Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում օգոստոսի 22-23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' մինչև 18-23 մ/վրկ արագույամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 24-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանն օգոստոսի 22-ին կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին' հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում օգոստոսի 22-23-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, օգոստոսի 24-ին' +37, օգոստոսի 25-ին' +38, օգոստոսի 26-ին' +39 աստիճան: