխանություններին և ուղղված էին հենց իրենց դեմ: Ավելի քիչ քանակությամբ վերլուծաբաններ ու օգտատերեր, այնուամենայնիվ, չզլացան ավելի խորը մտածել` կիսվելով իրենց տրամաբանական դատողություններով: Մի խոսքով, սովորական միջին վիճակագրական հայտարարություն էր, որի մեջ «ֆարսը» այդպես էլ չերևաց: Չգիտեմ, միգուցե այն եղել է, իսկ հետո դուրս է եկել և չի՞ վերադարձել, անհայտ կորե՞լ է: Սակայն Լևոն Զուրաբյանի կարծիքով, այս հայտարարությունն ընդամենը ռեժիմի դեմքը փրկելու փորձ էր, քանի որ, ինչպես գիտենք, ըստ Զուրաբյանի՝ ռեժիմը խուճապի մեջ է, խուճապի մեջ եղել է և միշտ էլ կմնա: Եվ ահա օգտագործելով այս «բավականին լուրջ» պատրվակը՝ ՀԱԿ-ը նույնպես չի մասնակցել հայտարարության քննարկմանը՝ լքելով դահլիճը: Չմասնակցելը մեր ընդդիմության դեպքում նորմա է, չեն մասնակցում, որ իշխող կուսակցությունն էլ ամեն ինչ անի առանց իրենց մասնակցության: Պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ընդհանրապես ընդդիմադիրները բողոքում, պահանջում, որ իրենց հետ հաշվի նստեն, եթե դա, ինչպես տեսնում ենք, իրենց էլ առաձնապես պետք չի: Դրա փոխարեն օրինակ` ՀԱԿ-ը, իմ կարծիքով, ավելի օգտակար գործ կաներ, եթե ԱԺ-ում իր տեղերը զիջեր մեկ այլ քաղաքական ուժի, որից ինչ-որ օգուտ կլիներ: Կարեն Վարդանյան
ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»