Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Оrer.am-ը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով` կազմելով միջինը 495.48 դրամ:
Եվրոյի վաճառքի փոխարժեքն արդեն նվազել է 29.9 դրամով: Երեկվա համեմատ 0.27 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.16 դրամով և վաճառում' 8.56 դրամով: