Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, շատ հետխորհրդային պետություններում նկատելի են «սեյսմիկ տատանումներ», որոնք առաջացել են ռուսական ռուբլու կուրսի տատանումների հետևանքով: Այս մասին գրում է Բրիտանական Financial Times պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Բելառուսում 30-տոկոսանոց տուրք է սահմանված արտասահմանյան արժույթ գնելու դեպքում, իսկ արժույթային վաճառքից շահույթի պարտադիր նորմատիվն արտահանողների համար հասել է 30-50 տոկոսի:
«Ղրղըզստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել մասնավոր փոխանակման կետերի փակման մասին հայտարարությամբ: Հայկական դրամը նոյեմբերի կեսերից արժեզրկվել է 17 տոկոսով, իսկ եթե ռուբլու կուրսի անկումը շարունակվի, ապա հետխորդային նաև այլ պետություններ, օրինակ` Ղազախստանը, ստիպված կլինեն կապիտալի շարժումը վերահսկող մեխանիզմներ սահմանել»,- գրում է պարբերականը: